Հիմնական բովանդակության սկիզբ

Հաճախորդի իրավունքներ

Հայտարարություն​

Հարգելի Հաճախորդ,

Հայտնում ենք, որ Դուք իրավունք ունեք ստանալու հետևյալ տեղեկությունները «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաբերյալ.

1) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները, մասնավորապես՝

  • Բանկի վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տարեկան հաշվետվության վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը,
  • տարեկան ընդհանուր ժողովի գումարման հայտարարության պատճենը,
  • շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները, ինչպես նաև շահութաբաժնային քաղաքականության պատճենը,
  • Բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն,
  • Բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամների վերաբերյալ տեղեկատվություն,
  • Բանկի պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
  • Օրենքով սահմանված այլ տեղեկատվություն:

 

2) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերի պատճենները:

Նշված տեղեկատվության և փաստաթղթերի պատճենների ստացման համար կարող եք դիմել Հաճախորդների սպասարկման բաժին:

Տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները Ձեզ կտրամադրվեն դիմելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերի պատճենների տրամադրման դեպքում Ձեզանից կգանձվի 50 ՀՀ դրամ վճար յուրաքանչյուր էջի համար:

Որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից՝ Դուք կարող եք ստանալ տեղեկություններ Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվի օպերատորի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 21.11.23, 07:55

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։