Հիմնական բովանդակության սկիզբ

Էսքրոու հաշիվ: Հաշվի բացման/փակման ընթացակարգ

Հաշվի բացման/փակման ընթացակարգ

Էսքրոու հաշիվը բացվում է Վաճառողի և Գնորդի միջև կնքված Էսքրոու Հաշվի Համաձայնագրի համաձայն և համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում:

 

Էսքրոու հաշվի բացման համար Գնորդը և Վաճառողը տրամադրում են հետևյալ փաստաթղթերը՝1

 

ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող և ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար՝

  • Հաշվի բացման դիմում` ստորագրված այն ֆիզիկական անձի կողմից, ում անունով բացվում է հաշիվը
  • Անձնագիր/անձը հաստատող այլ փաստաթուղթ2 3
  • Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը. նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք

Օտարերկրյա քաղաքացիների համար՝

  • Հաշվի բացման դիմում` ստորագրված այն ֆիզիկական անձի կողմից, ում անունով բացվում է հաշիվը
  • Անձնագիր/անձը հաստատող այլ փաստաթուղթ2 3

Էսքրոու հաշիվը բացվում է Էսքրոու Հաշվի Համաձայնագիրը ստորագրելուց հետո մեկ բանկային օրվա ընթացքում:4

Էսքրոու հաշիվը կփակվի զրոյական մնացորդ ունենալու դեպքում: 5

Հաշվի փակման համար լրացվում է համապատասխան հաշվի փակման դիմումը: Բանկը հաշիվը փակում է համապատասխան հաշվի փակման դիմումը ստանալուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե ՀՀ օրենսդրությամբ կամ Բանկի ներքին ընթացակարգերով հաշվի օգտագործման կամ հաշվի փակման գործընթացը սահմանված ժամկետում կազմակերպելու հետ կապված սահմանափակումներ առկա չեն։

Էսքրոու հաշվի փակման համար վճարներ չեն գանձվում: 

Բանկային հաշիվների բացման/փակման ընթացակարգի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Հիմնական պայմաններ:

 

1Հաշվի բացման ընթացքում Բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

2Փաստաթղթի բնօրինակը վերադարձվում է Հաճախորդին, իսկ պատճենը պահվում է Բանկում:

3Անձը հաստատող այլ փաստաթղթեր` համաձայն 22/12/1999 թ.-ի թիվ 767 ՀՀ կառավարության որոշման, բացառությամբ վերադարձի վկայականի՝ միայն ՀՀ վերադառնալու համար և ՀՀ լիազոր մարմնի կողմից ժամանակավորապես տրվող՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի:

4Լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու դեպքում այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվի բացումը կարող է տևել մինչև 90 օրացուցային օր:

5Էսքրոու Հաշվի Համաձայնագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Հաճախորդի պահանջով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։