Հիմնական բովանդակության սկիզբ

Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն

Ապահովագրության հիմնական փաթեթ վարորդների համար

Ապահովագրություն պատահարներից

Բանկի կողմից տրամադրվող ավտոմեքենայի վարկերի դեպքում գրավադրվող ավտոմեքենան կարող է ապահովագրվել նաև Բանկի միջոցով*:

Կարևոր է իմանալ

  • Ապահովագրական պայմանագրի վճարը կազմում է ապահովագրական գումարի 2,5%-ը: 
  • Ավտոմեքենայի ապահովագրությունն անհրաժեշտ է կատարել ավտոմեքենայի ամբողջ շուկայական արժեքի չափով: 
  • Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությունը տրամադրվում է միայն «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ավտոմեքենայի վարկով ձեռքբերված ավտոտրանսպորտային միջոցների համար:
  • Ապահովագրական պայմանագիրը ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի ներկայացուցիչները կկապվեն Ձեզ հետ՝ ավտոմեքենայի զննումը կազմակերպելու համար: Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն զննման անցկացումից հետո:
  • Նշված սակագները կիրառելի են այն ապահովագրական պայմանագրերի համար, որոնք կնքվել են «HSBC Բանկ Հայաստան»-ի միջոցով, որը հանդիսանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի ապահովագրական գործակալ։ Խնդրում ենք հաշվի առնել, որ ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությունը «HSBC Բանկ Հայաստան»-ի միջոցով ձևակերպելը պարտադիր չէ: Դուք կարող եք ապահովագրական պայմանագիր կնքել Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերություններից որևէ մեկում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Ավտոմեքենայի ապահովագրության պայմանագիր ձևակերպելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Ապահովադրի անձնագրի պատճեն 
  • Սեփականատիրոջ անձնագրի պատճեն, եթե սեփականատերը ապահովադիրը չէ
  • Լիազորված վարորդների անձնագրերը և վարորդական իրավունքները 
  • Ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն 
  • Ավտոմեքենայի գնահատման ակտի, հաշիվ-ապրանքագրի կամ առքուվաճառքի պայմանագրի պատճեն (առկայության դեպքում): Հակառակ դեպքում հիմք է ընդունվում ավտոմեքենայի շուկայական արժեքը։  

Ապահովագրության լրացուցիչ պայմաններին ծանոթանալու համար այցելեք` Ingo Armenia | Ավտոմեքենա - Ingo Armenia:

Ինչպես դիմել

Մասնաճյուղում

Եկեք և մեզ հետ քննարկեք Ձեր ավտոմեքենայի պաշտպանության հետ կապված հարցերը:

Հեռախոսով

Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն

+374 60 655 000 հեռախոսահամարով։

*Կարևոր նշում

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն գործում է որպես «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործակալ և տրամադրում է ապահովագրական ծառայություններ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ի անունից և և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված:

Ձեր կարող են հետաքրքրել նաև

 

Իրականացրեք մեքենա վարելու Ձեր մտադրությունը:

 

Ապահովագրեք ձեր տունը և ունեցվածքը:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 19.06.23, 04:27

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 19.06.23, 04:27
Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։