HSBC խնայողական հաշիվ
Առավելություններ
HSBC խնայողական հաշվի շնորհիվ Դուք ստանում եք՝
- Հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
- Անվճար միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ
Հաշիվն անվճար օգտագործելու հնարավորություն, եթե խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար կազմում է 100 000 ՀՀ դրամ կամ ավելի
- Գործարքներ կարող եք իրականացնել մեր մասնաճյուղերից յուրաքանչյուրում` անկախ նրանից, թե որ մասնաճյուղում եք բացել խնայողական հաշիվը
Կարևոր է իմանալ
Պայմաններ և սակագներ
- Հաշվի բացման վճար՝ 3000 ՀՀ դրամ (անվճար PLUS/STATUS հաճախորդների համար)
- Հավելյալ հաշվի բացում 3000 ՀՀ դրամ (անվճար՝ PLUS/STATUS հաճախորդների համար)
- Անկախ այն փաստից՝ արդյոք Հաճախորդը խնայողական հաշիվն օգտագործում է թե ոչ, յուրաքանչյուր ամսվա համար գանձվում է հաշվի սպասարկման վճար 2000 ՀՀ դրամի չափով, եթե հաճախորդի խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար փոքր է 100 000 ՀՀ դրամից կամ դրան համարժեք այլ արժույթից (անվճար՝ PLUS/STATUS հաճախորդների համար)3
- Հաշվի սպասարկման ամսական վճարը չի կիրառվում, եթե խնայողական հաշիվն օգտագործվում է ժամկետային ավանդի մարման և/կամ ժամկետային ավանդի տոկոսների վճարման համար
- Խնայողական հաշվին առկա միջոցների վրա հաշվարկվում է տարեկան 0% տոկոսադրույք
Խնայողական հաշվի հետ անվճար կտրամադրվի միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ: Դուք կարող եք, ըստ Ձեր ընտրության, երկու հաշիվ կցել մեկ բանկոմատային քարտին, և մինչև երկու լրացուցիչ բանկոմատային քարտ կցել Ձեր խնայողական հաշվին:
Բանկոմատային քարտը նախատեսված է բանկոմատների միջոցով կանխիկ գործարքներ կատարելու համար: HSBC Բանկ Հայաստանը անկանխիկ գործարքների և վճարումների համար առաջարկում է մի շարք վարկային ու վճարային քարտեր, որոնց կարող եք ծանոթանալ https://www.hsbc.am/en-am/credit-cards/կայքէջում:
Քաղվածքներ
Հաճախորդների բանկային հաշիվների համար Բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:
Հավելյալ հաշվի բացման առցանց դիմում-հայտ
Ավանդների հատուցման երաշխավորվող սահմանաչափեր
Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը4՝
- Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ` առավելագույնը` 16 միլիոն ՀՀ դրամ
- Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ առավելագույնը՝7 միլիոն ՀՀ դրամ
- Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը` մինչև16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
- Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է` առավելագույնը՝7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):
Կարևոր ծանուցում
Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա: Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին` արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա։ Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
1Յուրաքանչյուր ամսվա համար գանձվում է հաշվի սպասարկման վճար 2 000 ՀՀ դրամի չափով, եթե հաճախորդի խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար փոքր է 100 000 ՀՀ դրամից կամ համարժեք այլ արժույթից:
2Միայն Visa Plus բանկոմատային քարտերով HSBC Հայաստանի բանկոմատներից:
3Արտարժույթի փոխանակման ցանկացած գործարք իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
4Մանրամասների համար այցելեք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի պաշտոնական ինտերնետային կայք՝ www.adgf.am հղումով:
Դիմել հեռախոսով
Զանգահարեք մեզ +374 (60) 655 151 հեռախոսահամարով:
Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:
Ձեզ կարող են հետաքրքրել նաև
Ընթացիկ հաշիվ
Ստացեք Ձեր աշխատավարձը, կատարեք և ստացեք տեղական և միջազգային փոխանցումներ միայն մեկ բանկային հաշվի միջոցով։
Մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ
Եթե Ձեր երեխայի համար գումար կուտակելու նպատակով հատուկ հաշիվ եք փնտրում, ապա մեր` մինչև 18 տարեկան երեխայի անվճար հաշիվը Ձեր լավագույն ընտրությունն է:
Էսքրոու հաշիվ
Մեր էսքրոու հաշվի միջոցով կարգավորեք անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ընթացքում ծագող հնարավոր խնդիրները:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 24.02.23, 04:15