Անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկ
Անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկերը1 տրամադրվում են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին անձնական ծախսերը հոգալու և/կամ ներդրումային նպատակով (այդ թվում՝ բնակելի և կոմերցիոն նշանակության անշարժ գույքի ձեռքբերման և կառուցման/վերանորոգման, հողատարածքի ձեռքբերման, կազմակերպության մասնաբաժինների (արժեթղթերի) ձեռքբերման համար` բացառությամբ ցանկացած տիպի ձեռնարկատիրական գործունեություն ֆինանսավորելու համար):
Առավելություններ
- ՄատչելիՄենք առաջարկում ենք անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկեր ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:
- ՊարզՏարեկան սպասարկման վճար չի կիրառվում, Դուք վճարում եք միայն մեկ անգամ՝ վարկը ստանալիս:
- ՀարմարավետՄենք դիտարկում ենք վարկի հայտը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որպեսզի Դուք հնարավորինս արագ կարողանաք ստանալ Ձեր գումարը:
- ՃկունԸնտրեք Ձեր կարիքներին համապատասխան վարկի արժույթը և ժամկետը:
Մանրամասներ
Վարկային վճարում/եկամուտ հարաբերակցություն
Դրամային եկամտի դեպքում, երբ վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, կիրառվում է հետևյալ հարաբերակցությունը՝
- 60%, եթե զուտ ամսական եկամուտը/աշխատավարձը < 700 000 ՀՀ դրամ
- 70%, եթե զուտ ամսական եկամուտը/աշխատավարձը ≥ 700 000 ՀՀ դրամ
Երբ հաճախորդի վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, կիրառվում են հետևյալ հարաբերակցությունները՝
- Եթե հաճախորդի եկամուտը ԱՄՆ դոլարով կազմում է նրա ամսական ընդհանուր եկամուտի 50%-ը կամ ավելին, կիրառվում են հետևյալ հարաբերակցությունները. 40%, եթե ամսական զուտ եկամուտը / աշխատավարձը < 350 000 ՀՀ դրամ, 50%, եթե ամսական զուտ եկամուտը / աշխատավարձը ≥ 350 000 ՀՀ դրամ
- Այն դեպքում, երբ հաճախորդի ԱՄՆ դոլարով եկամուտը նրա ընդհանուր եկամուտի 50%-ից քիչ է, ԱՄՆ դոլարով վարկի գումարը և վարկին ուղղվող ամսական մարումներ / եկամուտ հարաբերակցությունը (DIR) հաշվարկվում են այնպես, որ ԱՄՆ դոլարով վարկի ամսական մարմանն ուղղվող գումարները նվազագույնը հավասար լինեն դոլարային եկամուտին և կիրառվում են հետևյալ հարաբերակցությունները՝ 40%, եթե զուտ ամսական աշխատավարձը կամ եկամուտը < 350 000 ՀՀ դրամ, 50%, եթե զուտ ամսական աշխատավարձը կամ եկամուտը ≥ 350 000 ՀՀ դրամ
Վարկի չափ
- 3 միլիոն ՀՀ դրամ - 10 միլիոն ՀՀ դրամ (կամ համարժեքն ԱՄՆ դոլարով)՝ այս դեպքում վարկի նպատակը հաստատող համապատասխան փաստաթղթեր կարող են չպահանջվել
- 10 միլիոն ՀՀ դրամ - 100 միլիոն ՀՀ դրամ2 (կամ համարժեքն ԱՄՆ դոլարով)՝ այս դեպքում վարկի նպատակը (գնում կամ ներդրում) հաստատող փաստաթղթերի առկայությունը պարտադիր է
Վարկ/գրավ հարաբերակցություն
ՀՀ դրամով վարկերի համար՝
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկի գումարը չի կարող գերազանցել անշարժ գույքի գնահատված արժեքի 70%-ը, եթե այն գտնվում է Երևանում կամ մերձակա շրջաններում և 50%-ը, եթե այն գտնվում է ՀՀ-ի այլ վայրում:
ԱՄՆ դոլարով վարկերի համար՝
Անշարժ գույքի գրավով ապահովված վարկի գումարը չի կարող գերազանցել անշարժ գույքի գնահատված արժեքի 60%-ը, եթե այն գտնվում է Երևանում կամ մերձակա շրջաններում և 30%-ը, եթե այն գտնվում է ՀՀ-ի այլ վայրում:
Վարկի տրամադրման վճար3
ՀՀ դրամով
Վարկի գումարի 1%, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ։ Վարկի տրամադրման վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը:
ԱՄՆ դոլարով
Վարկի գումարի 1% համարժեք ՀՀ դրամով, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ։ Վարկի տրամադրման վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը:
Արտարժութային հաշվից գանձման դեպքում կիրառվում է տվյալ արժույթի համար Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքը։
Վարկի արժույթ
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով4:
Վարկի ժամկետ5
24-ից 60/1206 ամիս:
Տոկոսադրույք7
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՓՈՓՈԽՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ:
ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ` ԲԱՆԿԻ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՄԱՆՐԱԾԱԽ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎ ԲԱՆԿԻ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՄԱՆՐԱԾԱԽ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՄԱՐ:
Փոփոխվող տարեկան անվանական տոկոսադրույք:
ՀՀ դրամով վարկեր՝
Փոփոխվող տարեկան անվանական տոկոսադրույքը հավասար է HSBC Բանկ Հայաստանի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա՝ տարեկան 5%: Տվյալ պահին այն կազմում է՝
9% + 5% = 14%
ՀՀ դրամով վարկերի համար տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 15.24% - 19.50%։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափը չի կարող գերազանցել ԿԲ հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
ԱՄՆ դոլարով վարկեր՝
Փոփոխվող տարեկան անվանական տոկոսադրույքը հավասար է HSBC Բանկ Հայաստանի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա՝ տարեկան 8.8%: Տվյալ պահին այն կազմում է՝
3.2% + 8.8% = 12%
ԱՄՆ դոլարով վարկերի համար տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12.99% - 17.22%։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է Կենտրոնական Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված արտարժույթի փոխարժեքը, ընդ որում՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված վերոնշյալ փոխարժեքի մեծության փոփոխությունից:
ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ՎԱՐԿՆ ԱՐԺԵՆԱԼՈՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
Նշումներ՝
- Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը՝ նահանջ տարվա պարագայում:
- Արտարժույթով տրամադրված վարկերի հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման վարկի մայր գումարի ամսական վճարների հետ միաժամանակ ՀՀ դրամով կամ վարկի արժույթով` համաձայն Հաճախորդի հրահանգի:
Վարկի մարման կարգը
Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.
- Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
- Մարման ենթակա գումարները հաշվարկվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և՛ վարկի մայր գումարի գծով վճարումները, և՛ հաշվեգրված տոկոսագումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:
Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա Ձեր կողմից պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`
1. Տուժանք
2. Տոկոսագումարներ
3. Մայր գումար
Տուգանային տոկոսադրույք և տուգանք
- Վարկի մայր գումարի կամ տոկոսագումարների վճարումներն ուշացնելու դեպքում ուշացված գումարի նկատմամբ կկիրառվի տուգանային տոկոսադրույք` տարեկան 5% գումարած վարկի տարեկան անվանական տոկոսադրույք:
Վարկի վաղաժամկետ մարման կարգը
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
Վաղաժամկետ մարումը կարող է նաև իրականացվել նվազեցնելով վարկի մայր գումարի մնացորդը, այդպիսով
- Համամասնորեն նվազեցնելով ամսական մարումների չափը ՝ վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ
- Կրճատելով վարկի մարման ժամկետը՝ ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:
Նշում՝
ՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ՆՎԱԶԵՑՎՈՒՄ Է ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐԸ:
- Անշարժ գույքը գրավադրվում է Բանկի օգտին (կոշտ գրավ) մինչև վարկի ամբողջական մարումը:
- Գրավադրված անշարժ գույքը պետք է ապահովագրվի` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում ապահովագրությունը, ապա Բանկն ինքնուրույն կիրականացնի ապահովագրությունը` վարկառուի հաշվին:8
- Ապահովագրական հատուցման շահառուն Վարկառուն է:
- Գույքի ապահովագրությունը կատարվում է գույքի ամբողջ արժեքի կամ վարկի գումարի չափով՝ ըստ վարկառուի ցանկության: Գույքի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և գույքի ամբողջական շուկայական արժեքի հարաբերակցության համամասնությամբ:
- Գրավի պայմանագրով նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում9
Քաղվածքներ
Հաճախորդների վարկային հաշիվների համար բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:
ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:
Մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը Դուք հնարավորություն ունեք ծանոթանալու կրեդիտի էական պայմաններին և, ցանկության դեպքում, համեմատելու այլ կրեդիտավորողների կողմից առաջարկվող կրեդիտի էական պայմանների հետ։
Էական պայմանների անհատական թերթիկով սահմանվում է տվյալ կրեդիտի գծով հաճախորդի համար կիրառելի՝ կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:
Անհատական թերթիկը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ տեղեկատվությամբ՝
- Կրեդիտի տեսակը
- Կրեդիտի գումարը
- Կրեդիտի արժույթը
- Կրեդիտի տրամադրման ժամկետը
- Կրեդիտի անվանական տարեկան տոկոսադրույքը
- Կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքը
- Կրեդիտի հետ կապված վճարները
- Մարումների հաճախականությունը
- Կանխավճարը
- Վարկը և տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժերն ու տուգանքները
Եթե սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա ապահովվածության մասում ներկայացվում է.
- Գրավի տեսակը
- Նշում երաշխավորի մասին
- Եվ այլ պայմաններ
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ անհատական թերթիկի և կրեդիտավորման, հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի միջև հնարավոր է տարբերություններ լինեն` պայմանավորված մարման ժամանակացույցի և (կամ) փոխարժեքի փոփոխությամբ:
Անհատական թերթիկը չի փոխարինում և չի հանդիսանում կրեդիտավորման պայմանագրի մաս, և սպառողը պետք է առաջնորդվի պայմանագրով:
Անհատական թերթիկի պայմանները գործում են կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ Ձեզ, որպես սպառող, տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: Այն դեպքում, երբ սպառողը (երաշխավորը) ցանկանում է անմիջապես ստորագրել Անհատական թերթիկը, ապա Բանկը բավարար ժամանակ է ընձեռում սպառողին (երաշխավորին), որպեսզի մանրամասն կարդա Անհատական թերթիկը: Եթե սպառողը ստորագրված թերթիկը Բանկին ներկայացնում է սահմանված ժամկետից ուշ, ապա Բանկը իր ներքին իրավական ակտերի համաձայն ինքն է որոշում ընդունել թերթիկը և կնքել կրեդիտավորման, հիպոտեկային կրեդիտավորման պայմանագիրը այդ պայմաններով, թե ոչ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ԶՐԿՎԵԼ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ։
ՈՒՇԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՐԿԻ ԴԻՄԵԼԻՍ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
1Հողատարածքը կարող է հանդիսանալ գրավի առարկա միայն Բանկի համաձայնության դեպքում:
210 - 100 միլիոն ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլարով) վարկի գումար կարող է տրամադրվել միայն ներդրումային նպատակով: Վարկի նպատակը հաստատող փաստաթղթերի տրամադրումը պարտադիր է:
3Անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկերի տրամադրման միանվագ վճարը HSBC PlusHSBC Plus Plus և HSBC StatusHSBC Status Status հաճախորդների համար կազմում է վարկի մայր գումարի 0,5%, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:
4ԱՄՆ դոլարով վարկերը կարող են տրամադրվել, եթե վարկի նպատակը հանդիսանում է անշարժ գույքի ձեռքբերում (այդ թվում նաև կոմերցիոն նշանակության), վերանորոգում և/կամ վերակառուցում: Վարկի նպատակը հաստատող փաստաթղթերի տրամադրումը պարտադիր է: ԱՄՆ դոլարով վարկը կարող է տրամադրվել միայն այն հաճախորդներին, ովքեր ունեն եկամտի աղբյուր ԱՄՆ դոլարով (ամբողջական կամ մասնակի) կամ որոնց եկամուտն արտահայտված ՀՀ դրամով փոփոխական է` կախված ԱՄՆ դոլարի փոխարժեքից: Բանկը կարող է պահանջել եկամտի արժույթը կամ ԱՄՆ դոլարի փոխարժեքի հետ դրա կապը հավաստող փաստաթղթեր:
5Հաճախորդը պետք է լինի առնվազն 18 տարեկան: Հաճախորդի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չպետք է գերազանցի 65 տարին:
661-120 ամիս ժամկետով վարկերը կարող են տրամադրվել միայն ներդրումային նպատակով: Վարկի նպատակը հաստատող փաստաթղթերի տրամադրումը պարտադիր է:
7Կախված ռիսկի գնահատման արդյունքներից՝ վարկի հայտը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքներով:
8Անշարժ գույքի ապահովագրման արժեքը կարող է կազմել գույքի գնահատված արժեքի 0,16%-0,18%-ը:
9Անշարժ գույքի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է հաճախորդը:
Ծառայությունից օգտվելու պայմաններ
Դուք կարող եք դիմել անշարժ գույքի գրավով ապահովված անհատական վարկի, եթե ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ եք1 և համապատասխանում եք աշխատավարձային և ոչ աշխատավարձային հաշվետերերի համար սահմանված նվազագույն չափանիշներին :
Աշխատավարձային հաշվետիրոջ չափանիշներ
Դուք պետք է ունենաք՝
- Հաշիվ մեր բանկում
- Առնվազն 3 ամիս աշխատանքային փորձ ընկերությունում, որը ունի պատշաճ բանկային պատմություն մեր կամ ՀՀ-ում գործող այլ բանկերում
- Առնվազն 50,000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ2:
Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում Բանկի կողմից մինչև վարկի տրամադրումը3):
Եթե մեր բանկում սպասարկվող հաշիվ չունեք, ապա անհրաժեշտ է ունենալ`
- հաշիվ մեկ այլ բանկում
- առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ
- 3 ամսվա ընթացքում Ձեր հաշվին փոխանցվող աշխատավարձ
- առնվազն 200,000 ՀՀ դրամ զուտ ամսական աշխատավարձ
Ոչ աշխատավարձային հաշվետիրոջ չափանիշներ
Դուք պետք է ունենաք առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն մեր կամ տեղական այլ բանկերում, և Ձեր հաշիվների վերջին 3 ամսվա միջին ամսական մնացորդը և վերջին ամսվա միջին մնացորդը պետք է կազմի`
- Առնվազն 100,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով), եթե ունեք մեր բանկում սպասարկվող հաշիվ
- Առնվազն 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեքն այլ արժույթով), եթե ունեք մեկ այլ բանկում սպասարկվող հաշիվ
1ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
2Հաճախորդի ընդհանուր ամսական եկամուտը պետք է լինի 100,000 ՀՀ դրամից ոչ պակաս։
3Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման ժամանակ:
Կարևոր է իմանալ
Ֆինանսական տեղեկատու
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար
ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դիմել հեռախոսով
Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:
Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:
Դիմել մասնաճյուղում
Կարող եք նաև այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը, որտեղ մեր աշխատակիցներն ուրախությամբ կհաղորդեն լրացուցիչ տեղեկություններ և ընթացք կտան Ձեր դիմումին։
Ձեզ կարող են հետաքրքրել նաև
Անհատական սպառողական վարկ
Հիանալի հնարավորություն Ձեր ծրագրերի իրագործման համար։
Ավտոմեքենայի վարկ
Իրականացրեք Ձեր մեքենա վարելու մտադրությունը:
Օվերդրաֆտ
Ձեր ֆինանսական կարիքները հոգալու արագ և հարմար տարբերակ:
Թարմացվել է` 22.04.24, 06:14