Հաշվով հնարավոր գործառնություններ
Մինչև 18 տարեկան երեխայի հաշվով գործառնություններ կարող են իրականցանել`
- ծնող(ներ)ը/ խնամակալ(ներ)ը՝ համաձայն ստորագրման հրահանգի
- հաշիվը բացող երրորդ անձը1
- 14 - 18 տարեկան երեխան, ում անունով հաշիվը բացված է2
Ծնող(ներ)ի/խնամակալ(ներ)ի կողմից ստորագրված համապատասխան համաձայնության առկայության դեպքում, 14-18 տարեկան երեխան, ում անունով բացվել է հաշիվը, իրավունք ունի դիմելու բանկոմատային քարտ և/կամ զրոյական սահմանաչափով կրեդիտ քարտ ստանալու համար, ինչպես նաև օգտվել Ինտերնետային/Մոբայլ և Հեռախոսային բանկային ծառայություններից3:
Մինչև 18 տարեկան երեխայի հաշվով հնարավոր գործառնութոյւնները կատարվում են համաձայն ստորագրման հրահանգի։ Դրամական միջոցների մուտքագրումները և դուրսգրումները կարող են իրականացվել Բանկի ցանկացած մասնաճյուղում` անձի ինքնությունը հաստատող բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Կանխիկ միջոցները մուտքագրվում են բանկային հաշիվներին այդ գումարների ներկայացման պահին (եթե նախապես այլ համաձայնագիր ստորագրված չէ Բանկի և Հաճախորդի միջև): Այս բանկային հաշվից կանխիկ ելքագրումը կատարվում է համաձայն ստորագրման հրահանգի․ կանխիկ ելքագրումը կատարվում է անմիջապես` համաձայն ստորագրման հրահանգի ելքագրման իրավասություն ունեցող անձի (անձանց) պահանջով: Բանկի կողմից սահմանված սահմանաչափերը գերազանցող գումարների կանխիկացման դեպքում անհրաժեշտ է մեկ օր առաջ տեղյակ պահել Բանկին: Վերոնշյալ սահմանաչափերին կարող եք ծանոթանալ Բանկի ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև Ծառայությունների սակագներ հղումով:
Արտարժույթի փոխանակման գործարքների դեպքում փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից գործարքի կատարման պահին տվյալ արժույթի համար սահմանված փոխարժեքով: Հաշվի վրա հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնություններ կատարելու դեպքում Բանկի կողմից կիրականացվի արտարժույթի փոխանակում` Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքներով:
Բանկային հաշիվների սպասարկման և գործառնությունների իրականացման սակագներին, կատարման հաճախականության, ժամկետների կամ գումարային մեծության առկա սահմանափակումներին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ հղումով:
Բանկային հաշիվներով հնարավոր գործառնությունների մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Հիմնական պայմաններ հղումով:
1Միայն հաշիվը բացող երրորդ անձի կողմից մուտքագրված գումարի շրջանակներում և մինչև այն պահը, երբ Բանկը ստանում է հավաստում այն մասին, որ երեխայի ծնող(ներ)ը/խնամակալ(ներ)ը մտադիր են տնօրինել վերջինիս անունով բացված հաշիվը կամ մինչև երեխայի 18 տարին լրանալը (որը որ ավելի վաղ տեղի կունենա):
2Իր կողմից և իր եկամուտները տնօրինելու նպատակով բացված (լրացուցիչ) հաշվով
3Մինչև 18 տարեկան երեխայի ծնող(ներ)ը/խնամակալ(ներ)ը և/կամ երրորդ անձը չեն կարող օգտվել Ինտերնետային/Մոբայլ և Հեռախոսային բանկային ծառայություններից տվյալ հաշվետեսակի համար, ինչպես նաև դիմել բանկոմատային քարտ և/կամ կրեդիտ քարտ ստանալու համար։