Բարձրացրեք Ձեր խնայողությունների եկամտաբերությունը
Բաց մի թողեք այս հնարավորությունը: Մինչև ս.թ. նոյեմբերի 27-ը ներդրեք ավանդ սկսած 100,000 ՀՀ դրամից առնվազն 6 ամիս ժամկետով և օգտվեք ավելի բարձր տոկոսադրույքներից ու այլ առավելություններից:
Ստանդարտ ժամկետային ավանդ
- Հաշվի անվճար բացում և սպասարկում
- Արժույթն ընտրելու հնարավորությունԺամկետային ավանդները հասանելի են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
- Մարման տարբերակներՏոկոսագումարները վճարվում են ավանդի ժամկետի վերջում, և Դուք կարող եք ընտրել Ձեր կարիքներին համապատասխանող մարման տարբերակը:
- Ժամկետային ավանդի բացում ինտերնետային բանկային ծառայության միջոցովԴուք կարող եք բացել ժամկետային ավանդն ինտերնետային բանկային ծառայության միջոցով, եթե գրանցված եք այդ ծառայությանը:
Միջանկյալ տոկոսագումարով ժամկետային ավանդ
- Հաշվի անվճար բացում և սպասարկում
- Արժույթն ընտրելու հնարավորությունԺամկետային ավանդները հասանելի են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
- Մարման տարբերակներՏոկոսագումարները վճարվում են ավանդի ժամկետի ընթացքում` ամսական կտրվածքով, և Դուք կարող եք ընտրել Ձեր կարիքներին համապատասխանող մարման տարբերակը:
- Ժամկետային ավանդի բացում ինտերնետային բանկային ծառայության միջոցովԴուք կարող եք բացել ժամկետային ավանդն ինտերնետային բանկային ծառայության միջոցով, եթե գրանցված եք այդ ծառայությանը:
Կուտակային ժամկետային ավանդ
- Հաշվի անվճար բացում և սպասարկում
- Արժույթն ընտրելու հնարավորությունԺամկետային ավանդները հասանելի են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:
- Ավանդը համալրելու հնարավորություններԱվանդի համալրումները հնարավոր է կատարել բանկոմատի միջոցով, մասնաճյուղերում, հեռախոսային/ինտերնետային բանկային ծառայության միջոցով կամ պարբերական վճարման հանձնարականների ձևակերպմամբ:
Կարևոր է իմանալ
- Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել HSBC Խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով: Այդպիսի կարգավորումներից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտել 2014 թ. հուլիսի 1-ից: Այս օրենսդրական ակտը, որի կիրառումն ապահովվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուղղված է հարկային համապատասխանության խրախուսմանը՝ կանխարգելելով, որ ԱՄՆ քաղաքացիներն իրենց եկամուտների և ակտիվների հարկումից խուսափելու նպատակով օգտվեն ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա ձեռնարկություններից:
- Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջների` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարելու (այդ թվում՝ բանավոր) կամ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր: HSBC Safeguard-ն իրենից ներկայացնում է մի շարք գործընթացների ամբողջականություն, որն ուղղված է ուժեղացնել մեր բոլոր հաճախորդների պաշտպանությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից գլոբալ համակարգերի և գործընթացների միջոցով: Այն ընդգրկում է փողերի լվացման և պատժամիջոցներից խուսափման դեմ պայքարելու մեր կարողությունների ամրապնդում, քանի որ հաճախ դրանք են ընկած բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների հիմքում:
- Հաճախորդների ավանդային հաշիվների համար Բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել մեզ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:
Իմանալ ավելին
Մասնաճյուղում
Հեռախոսով
Զանգահարեք մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով:
Հեռախոսահամարը գործում է շուրջօրյա:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 10.04.24, 03:59