Հիմնական բովանդակության սկիզբ

Աշխատանքային ժամանակացույց, վարկային մարումներ և քաղվածքներ ամանորյա տոների ընթացքում

Ամանորյա տոների աշխատանքային ժամանակացույց

Ամանորյա տոների կապակցությամբ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի մասնաճյուղերը/ գլխավոր գրասենյակը և Հեռախոսային կենտրոնը կաշխատեն հետևյալ ժամանակացույցով՝ 

  • Բանկի բոլոր մասնաճյուղերը մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 30-ը կաշխատեն սովորական աշխատանքային ժամերով։
  • Բանկի բոլոր մասնաճյուղերը/գլխավոր գրասենյակը, բացառությամբ Դալմա մասնաճյուղի, 2020թ.-ի դեկտեմբերի 30-ին կաշխատեն մինչև ժամը 16:00-ն և կվերսկսեն աշխատանքը 2021թ.-ի հունվարի 8-ից սովորական աշխատանքային ժամանակացույցով:
  • Դալմա մասնաճյուղը 2020թ.-ի դեկտեմբերի 30-ին կաշխատի մինչև ժամը 21:00-ն և կվերսկսի աշխատանքը 2021թի հունվարի 4-ից` ժամը 10:00-ից մինչև 22:00-ն` սովորական աշխատանքային ժամերով:
  • Հեռախոսային կենտրոնը կաշխատի շուրջօրյա մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ժամը 22:00-ն և կվերսկսի աշխատանքը 2021թ.-ի հունվարի 1-ին ժամը 15:00-ից սովորական` 24/7 աշխատանքային ժամանակացույցով:

Ծանուցում Վարկի մարման օրերի վերաբերյալ

Ամանորյա տոներին՝ ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ.-ի հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում ընկած Ձեր՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ Բանկ) վարկերի մայր գումարի և հաշվարկված տոկոսագումարի վճարման օրերը տեղափոխվել են 2021թ.-ի հունվարի 8:

Խնդրում ենք 2021թ.-ի հունվարի 8-ի դրությամբ ապահովել համապատասխան միջոցների առկայությունը Ձեր բանկային հաշիվներին, այդ թվում՝ վճարվելիք տոկոսագումարները, որոնք հնարավոր է սովորականից բարձր լինեն վճարման օրվա փոփոխության հետ կապված:

Հարցերի դեպքում այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

Ծանուցում Օվերդրաֆտի մարման օրերի վերաբերյալ

Ամանորյա տոներին՝ ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ.-ի հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում Ձեր՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ Բանկ) օվերդրաֆտների վճարման օրերը տեղափոխվել են 2021թ.-ի հունվարի 8:

Խնդրում ենք 2021թ.-ի հունվարի 8-ի դրությամբ ապահովել համապատասխան միջոցների առկայությունը Ձեր բանկային հաշիվներին՝ Բանկի կողմից ավտոմատ գանձման համար:

Հարցերի դեպքում այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

Ծանուցում Կրեդիտ քարտի մարման օրերի վերաբերյալ

Ամանորյա տոներին՝ ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ.-ի հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում Ձեր՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) կրեդիտ քարտերի վճարման օրերը տեղափոխվել են 2021թ.-ի հունվարի 8:

Խնդրում ենք 2021թ.-ի հունվարի 8-ի դրությամբ ապահովել համապատասխան միջոցների առկայությունը Ձեր բանկային հաշիվներին՝ Բանկի կողմից ավտոմատ գանձման համար:

Դուք կարող եք նաև ինքնուրույն կատարել վերոնշյալ վճարումը 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ.-ի հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում՝ գումարն անմիջապես փոխանցելով կամ մուտքագրելով կրեդիտ քարտին1:

Եթե քաղվածում նշված վճարման ենթակա նվազագույն կամ ամբողջ գումարը (կախված Ձեր կողմից տրված գրավոր հանձնարարականից) վճարվի մինչև 2021թ.-ի հունվարի 7-ը, ապա ավտոմատ գանձումն այլևս չի իրականացվի:

Ուշադրություն

2020թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ.-ի հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով կատարված գործարքների համար կկիրառվի Բանկի կողմից 2020թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ սահմանված արտարժույթի

փոխարժեքը2: ԱՄՆ դոլարից բացի այլ արժույթով գործարքների դեպքում համապատասխան արժույթը կփոխանակվի ԱՄՆ դոլարի՝ Mastercard International Inc ընկերության կողմից սահմանված գործարքի օրվա փոխարժեքով, իսկ ԱՄՆ դոլարը կփոխանակվի ՀՀ դրամի՝ Բանկի կողմից 2020թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ սահմանված փոխարժեքով:

Հարցերի դեպքում այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

1 Կիրառելի չէ բանկոմատի միջոցով կատարված վճարման դեպքում:

2 Արտարժույթի փոխարժեքը հնարավոր է փոփոխվի 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ.-ի հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում՝ կախված շուկայական ընթացիկ իրավիճակից: Փոփոխված փոխարժեքները կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում:

Ծանուցում քաղվածքների ստացման վերաբերյալ

2020թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2021թ.-ի հունվարի 7-ը ներառյալ ժամանակահատվածում Բանկային պրոդուկտների քաղվածքների ձևավորման և տրամադրման օրերը հետևյալն են`

Բանկային հաշիվների և վարկերի քաղվածքների ձևավորման և տրամադրման օրը տեղափոխվել է 2021թ.-ի հունվարի 8:

Օվերդրաֆտների քաղվածքների ձևավորման և տրամադրման օրը տեղափոխվել է 2021թ.-ի հունվարի 8 և կներառի մինչև քաղվածքի ձևավորման օրը կատարված գործարքները, իսկ նվազագույն գումարի վճարման օրը կլինի 2021թ.-ի հունվարի 13-ը:

Կրեդիտ քարտերի համար՝

  • Եթե Ձեր կրեդիտ քարտի քաղվածքի մշտական ձևավորման օրը 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից 2021թ.-ի հունվարի 4-ը ներառյալ ժամանակահատվածում է, ապա քաղվածքը կձևավորվի 2021թ.-ի հունվարի 4-ին և կներառի մինչև քաղվածքի ձևավորման օրը կատարված գործարքները: Կրեդիտ քարտի քաղվածքի տրամադրման օրը կլինի 2021թ.-ի հունվարի 8-ը, իսկ նվազագույն գումարի վճարումը՝ քաղվածքի մշտական ձևավորման ամսաթվից 15 օրվա ընթացքում:
  • Եթե Ձեր կրեդիտ քարտի քաղվածքի մշտական ձևավորման օրը 2021թ.-ի հունվարի 5-ից 7-ը ներառյալ ժամանակահատվածում է, ապա քաղվածքը կձևավորվի և կտրամադրվի 2021թ.-ի հունվարի 8-ին և կներառի մինչև քաղվածքի ձևավորման օրը կատարված գործարքները, իսկ նվազագույն գումարի վճարումը կլինի քաղվածքի մշտական ձևավորման ամսաթվից 15 օրվա ընթացքում:

Հարցերի դեպքում այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

HSBC ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեր Նոր տարին:

Հարգանքով,

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 15.02.21, 07:17

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։