Հիմնական բովանդակության սկիզբ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Բանկ)

Սույն համաձայնության շրջանակներում «Էլեկտրոնային փաստաթուղթ» են համարվում Հաճախորդի Էլեկտրոնային փոստի հասցեից Բանկին ուղարկված բոլոր հաղորդագրությունները, հանձնարարությունները, դիմումները, համաձայնությունները, բողոքները, պահանջները, հաստատումները և պայմանագրերը։

Սույնով համաձայնում և հանձնարարում եմ Բանկին իմ կողմից Բանկին տրված «Հաղորդակցման Կարգի Վերաբերյալ դիմում-հանձնարարականում» (այսուհետ`Հաղորդակցման կարգ) նշված էլեկտրոնային փոստի հասցեից (ստորև Էլեկտրոնային հասցե) ուղարկված Էլեկտրոնային փաստաթղթերը համարել Հաճախորդի կողմից գրավոր կերպով տրված և պատշաճ վավերացված/հաստատված փաստաթղթեր։ Ընդ որում, Բանկի կողմից hsbc.armenia.digital@hsbc.com էլեկտրոնային հասցեից Հաճախորդին ուղարկված էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են Բանկի կողմից պատշաճ վավերացված/հաստատված փաստաթղթեր: 

Սույնով ընդունում և գիտակցում եմ, որ 

  • Էլեկտրոնային փաստաթղթերը տրվում են միայն Հաճախորդի ռիսկով և ես գիտակցում և ընդունում եմ, որ դրանք ուղարկվելու ընթացքում կարող են ընդհատվել, դիտվել, փոփոխվել, փչանալ(corrupted), պարունակել վիրուսներ, կարող են գաղտնի կամ ապահով չլինել, կամ կարող են այլ կերպ միջամտության ենթարկվել երրորդ անձանց կողմից կամ հասանելի դառնան երրորդ անձանց, և
  • Էլեկտրոնային փաստաթղթերը՝ բացառությամբ հաղորդագրությունների, որոնք ուղարկվում են Բանկին, պետք է լինեն պատշաճ կերպով ստորագրված, ներառյալ էլեկտրոնային հաստատմամբ (օրինակ Adobe Sign-ի միջոցով կամ Բանկի կողմից ընդունելի այլ համակարգի միջոցով) և պետք է ուղարկվեն Pdf ֆորմատով` ընթեռնելի որակով:

Սույնով ընդունում և համաձայն եմ, որ Էլեկտրոնային հասցեից, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկված Էլեկտրոնային փաստաթղթերը Բանկի կողմից ընդունվում են պայմանով որ` 

  1. Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կամ երրորդ անձանց առջև, և ես որևէ պահանջ չեմ ներկայացնի Բանկին իմ կողմից Էլեկտրոնային հասցեից կամ համակարգից Բանկին ուղարկված կամ ենթադրաբար ուղարկված կամ իմ կողմից իմ Էլեկտրոնային հասցեին Բանկից ստացված որևէ Էլեկտրոնային փաստաթղթի կապակցությամբ Բանկի կողմից կատարման կամ չկատարման հետևանքով առաջացած Վնասները փոխհատուցելու համար: Վնասները ներառում են գործողությունների կատարման կամ չկատարման հետևանքով առաջացած բոլոր տեսակի ուղղակի և անուղղակի պարտավորությունները, կորուստները, վճարումները, պահանջները, ծախսերը (այդ թվում իրավաբանական ծախսերը և երրորդ անձանց վճարները, տուրքերը, պահանջները, պարտավորությունները երրորդ անձանց կողմից ամբողջությամբ հատուցման հիմունքներով) դատական վարույթների, գործողությունների և այլնի արդյունքում առաջացած վնասները, որոնք ես կամ երրորդ անձինք կարող են կրել:
  2. Բանկը պարտավոր չէ`

    - ստուգելու Էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկած որևէ անձի ինքնությունը կամ լիազորությունները,
    - ստուգելու Էլեկտրոնային փաստաթղթում առկա որևէ ստորագրության իսկությունը (էլեկտրոնային կամ այլ կերպով),
    - Էլեկտրոնային փաստաթղթի հիման վրա գործելուց առաջ լրացուցիչ համաձայնեցնել իմ հետ։

    Բանկը կարող է իր հայեցողությամբ ստուգել Էլեկտրոնային փաստաթղթի վավերականությունը, իսկությունը և ծագումը (այդ թվում` յուրաքանչյուր Էլեկտրոնային փաստաթուղթը իմ հետ հեռախոսային կապի միջոցով լրացուցիչ հաստատելով) և այն դեպքերում, երբ հնարավոր չէ ճշտել որևէ Էլեկտրոնային փաստաթղթի վավերականությունը, լիազորությունները կամ ծագումը` Բանկն իրավասու է հետաձգել կամ հրաժարվել որևէ Էլեկտրոնային փաստաթղթի հիման վրա գործելուց, այն կատարելուց, կամ դադարեցնել որևէ ծառայության տրամադրումը կամ հանձնարարության կատարումը:
  3. Համաձայն եմ, որ սույն համաձայնությունը`

    - հատուցման մասով տրվում է ի հավելումն իմ կողմից Բանկի օգտին տրված որևէ այլ հատուցմանը և չի փոխարինում նախկինում այդպիսի տրված որևէ համաձայնության,
    - չի սահմանափակում ինձ որոշակի փաստաթղթեր կամ տեղեկանքներ բնօրինակի տեսքով Բանկին ներկայացնել պահանջելու Բանկի իրավունքը,

Սույն համաձայնության հետ կապված հարաբերությունները կամ դրանից առաջացող որևէ ոչ-պայմանագրային պարտավորությունները կարգավորվում են և պետք է մեկնաբանվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա: 

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։