Հիմնական բովանդակության սկիզբ

Օվերդրաֆտ

Հոգացեք Ձեր ֆինանսական կարիքները արագ և ճկուն:

HSBC Օվերդրաֆտ

HSBC-ի օվերդրաֆտը Ձեր ֆինանսական կարիքները հոգալու արագ և ճկուն տարբերակ է:

Առավելություններ

  • Պարզ և ճկուն
    Տրամադրվում է սկսած 50 000 ՀՀ դրամից մինչև 2 000 000 ՀՀ դրամ:
  • Առանց տրամադրման և սպասարկման վճարների
    Տրամադրման կամ հաշվի սպասարկման վճարներ չեն կիրառվում, իսկ տոկոսադրույքը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի վրա:
  • Հարմար է օգտագործման համար
    Օգտագործեք Օվերդրաֆտի սահմանաչափը՝ անվճար կանխիկացում կատարելով HSBC Բանկ Հայաստանի բանկոմատներից և մասնաճյուղերից (մասնաճյուղերից անվճար կանխիկացումը հնարավոր է միայն Օվերդրաֆտի վարկային գծից գումարը ելքագրելու դեպքում): Օվերդրաֆտի հաշվից այլ միջոցների կանխիկացումն իրականացվում է համաձայն Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծառայությունների սակագների կամ փոխանցելով գումարը Ձեր նախընտրած հաշվին:

Օվերդրաֆտի տոկոսադրույք

  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 16%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17,23%
  • Օվերդրաֆտի օգտագործված գումարի դիմաց տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով`հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը՝ նահանջ տարվա դեպքում

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ՎԱՐԿՆ ԱՐԺԵՆԱԼՈՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Մանրամասներ

Օվերդրաֆտի չափ

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում`

  • Բանկի հաճախորդների և այլ բանկերի հաշվետերերի համար՝ ամսական զուտ աշխատավարձի առավելագույնը քառապատիկի չափով

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում՝

  • Բանկի հաշվետերեր՝ հաշվի վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդի և վերջին ամսվա միջին մնացորդի մեծություններից նվազագույնի մինչև քառապատիկի չափով
  • Այլ բանկերի հաշվետերեր՝ հաշվի վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդի և վերջին ամսվա միջին մնացորդի մեծություններից նվազագույնի մինչև կրկնապատիկի չափով

Կարևոր նշումներ

  • Օվերդրաֆտի սահմանաչափը կարող է լինել 50,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի գումարը նվազեցվում է վարկառուի առկա գրավով չապահովված այլ պարտավորությունների չափով
  • Վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելի:

Օվերդրաֆտի արժույթ

Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ դրամով:

Օվերդրաֆտի ժամկետ

Օվերդրաֆտը տրամադրվում է անժամկետ:

Օվերդրաֆտի սպասարկման վճար

  • Օվերդրաֆտի տրամադրման վճար չի կիրառվում:
  • Օվերդրաֆտի ամսական սպասարկման վճար չի կիրառվում: Հաճախորդից գանձվում է միայն Օվերդրաֆտին կից ընթացիկ/խնայողական հաշվի սպասարկման վճարը՝ ըստ ստանդարտ սակագների:

Տուժանք և տույժեր

  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:

Քաղվածքներ

Հաճախորդների վարկային հաշիվների համար բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:

Կարևոր է իմանալ

Օվերդրաֆտի տրամադրված սահմանաչափը գերազանցող գումարի վրա կկիրառվի 24% տարեկան անվանական տոկոսադրույք:

ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ»  ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:

Մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը Դուք հնարավորություն ունեք ծանոթանալու կրեդիտի էական պայմաններին և, ցանկության դեպքում, համեմատելու այլ կրեդիտավորողների կողմից առաջարկվող կրեդիտի էական պայմանների հետ։

Էական պայմանների անհատական թերթիկով սահմանվում է տվյալ կրեդիտի գծով հաճախորդի համար կիրառելի՝ կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

Անհատական թերթիկը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ տեղեկատվությամբ՝

  • Կրեդիտի տեսակը
  • Կրեդիտի գումարը
  • Կրեդիտի արժույթը
  • Կրեդիտի տրամադրման ժամկետը
  • Կրեդիտի անվանական տարեկան տոկոսադրույքը
  • Կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքը
  • Կրեդիտի հետ կապված վճարները
  • Մարումների հաճախականությունը
  • Կանխավճարը
  • Վարկը և տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժերն ու տուգանքները

 

Եթե սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա ապահովվածության մասում ներկայացվում է.

  • Գրավի տեսակը
  • Նշում երաշխավորի մասին
  • Եվ այլ պայմաններ

 

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ անհատական թերթիկի և կրեդիտավորման, հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի միջև հնարավոր է տարբերություններ լինեն` պայմանավորված մարման ժամանակացույցի և (կամ) փոխարժեքի փոփոխությամբ:

Անհատական թերթիկը չի փոխարինում և չի հանդիսանում կրեդիտավորման պայմանագրի մաս, և սպառողը պետք է առաջնորդվի պայմանագրով:

Անհատական թերթիկի պայմանները գործում են կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ  Ձեզ, որպես սպառող, տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: Այն դեպքում, երբ սպառողը (երաշխավորը) ցանկանում է անմիջապես ստորագրել Անհատական թերթիկը, ապա Բանկը բավարար ժամանակ է ընձեռում սպառողին (երաշխավորին), որպեսզի մանրամասն կարդա Անհատական թերթիկը: Եթե սպառողը ստորագրված թերթիկը Բանկին ներկայացնում է սահմանված ժամկետից ուշ, ապա Բանկը իր ներքին իրավական ակտերի համաձայն ինքն է որոշում ընդունել թերթիկը և կնքել կրեդիտավորման, հիպոտեկային կրեդիտավորման պայմանագիրը այդ պայմաններով, թե ոչ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՇԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՐԿԻ ԴԻՄԵԼԻՍ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

Ծառայությունից օգտվելու պայմաններ

Դուք կարող եք դիմել օվերդրաֆտի համար, եթե ՀՀ ռեզիդենտ եք1 և համապատասխանում եք աշխատավարձային և ոչ աշխատավարձային հաշվետերերի համար սահմանված նվազագույն չափանիշներին:

Աշխատավարձային հաշվետիրոջ չափանիշներ

Անհրաժեշտ է ունենալ`

  • Հաշիվ մեր բանկում
  • Առնվազն  3 ամսվա աշխատանքային փորձ ներկայիս գործատուի մոտ
  • Առնվազն 50,000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ2

Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում մեր կողմից մինչև վարկի տրամադրումը):3:
 

Եթե մեր բանկում սպասարկվող հաշիվ չունեք, ապա անհրաժեշտ է ունենալ`

  • հաշիվ մեկ այլ բանկում
  • առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ
  • 3 ամսվա ընթացքում Ձեր հաշվին փոխանցվող աշխատավարձ
  • առնվազն 150,000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ

Ոչ աշխատավարձային հաշվետիրոջ չափանիշներ

Անհրաժեշտ է ունենալ առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն մեր կամ տեղական այլ բանկերում և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը պետք է կազմի՝

  • Առնվազն 100,000 ՀՀ դրամ  (կամ համարժեքն այլ արժույթով),եթե ունեք մեր բանկում սպասարկվող հաշիվ
  • Առնվազն 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով), եթե ունեք մեկ այլ տեղական բանկում սպասարկվող հաշիվ

Կարևոր նշում

Հաճախորդը պետք է լինի առնվազն 18, առավելագույնը՝ 65 տարեկան:
 

1ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

2Հաճախորդի ընդհանուր ամսական եկամուտը պետք է լինի 100,000 ՀՀ դրամից ոչ պակաս։

3 «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում ունեցած Ձեր բանկային հաշվին աշխատավարձի փոխանցման վերաբերյալ պահանջների մասին Ձեզ կտեղեկացնեն վարկի հաստատման գործընթացի ժամանակ:

Կարևոր է իմանալ

Ֆինանսական տեղեկատու

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դիմել հեռախոսով

Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:

Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:

Դիմել մասնաճյուղում

Կարող եք նաև այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը, որտեղ մեր աշխատակիցներն ուրախությամբ կտրամադրեն լրացուցիչ տեղեկություններ և ընթացք կտան Ձեր դիմումին։

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

 

Հիանալի հնարավորություն Ձեր ծրագրերի իրագործման համար:

 

Իրականացրեք մեքենա վարելու Ձեր մտադրությունը:

 

Նախատեսված համապատասխանելու Ձեր պահանջներին:

Թարմացվել է` 18.12.23, 08:17

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։