Հիմնական բովանդակության սկիզբ

Բանկի հաշվարկային տոկոսադրույք

Բանկի հաշվարկային տոկոսադրույք

ՀՀ դրամ
9.50%
ԱՄՆ դոլար
9.25%
Եվրո
8.00%

Բանկի հաշվարկային տոկոսադրույք

ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
9.50% 9.25%
ՀՀ դրամ
Եվրո
9.50% 8.00%

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխության չի ենթարկվել)

ՀՀ դրամով հաշվարկային դրույքը հավասար է` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ռեպո տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում` www.cba.am:

Բանկի կողմից ՀՀ դրամով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից սկսած` Ռեպո տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել ՀՀ դրամով հաշվարկային դրույքը: Ռեպո տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:

ՀՀ դրամով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 24 հոկտեմբեր, 2017թ.

Ուժի մեջ է` 01 դեկտեմբերի, 2017թ.

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխվել է)

ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքը հավասար է` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Ֆեդերալ Ռեզերվի ինտերնետային էջում`

https://www.federalreserve.gov/monetarypolicy/openmarket.htm

Բանկի կողմից ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից սկսած` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքը: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխություններն արտացոլելու նպատակով:

ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 27 մարտի, 2018թ.

Ուժի մեջ է` 01 մայիսի, 2018թ.

Բացատրագիր ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ

2018թ.-ի մարտի 27-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն շուկայի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշել է վերանայել և նվազեցնել ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքը 50 բազիսային կետով` 9.75%-ի փոխարեն այն սահմանելով 9.25% (որն ուժի մեջ է մտնում 2018թ. մայիսի 1-ից): Որոշման համար հիմք են հանդիսացել հետևյալ գործոնները`

  • Տեղական շուկայում ԱՄՆ դոլարով տոկոսադրույքների նվազման միտումը`հիմնականում պայմանավորված ԱՄՆ դոլարի զանգվածի էական ավելացումով;
  • ՀՀ կենտրոնական բանկի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազումը (20%-ից 18%) և այդ մակարդակում կայունացումը;
  • Միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից Հայաստանի համար տրված արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսման փոփոխությունը «կայունից» դեպի «դրական», որն ըստ սպասումների հանգեցնում է ներգրավման ծախսերի նվազեցմանը:

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխության չի ենթարկվել)

Եվրոյով հաշվարկային դրույքը հավասար է` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Եվրոպական կենտրոնական բանկի ինտերնետային էջում`

http://www.ecb.europa.eu/stats/monetary/rates/html/index.en.html

Բանկի կողմից եվրոյով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից սկսած` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել Եվրոյով հաշվարկային դրույքը: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխություններն արտացոլելու նպատակով:

Եվրոյով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 18 մարտի 2015թ.

Ուժի մեջ է` 02 մայիսի 2015թ.

Արդյունքում Բանկի հաշվարկային տոկոսադրույքի տարրերն ունեն հետևյալ մեծությունները`

 

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք - 9.50%, որտեղ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքը ընդունվում է 6.00%, իսկ ֆիքսված մարժան` 3.50%,

 

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք - 9.25%, որտեղ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքը ընդունվում է 1.50%, իսկ ֆիքսված մարժան` 7.75%,

 

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք - 8.00%, որտեղ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդունվում է 0.05%, իսկ ֆիքսված մարժան` 7.95%:

Թարմացվել է` 15.02.21, 07:15

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։