Արժույթ | Տոկոսադրույք |
---|---|
ՀՀ դրամ | 9.0% |
USD | 3.2% |
EUR | 6.9% |
GBP | 8.2% |
Արժույթ | ՀՀ դրամ |
---|---|
Տոկոսադրույք | 9.0% |
Արժույթ | USD |
Տոկոսադրույք | 3.2% |
Արժույթ | EUR |
Տոկոսադրույք | 6.9% |
Արժույթ | GBP |
Տոկոսադրույք | 8.2% |
ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.08.2024
Ուժի մեջ է՝ 12.03.2020:
ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.08.2024
Ուժի մեջ է՝ 22.04.2024:
Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.08.2024
Ուժի մեջ է՝ 22.04.2024:
Բրիտանական ֆունտով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.08.2024
Ուժի մեջ է՝ 22.04.2024:
Ընդհանուր տեղեկություն ՄՀՏ-ի մասին
ՄՀՏ-ի կարգավորումները
Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի (այսուհետ` ՄՀՏ) հաշվարկման և հետագա փոփոխման հիմքում ընկած են Բանկի կողմից սահմանված հիմնական և երկրորդային ցուցանիշները* :
ՄՀՏ-ն առաջին հերթին սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը և հավասար է հիմնական ցուցանիշի արժեքին սահմանման օրվա դրությամբ:
Երկրորդային ցուցանիշը կիրառվում է այն դեպքում, երբ հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում ՄՀՏ-ի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար:
ՄՀՏ-ի վերանայման պարբերականություն
ՄՀՏ-ը ենթակա է վերանայման տարեկան երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին: Եթե վերոհիշյալ ամսաթվերը համընկնում են ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերանայման օր է համարվում համապատասխանաբար դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը:
ՄՀՏ-ի արժեքի փոփոխության կարգը ցուցանիշի անփոփոխ մնալու դեպքում
ՄՀՏ-ն ենթակա է փոփոխման, երբ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով կազմում է 0,5 տոկոսային կետ կամ ավել: Այս պարագայում ՄՀՏ-ը հավասարվում է ցուցանիշի նոր արժեքին: Հակառակ դեպքում, այն մնում է անփոփոխ:
ՄՀՏ-ի սահմանման կարգը ցուցանիշի փոփոխության դեպքում
Այն դեպքում, երբ վերանայման օրվա դրությամբ գործող հիմնական ցուցանիշն անհասանելի է կամ անհնար է դառնում ՄՏՀ-ի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ՄՀՏ-ը հաշվարկվում է հիմք ընդունելով երկրորդային ցուցանիշը: Այս պարագայում ՄՀՏ-ը սահմանվում է ներկա և նախորդ ժամանակահատվածների երկրորդային ցուցանիշների միջոցով՝ ճշգրտված նախորդ վերանայման պահին սահմանված երկրորդային և հիմնական ցուցանիշների տարբերության չափով: Տվյալ պահին սահմանված ճշգրտման գործակիցը հետագայում կիրառվում է բոլոր վերանայումների ժամանակ, քանի դեռ հիմնական ցուցանիշը չի վերականգնվել կամ վերստին հասանելի չի դարձել։ ՄՀՏ-ի ապագա վերանայումների պարբերականությունը և արժեքի փոփոխության կանոնները մնում են անփոփոխ և կարգավորվում են վերոնկարագրյալ սկզբունքներով:
Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից: Այս պարագայում ՄՀՏ-ը հավասարվում է հիմնական ցուցանիշի արժեքին: ՄՀՏ-ի ապագա վերանայումների պարբերականությունը և արժեքի փոփոխության կանոնները մնում են անփոփոխ և կարգավորվում են վերոնկարագրյալ սկզբունքներով:
ՄՀՏ-ի ծանուցման և կիրառման կարգ
ՄՀՏ-ի փոփոխության/ ճշգրտման դեպքում Բանկը պարտավորվում է հաճախորդին տեղեկացնել փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ` հաճախորդներին ուղարկելով անհատական ծանուցումներ: Փետրվար և օգոստոս ամիսների վերանայման արդյունքում փոփոխված տոկոսադրույքը չի կարող ուժի մեջ մտնել ավելի ուշ քան համապատասխանաբար տվյալ տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին: Եթե վերանայման արդյունքում ՄՀՏ-ի փոփոխություն տեղի չի ունենում, Բանկն այդ մասին տեղեկատվությունը հրապարակում է իր կայքում:
* Տե՛ս հիմնական և երկրորդային ցուցանիշների բաժինը յուրաքանչյուր արժույթի համար
ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)
Արժույթ | ՄՀՏ |
---|---|
ՀՀ դրամ | 9% |
Արժույթ | ՀՀ դրամ |
---|---|
ՄՀՏ | 9% |
ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.08.2024թ.
Ուժի մեջ է` 12.03.2020թ.
Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր
26.08.2024թ.-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2024թ․ հունիս և հուլիս ամիսների համար կազմում է 9,1%, ուստի հիմնական ցուցանիշը՝ հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, 26.08.2024թ.-ի դրությամբ կազմում է 9,1%:
Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (9.0%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ` կազմելով 9,0%:
Հիմնական ցուցանիշ
ՀՀ դրամով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 8,23 կհաշվարկվի իբրև 8,20, 8,48` իբրև 8,50, 8,65` իբրև 8,70):
Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքում1: Տես «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հրապարակումը:
Հիմնական ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.08.2024թ․ դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2024թ. հունիս և հուլիս ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերոնշյալ ամիսների համար համապատասխանաբար կազմում է 9,07% և 9,14%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 26.08.2024թ. դրությամբ կազմում է 9,1%:
Երկրորդային ցուցանիշ
ՀՀ դրամով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:
ՀՀ դրամով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից (բացառությամն միջբանկայն շուկայի) մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին: Ցուցանիշը կլորացվում է ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 8,23 կհաշվարկվի իբրև 8,20, 8,48` իբրև 8,50, 8,65` իբրև 8,70):
Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքում1: Տես «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հրապարակումը:
Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.08.2024թ․ դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2024թ. հունիս և հուլիս ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինը 2024թ. հունիս ամսվա համար 8.88% է ((8,25% + 9,50%)/2), իսկ հուլիս ամսվա համար` 8,95% ((8,33% + 9,57%)/2), երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 26.08.2024թ. դրությամբ կազմում է 8,9%:
Ցուցանիշների անհասանելիություն
Ցուցանիշնեը համարվում են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`
- հրապարակված տվյալների վաղեմությունը գերազանցում է Բանկի կողմից ընդունելի ժամանակահատվածը
- դադարեցվում է տվյալ տոկոսադրույքի վերաբերյալ տվյալների հրապարակումը` համապատասխան արժույթի նկատմամբ
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում
Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում` ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա, բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները:
ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)
Արժույթ | ՄՀՏ |
---|---|
USD | 3.2% |
Արժույթ | USD |
---|---|
ՄՀՏ | 3.2% |
ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.08.2024թ
Ուժի մեջ է՝ 22.04.2024թ.
Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր
26.08.2024թ.-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2024թ. հունիս և հուլիս ամիսների համար կազմում է 3,1%, ուստի հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, հավասար է 3,1%:
Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (3,2%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ` կազմելով 3,2%:
Հիմնական ցուցանիշ
ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 3,23 կհաշվարկվի իբրև 3,20, 3,48` իբրև 3,50, 3,65` իբրև 3,70):
Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքում1: Տես «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հրապարակումը:
Հիմնական ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Հիմնական ցուցանիշ. ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.08.2024թ․-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2024թ. հունիս և հուլիս ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրավված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2024թ. հունիս և հուլիս ամիսների համար համապատասխանաբար կազմում 3,09% և 3,15%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 26.08.2024թ.-ի դրությամբ կազմում է 3,1%:
Երկրորդային ցուցանիշ
ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:
ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից (բացառությամն միջբանկայն շուկայի) մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին: Ցուցանիշը կլորացվում է ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 3,23 կհաշվարկվի իբրև 3,20, 3,48` իբրև 3,50, 3,65` իբրև 3,70):
Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքում1: Տես «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հրապարակումը:
Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ). ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.08.2024թ․-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2024թ. հունիս և հուլիս ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինը 2024թ. հունիս ամսվա համար 3.19% է ((2,47% + 3,91%)/2), իսկ հուլիս ամսվա համար` 3.29% ((2,65%+ 3.93%)/2), Բանկի երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, կազմում է 3,2%:
Ցուցանիշների անհասանելիություն
Ցուցանիշնեը համարվում են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`
- հրապարակված տվյալների վաղեմությունը գերազանցում է Բանկի կողմից ընդունելի ժամանակահատվածը
- դադարեցվում է տվյալ տոկոսադրույքի վերաբերյալ տվյալների հրապարակումը` համապատասխան արժույթի նկատմամբ
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում
Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում` ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա, բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները:
Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)
Արժույթ | ՄՀՏ |
---|---|
EUR | 6.9% |
Արժույթ | EUR |
---|---|
ՄՀՏ | 6.9% |
Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.08.2024թ.
Ուժի մեջ է` 22.04.2024թ.
Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր
26.08.2024թ. դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված €STR-ի ինդեքսի վերջին հասանելի վեց ամիսների` 23.02.2024թ.-ից մինչև 22.08.2024թ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանականը` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, կազմում է 3,8%, ուստի, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս և 3% ֆիքսված մարժայի հանրագումար, սահմանվում է 6,8%:
Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (6,9%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ` կազմելով 6,9%:
Հիմնական ցուցանիշ
Եվրոյով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար €STR ինդեքսի (Եվրագոտու կարճաժամկետ տոկոսադրույք) միջին արժեքի և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև 0,20, 0,48` իբրև 0,50, 0,65` իբրև 0,70):
Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է Եվրոպական կենտրոնական բանկ €STR կայքում1:
Հիմնական ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված վերջին վեց ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.08.2024թ․-ի դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված €STR-ի ինդեքսի վերջին հասանելի տեղեկատվությունը 22.08.2024թ․-ի դրությամբ է, ուստի ցուցանիշը սահմանվում է որպես 23.02.2024թ.-ից մինչև 22.08.2024թ․ ընկած ժամանակահատվածում հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական` 3,81%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա և 26.08.2024թ.-ի դրությամբ կազմում է 6,8%:
Երկրորդային ցուցանիշ
Եվրոյով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:
Եվրոյով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար Եվրոպական կենտրոնական բանկի կողմից եվրոյով օվերնայթ գործարքների օրական դիտարկումների (Եվրոպական կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույք) միջին արժեքի2 և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև 0,20, 0,48` իբրև 0,50, 0,65` իբրև 0,70):
Ցուցանիշը հրապարակային է և մշտապես հասանելի է Եվրոպական կենտրոնական բանկի կայքում հետևյալ հղմամբ՝ Key ECB interest rates (europa.eu)1:
Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված վերջին վեց ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված եվրոյով օվերնայթ գործարքների հիմնական տոկոսադրույքի հասանելի վերջին տեղեկատվությունը 26.08.2024թ.-ի դրությամբ է: Ուստի, 26.08.2024թ.-ի դրությամբ, ցուցանիշը սահմանվում է որպես 27.02.2024թ.-ից մինչև 26.08.2024թ. ընկած ժամանակահատվածում հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական՝ 3,90%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա և 26.08.2024թ.-ի դրությամբ կազմում է 6,9%:
Ցուցանիշների անհասանելիություն
Ցուցանիշնեը համարվում են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`
- հրապարակված տվյալների վաղեմությունը գերազանցում է Բանկի կողմից ընդունելի ժամանակահատվածը
- դադարեցվում է տվյալ տոկոսադրույքի վերաբերյալ տվյալների հրապարակումը` համապատասխան արժույթի նկատմամբ
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում
Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում` ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա, բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները:
Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)
Արժույթ | ՄՀՏ |
---|---|
GBP | 8.2% |
Արժույթ | GBP |
---|---|
ՄՀՏ | 8.2% |
Բրիտանական ֆունտով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ ՝ 26.08.2024թ․
Ուժի մեջ է՝ 22.04.2024թ.
Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր
26.08.2024թ․-ի դրությամբ Անգլիայի բանկի կողմից հրապարակված SONIA ինդեքսի վերջին հասանելի վեց ամիսների` 23.02.2024–21.08.2024թթ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանականը` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ 5,2% է։ Ուստի hիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս և 3% ֆիքսված մարժայի հանրագումար, կազմում է 8,2%:
Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (8,2%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ` կազմելով 8,2%:
Հիմնական ցուցանիշ
Բրիտանական ֆունտով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար SONIA ինդեքսի (բրիտանական ֆունտով օվերնայթ գործարքների միջին ինդեքս) միջին արժեքի և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև 0,20, 0,48` իբրև 0,50, 0,65` իբրև 0,70):
Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է Անգլիայի բանկի SONIA
կայքում ըստ համապատասխան ամսաթվերի1 :
Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով Անգլիայի բանկի կողմից հրապարակված վերջին վեց ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Հիմնական ցուցանիշ. ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.08.2024թ.-ի դրությամբ Անգլիայի բանկի կողմից հրապարակված SONIA ինդեքսի վերջին հասանելի տեղեկատվությունը 21.08.2024թ.-ի դրությամբ է, ուստի 26.08.2024թ.-ի դրությամբ ցուցանիշը սահմանվում է որպես 23.02.2024–21.08.2024թթ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական` 5,17%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա` կազմելով 8,2%:
Երկրորդային ցուցանիշ
Բրիտանական ֆունտով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:
Բրիտանական ֆունտով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար Անգլիայի բանկի հիմնական տոկոսադրույքի միջին արժեքի և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև 0,20, 0,48` իբրև 0,50, 0,65` իբրև 0,70):
Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է Անգլիայի բանկ Հաշվարկային տոկոսադրույք
կայքում1:
Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով Անգլիայի բանկի կողմից հրապարակված վերջին վեց ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:
Ցուցանիշի բացատրագիր
Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ). ՄՀՏ-ի դիտարկման ժամանակահատվածում` 26.02.2024թ. մինչև 25.08.2024թ., Անգլիայի բանկի հիմնական տոկոսադրույքի միջին արժեքը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների օրական դիտարկումների պարզ միջին, կազմել է 5,22%: Ուստի երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս և 3% ֆիքսված մարժայի հանրագումար, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ` 26.08.2024թ.-ի դրությամբ կազմում է 8,2%:
Ցուցանիշների անհասանելիություն
Ցուցանիշնեը համարվում են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`
- հրապարակված տվյալների վաղեմությունը գերազանցում է Բանկի կողմից ընդունելի ժամանակահատվածը
- դադարեցվում է տվյալ տոկոսադրույքի վերաբերյալ տվյալների հրապարակումը` համապատասխան արժույթի նկատմամբ
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում
Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում` ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա, բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները:
1 Նշված ինտերնետային հղման փոփոխությունը որևէ ազդեցություն կամ հետևանք չի կարող ունենալ ցուցանիշի հաշվարկման կարգի վրա:
2 Հաշվի առնելով, որ Եվրոպական կենտրոնական բանկը դադարեցրել է EONIA ինդեքսի հրապարակումը, Բանկը 25.02.2022 թ.-ից այն փոխարինում է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակվող եվրոյով օվերնայթ գործարքների հիմնական տոկոսադրույքով:
Վերջին թարմացման ամսաթիվը` 23.09.24, 06:04