Հաշվով հնարավոր գործառնություններ
Խնայողական հաշվով իրականացվող գործառնություններից են դրամական միջոցների կանխիկ մուտք/ելքը, փոխանցումները, արտարժույթի փոխարկումները: Բանկի և Հաճախորդի միջև կնքված պայմանագրով նախատեսված հաշվարկային և դրամարկղային գործառնություններն իրականացվում են հաշվի/հաշիվների մնացորդի սահմաններում: Բանկը կատարված գործառնությունների համար գանձում է միջնորդավճարներ` Բանկի ծառայությունների սակագներով սահմանված չափով:
Դրամական միջոցների մուտքագրումները և դուրսգրումները կարող են իրականացվել Բանկի ցանկացած մասնաճյուղում` անձի ինքնությունը հաստատող բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Կանխիկ միջոցները մուտքագրվում են բանկային հաշիվներին այդ գումարների ներկայացման պահին (եթե նախապես այլ համաձայնագիր ստորագրված չէ Բանկի և Հաճախորդի միջև): Բանկային հաշվից կանխիկ ելքագրումը կատարվում է անմիջապես` Հաճախորդի պահանջով: Բանկի կողմից սահմանված սահմանաչափերը գերազանցող գումարների կանխիկացման դեպքում անհրաժեշտ է մեկ օր առաջ տեղյակ պահել Բանկին: Վերոնշյալ սահմանաչափերին Հաճախորդները կարող են ծանոթանալ Բանկի ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև Ծառայությունների սակագներ հղումով:
Խնայողական հաշվից հնարավոր է պատվիրել միջազգային բանկոմատային քարտ, որը Հաճախորդին հնարավորություն է ընձեռում օգտվել իր հաշիվ(ներ)ից՝ Բանկի տարածքում կամ դրանից դուրս գտնվող բանկոմատների միջոցով: Բանկոմատից օգտվելու ընթացքում Հաճախորդի ինքնությունը հավաստվում է անձնական ծածկագրի միջոցով:
Խնայողական հաշիվները կարող են տնօրինվել ինչպես այցելելով բանկ, այնպես էլ Ինտերնետային/Մոբայլ և Հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով:
Արտարժույթի փոխանակման գործարքների դեպքում փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից գործարքի կատարման պահին տվյալ արժույթի համար սահմանված փոխարժեքով: Հաշիվների վրա հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործառնություններ կատարելու դեպքում Բանկի կողմից կիրականացվի արտարժույթի փոխանակում` Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքներով:
Խնայողական հաշիվից փոխանցումները կատարվում են համապատասխան ձևով լրացված և պատշաճ ստորագրված վճարման հանձնարարականների հիման վրա:
Բանկային հաշիվների սպասարկման և գործառնությունների իրականացման սակագներին, կատարման հաճախականության, ժամկետների կամ գումարային մեծության առկա սահմանափակումներին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ հղումով:
Բանկային հաշիվներով հնարավոր գործառնությունների մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Հիմնական պայմաններ հղումով: