Հաշվով հնարավոր գործառնություններ
Էսքրոու Համաձայնագրի ստորագրման պահից Համաձայնագրով սահմանված ժամկետում Գնորդը անկանխիկ կամ կանխիկ Էսքրոու հաշվին մուտքագրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Գնորդի կողմից Վաճառողին վճարման ենթակա գումարը (Էսքրոու գումար) և Բանկին վճարում է Համաձայնագրով մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա ծառայության վճարը:
Էսքրոու գումարը կարող է կազմել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Գնորդի կողմից Վաճառողին վճարման ենթակա ամբողջ գումարը կամ դրա մի մասը:
Էսքրոու գումարը տնօրինվում է Էսքրոու Համաձայնագրով սահմանված կարգով: Առկա են հետևյալ տարբերակները՝
- Վճարում Վաճառողին՝
էսքրոու Համաձայնագրով սահմանված ժամկետում անշարժ գույքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը հավաստող վկայականը կամ անշարժ գույքի առուվաճառքի նոտարական կարգով վավերացված պայմանագրի մեկ օրինակը Բանկին ներկայացնելու դեպքում կամ - Վճարում Գնորդին՝
Վերոնշյալ փաստաթղթերը էսքրոու Համաձայնագրով սահմանված ժամկետում Բանկին չներկայացնելու կամ սահմանված ժամկետում անշարժ գույքի առուվաճառքի համաձայնագրից կամ դրա առնչությամբ ծագող Գնորդի իրավունքները մերժելու մասին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված փաստաթղթի բնօրինակը Բանկին ներկայացնելու դեպքում:
Էսքրոու հաշվով Էսքրոու Համաձայնագրով նշվածից բացի այլ բանկային գործառնություններ չեն իրականացվում, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ։
Բանկային հաշիվների մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Հիմնական պայմաններ: