Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և Բանկի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են:
Բողոք ունենալու դեպքում Դուք նախ և առաջ պետք է դիմեք Բանկին: Բանկը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: Բանկից պատասխան ստանալուց հետո, կամ վերը նշված ժամկետում այն չստանալու դեպքում Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե՝
- Դուք չեք ստացել Բանկի պատասխանը կամ Բողոքը Բանկին ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
- Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում (բացառությամբ վարկային տեղեկատվության վերաբերյալ պահանջների) կամ Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրա համարժեքն արտարժույթով),
- Բանկի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
- Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008 թ. օգոստոսի 2-ը,
- Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ,
- Առկա են օրենքով սահմանված մերժման այլ հիմքեր:
Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն արդեն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ վերջիններիս վճիռը:
* Հարգելի հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Ձեր կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցում 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, համարժեք արտարժույթը: Դա նշանակում է, որ Բանկը չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված որոշումներն այն պահանջների գծով, որոնց գումարը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Կոնտակտային տվյալներ
Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացի փ. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս՝ (+374 60) 70-11-11
Ֆաքս` (+374 10) 58-24-21
Էլ. փոստ` info@fsm.am
Աշխատանքային ժամեր՝ ամեն օր ժամը 09:00 - 18:00, բացի հանգստյան և տոն օրերից:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 28.06.22, 03:24