Հաշվի բացման/փակման ընթացակարգ
Այս հաշիվը կարող է բացվել 14-18 տարեկան երեխայի1 2, երեխայի ծնող(ներ)ի/խնամակալ(ներ)ի և երրորդ անձանց կողմից:3
Մինչև 18 տարեկան երեխայի հաշվի բացման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը 4 ՝
ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող և ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար՝
- Հաշվի բացման դիմում` ստորագրված այն անձի կողմից, ով բացում է հաշիվը մինչև 18 տարեկան երեխայի համար (14-18 տարեկան երեխա, ծնող(ներ)/խնամակալ(ներ) կամ երրորդ անձ)
- Ծնող(ներ)ի/ խնամակալ(ներ)ի կամ երրորդ անձի անձնագիր/անձը հաստատող այլ փաստաթուղթ 5 6
- Մինչև 18 տարեկան երեխայի անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ (առկայության դեպքում), հակառակ դեպքում` ծննդյան վկայական5
- Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը. նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, ինչպես մինչև 18 տարեկան երեխայի, այնպես էլ ծնող(ներ)ի/խնամակալ(ներ)ի կամ երրորդ անձի համար7 8
- Ամուսնության վկայական, եթե մինչև 18 տարեկան երեխայի հաշիվը բացվել է ծնողների կողմից5
- Եթե ծնողը հանդիսանում է մինչև 18 տարեկան երեխայի միակ օրինական ներկայացուցիչը, ապա այդ փաստը վկայող իրավական փաստաթուղթ (օրինակ՝ մահվան վկայական, մյուս կողմին ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի որոշում և այլն)5 6
Հաշիվը բացվում է հաշիվը բացող անձի կողմից պատշաճ ստորագրված դիմումի հիման վրա և համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում: Հաշիվը բացվում է դիմումի և հաշվի բացման նպատակով պահանջվող բոլոր փաստաթղթերի ներկայացման օրը և կարող է օգտագործվել հաշվի բացման պահից: Լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու դեպքում այդ փաստաթղթերի ուսումնասիրության և, համապատասխանաբար, հաշվի բացման համար կարող է պահանջվել մինչև 90 օրացուցային օր:
Երեխայի 18 տարին լրանալուց հետո հաշվի տեսակը փոխվում է ընթացիկ կամ խնայողական հաշվի, և համապատասխան քայլեր են ձեռնարկվում հաշվի տնօրինման իրավունքը այդ անձին փոխանցելու համար:
Մինչև 18 տարեկան երեխայի հաշվը կարող է փակվել ցանկացած ժամանակ հաշիվը փակելու իրավասություն ունեցող անձի/անձանց կողմից։ Հաշվի փակման գործընթացը իրականացվում է համաձայն ստորագրման հրահանգի ` այդ մասին Բանկին նախապես գրավոր ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած պարտավորություններն ամբողջությամբ: Հաշվի փակման ընթացքում լրացվում է համապատասխան հաշվի փակման դիմումը, որտեղ նշվում են հաշվում առկա դրամական միջոցների մնացորդի նկատմամբ իրականացվող հետագա գործողությունները։ Հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը տրվում է` համաձայն ստորագրման հրահանգի այն ստանալու իրավասություն ունեցող անձին կանխիկի կամ ցպահանջ մուրհակի ձևով կամ վերջինիս ցուցումով փոխանցվում է այլ հաշվի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Բանկը հաշիվը փակում է համապատասխան հաշվի փակման դիմումը ստանալուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե ՀՀ օրենսդրությամբ կամ Բանկի ներքին ընթացակարգերով հաշվի օգտագործման կամ հաշվի փակման գործընթացը սահմանված ժամկետում կազմակերպելու հետ կապված սահմանափակումներ առկա չեն։
Զրոյական մնացորդով հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից վեց ամիս հետո: Բանկն իրավունք ունի նաև իր նախաձեռնությամբ փակել մինչև 18 տարեկան երեխայի հաշիվը, եթե առկա են բանկի կողմից սահմանված բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանների կամ իրավական ակտերի խախտումներ: Այդ դեպքում հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը տրվում է` համաձայն ստորագրման հրահանգի այն ստանալու իրավասություն ունեցող անձին կանխիկի կամ ցպահանջ մուրհակի ձևով կամ վերջինիս ցուցումով փոխանցվում է այլ հաշվի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Մինչև 18 տարեկան երեխայի հաշվի փակման համար վճարներ չեն գանձվում։
Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագներին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ հղումով:
Բանկային հաշիվների բացման/փակման ընթացակարգի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Հիմնական պայմաններ հղումով:
1 14-18 տարեկան երեխան կարող է բացել մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ իր եկամուտները տնօրինելու նպատակով։
2 Եթե 14-18 տարեկան երեխան ունի իր անունով հաշիվ՝ բացված ծնող(ներ)ի/խնամակալ(ներ)ի կամ երրորդ անձի կողմից, ապա նա կարող է բացել լրացուցիչ հաշիվ իր եկամուտները տնօրինելու և միայն տվյալ լրացուցիչ հաշվով գործառնություններ կատարելու նպատակով:
3 Երրորդ անձի կողմից հնարավոր է միայն ժամկետային ավանդի հաշվի բացումը։
4Հաշվի բացման ընթացքում Բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:
5 Փաստաթղթի բնօրինակը վերադարձվում է Հաճախորդին, իսկ պատճենը պահվում է Բանկում:
6 Անձը հաստատող այլ փաստաթղթեր` համաձայն 22/12/1999 թ.-ի թիվ 767 ՀՀ կառավարության որոշման, բացառությամբ վերադարձի վկայականի՝ միայն ՀՀ վերադառնալու համար և ՀՀ լիազոր մարմնի կողմից ժամանակավորապես տրվող՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի:
7 Մինչև 18 տարեկան երեխայի հանրային ծառայությունների վերաբերյալ փաստաթուղթը պարտադիր չէ, եթե հաշիվը բացվել է երրորդ անձի կողմից:
8 Մինչև 18 տարեկան երեխայի աշխատավարձը/եկամուտը հավաստող փաստաթղթի պատճեն, եթե հաշիվը բացվել է 14-18 տարեկան երեխայի կողմից իր եկամուտները տնօրինելու համար: