Հիմնական բովանդակության սկիզբ

Ընթացիկ հաշիվ

HSBC ընթացիկ հաշիվ

Ստացեք Ձեր աշխատավարձը, կատարեք և ստացեք տեղական և միջազգային փոխանցումներ, կատարեք անվճար կանխիկացումներ1 ` միայն մեկ բանկային հաշվով:
Կարևոր նշում: ՀՀ դրամից (ՀՀԴ) բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվը ենթադրում է լրացուցիչ ռիսկ՝ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես` փոխարժեքի տատանումների դեպքում Ձեր արտարժույթով ավանդի ՀՀ դրամով համարժեքը կարող է փոփոխվել:

Առավելություններ

HSBC Ընթացիկ հաշվի շնորհիվ Դուք ստանում եք՝

  • Հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
  • Անվճար միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ
  • Հաշվին նվազագույն մուտքի պահանջ չի գործում

Կարևոր է իմանալ

Պայմաններ և սակագներ

  • Հաշվի բացում անհատների համար՝ 3 000 ՀՀ դրամ (անվճար՝ PLUS/STATUS հաճախորդների համար)
  • Հաշվի բացում անհատ ձեռնարկատերերի համար՝ 5 000 ՀՀ դրամ
  • Հավելյալ հաշվի բացում 3 000 ՀՀ դրամ (անվճար՝ PLUS/STATUS հաճախորդների համար)
  • Հաշվի սպասարկման ամսական վճար անհատների համար՝ 300 ՀՀ դրամ (անվճար՝ PLUS/STATUS հաճախորդների համար)2
  • Հաշվի սպասարկման ամսական վճար անհատ ձեռնարկատերերի համար՝ 500 ՀՀ դրամ2

Սպասարկման ամսական վճարը գանձվում է անկախ այն փաստից, թե արդյոք Հաճախորդը հաշիվն օգտագործում է, թե՝ ոչ:

Ընթացիկ հաշվին առկա դրամական միջոցների նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը կազմում է 0%:

Միջին եռամսյակային մնացորդ և նվազագույն տարեկան շրջանառության պահանջ (կիրառվում է միայն անհատ ձեռնարկատերերի հաշիվների համար)`

  • Եթե անհատ ձեռնարկատիրոջ՝ Բանկում սպասարկվող բոլոր հաշիվների միջին եռամսյակային մնացորդների հանրագումարը որևէ ամսվա առաջին աշխատանքային օրվա դրությամբ` նախորդող երեք ամիսների համար, փոքր է 5 000 000 ՀՀ դրամից (կամ արտարժութային հաշիվների դեպքում դրան համարժեք արտարժույթից), ապա յուրաքանչյուր ամիս գանձվում է լրացուցիչ սպասարկման վճար՝ 100 000 ՀՀ դրամի չափով
  • Նվազագույն տարեկան շրջանառությունը` ըստ նախորդ ֆինանսական տարվա հարկային հաշվետվությունների և/կամ այլ հավաստի տվյալների, պետք է կազմի 200 000 000 ՀՀ դրամ կամ ավելի

Եթե հաշիվն օգտագործվում է ժամկետային ավանդի մարման կամ ժամկետային ավանդի տոկոսների վճարման համար, ապա հետևյալ վճարները գանձման ենթակա չեն`

  1. Հաշվի ամսական սպասարկման վճար 
  2. Լրացուցիչ սպասարկման վճար՝ եթե անհատ ձեռնարկատիրոջ բոլոր բանկային հաշիվների միջին եռամսյակային մնացորդների հանրագումարը որևէ ամսվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ փոքր է 5,000,000 ՀՀ դրամից:

Ընթացիկ հաշվի հետ Ձեզ անվճար կտրամադրվի միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ: Դուք կարող եք, ըստ Ձեր ընտրության, երկու հաշիվ կցել մեկ բանկոմատային քարտին, և մինչև երկու լրացուցիչ բանկոմատային քարտ կցել Ձեր ընթացիկ հաշվին:

Բանկոմատային քարտը նախատեսված է բանկոմատների միջոցով կանխիկ գործարքներ կատարելու համար: HSBC Բանկ Հայաստանը  անկանխիկ գործարքների և վճարումների համար  առաջարկում է մի շարք  վարկային ու վճարային քարտեր, որոնց կարող եք ծանոթանալ https://www.hsbc.am/en-am/credit-cards/կայքէջում

Քաղվածքներ

Հաճախորդների բանկային հաշիվների համար բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:

Ավանդների հատուցման երաշխավորվող սահմանաչափեր

Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը3՝

  • Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ` առավելագույնը`16 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե  նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ առավելագույնը՝7 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը` մինչև16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
  • Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է` առավելագույնը՝7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):

Կարևոր ծանուցում

Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա: Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին` արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա։ Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

     

Հավելյալ հաշվի բացման առցանց դիմում-հայտ

1Միայն Visa Plus բանկոմատային քարտերով HSBC Հայաստանի բանկոմատներից:

2Արտարժույթի փոխանակման ցանկացած գործարք իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:

3Մանրամասների համար այցելեք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի պաշտոնական ինտերնետային կայք՝  www.adgf.am  հղումով:

Հայցել հետզանգ

Զանգահարեք մեզ +374 (60) 655 151 հեռախոսահամարով:

Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Խնայեք Ձեր գումարները HSBC-ում` միաժամանակ հնարավորություն ունենալով դրանք օգտագործել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:

 

Եթե Ձեր երեխայի համար գումար կուտակելու նպատակով հատուկ հաշիվ եք փնտրում, ապա մեր` մինչև 18 տարեկան երեխայի անվճար հաշիվը Ձեր լավագույն ընտրությունն է:

 

Մեր էսքրոու հաշվի միջոցով կարգավորեք անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ընթացքում ծագող հնարավոր խնդիրները:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 16.08.24, 10:27

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։