Հիմնական բովանդակության սկիզբ

Էներգաարդյունավետ գնումների անհատական սպառողական վարկ

Սկսեք կայուն ապրելակերպի Ձեր ճանապարհը

Ցանկանու՞մ եք նվազեցնել Ձեր բացասական ազդեցությունը մոլորակի վրա։

Մեր Էներգաարդյունավետ գնումների անհատական սպառողական վարկ առաջարկում է արտոնյալ պայմաններ ֆինանսավորելու այնպիսի գնումներ, որոնք կնպաստեն Ձեր ծախսերի նվազեցմանը և միևնույն ժամանակ բոլորիս կայուն ապագայի ստեղծմանը։ 

Առավելություններ

  • Արդյունավետ գնումների ֆինանսավորում
    Այս վարկի շնորհիվ կարող եք ձեռք բերել էներգաարդյունավետ այնպիսի համակարգեր, ինչպիսիք են արևային մարտկոցները և ջրատաքացուցիչները, էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ և մարտկոցներ, ինչպես նաև էլեկտրական մեքենաներ
  • Ծախսերի կրճատման լուծումներ
    Կատարեք ներդրումներ՝ ձեռք բերելով էներգախնայող ապրանքներ և նվազեցրեք Ձեր ամսական վճարումների չափը
  • Շահավետ տոկոսադրույք
    Խնայեք գումար՝ ձեռք բերելով  նշված ապրանքատեսակները շահավետ տոկոսադրույքով
  • Վարկի տրամարդում առանց վճարի
    Էներգաարդյունավետ սպառողական վարկի դեպքում վարկի տրամադրման վճար չի գանձվում

Տոկոսադրույքներ

Տարեկան անվանական տոկոսադրույք* Տարեկան փաստացի տոկոսադրույք
15% 16.07% - 16.10%

Տոկոսադրույքներ

Տարեկան անվանական տոկոսադրույք* 15%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 16.07% - 16.10%

* ՈՒշադրություն` վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում (ՄՀՏ):

Կարևոր է իմանալ․ վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Վարկի տոկոսադրույքը կարող է փոփոխվել 36 ամիսը գերազանցող մարման ժամկետով վարկերի դեպքում: Այս փոփոխվող տոկոսադրույքը գործում է պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

Մանրամասներ

Պայմաններ և սակագներ

Մարման կարգը

Լրացուցիչ տեղեկատվություն

1 ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են Հայաստանում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

2 Հաճախորդի ընդհանուր ամսական եկամուտը պետք է լինի 100,000 ՀՀ դրամից ոչ պակաս:

3 Բանկում ունեցած Ձեր բանկային հաշվին աշխատավարձի փոխանցման վերաբերյալ պահանջների մասին Ձեզ կտեղեկացնեն վարկի հաստատման գործընթացի ժամանակ:

4Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Գնեք կայուն կենսակերպին համապատասխանող Ձեր մեքենան

 

Ձեր առաջին քայլը դեպի էներգաարդյունավետ տան ձեռքբերում

 

Խնայեք գումար` ապրելով էներգաարդյունավետ տանը

Վերջին թարմացման ամսաթիվը` 26.03.24, 06:49

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։