Մաստերքարտով իրականացվող գործարքների սահմանափակումներ սանկցիաների ենթարկված որոշ երկրներում
Հարգելի Հաճախորդ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ), կարևորելով HSBC Խմբի և Մաստերքարտ վճարային համակարգի կողմից միջազգային պատժամիջոցներին համապատասխանելու պարտավորությունները, սահմանափակել է Բանկի կողմից տրամադրված Մաստերքարտ վարկային քարտերով կատարվող կանխիկ և անկանխիկ գործարքների իրականացումը միջազգային պատժամիջոցների ենթարկված հետևյալ երկրներում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Սիրիա, Հյուսիսային Կորեա, Ղրիմի տարածաշրջան և Կուբա: Սահմանափակումներն ուժի մեջ են մտել 2018 թվականի հունիսից:
Հարցերի դեպքում կարող եք այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել մեր Հաճախորդների սպասարկման կենտրոն հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (60) 655 000:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 29.06.21, 07:41