Ինչպե՞ս HSBC-ի անշարժ գույքի վարկերը կարող են Ձեզ օգնել:
HSBC Հայաստանը առաջարկում է տարբեր տեսակի ծառայություններ՝ Ձեր կարիքները բավարարելու համար: Մեր վարկային մասնագետների օգնությունը և շուկայում առկա լավագույն սակագներով առաջարկվող անշարժ գույքի վարկերը կօգնեն հեշտությամբ իրականացնել Ձեր երազանքները:
Մեր պրոդուկտները
- Անշարժ գույքի ձեռքբերման վարկՄինչև 200 միլիոն ՀՀ դրամ կամ 400,000 ԱՄՆ դոլար Ձեր երազանքների տունը գնելու համար:
- Անշարժ գույքի վերանորոգման վարկՄինչև 35 միլիոն ՀՀ դրամ կամ 70,000 ԱՄՆ դոլար Ձեր տունը վերանորոգելու համար:
- ՎերաֆինանսավորումՕգտվեք ավելի շահավետ տոկոսադրույքից և խնայեք գումար՝ Ձեր հիպոտեկային վարկը վերաֆինանսավորելու միջոցով:
Կարևոր է իմանալ
Ֆինանսական տեղեկատու
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար
ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:
Կարևոր է իմանալ
- Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել HSBC Խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով: Այդպիսի կարգավորումներից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտել 2014 թ. հուլիսի 1-ից: Այս օրենսդրական ակտը, որի կիրառումն ապահովվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուղղված է հարկային համապատասխանության խթանմանը՝ կանխարգելելով, որ ԱՄՆ քաղաքացիներն իրենց եկամուտների և ակտիվների հարկումից խուսափելու նպատակով օգտվեն ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա ձեռնարկություններից:
- Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջների` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարելու (այդ թվում՝ բանավոր) կամ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր: HSBC Safeguard-ն իրենից ներկայացնում է մի շարք գործընթացների ամբողջականություն, որն ուղղված է ուժեղացնել մեր բոլոր հաճախորդների պաշտպանությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից գլոբալ համակարգերի և գործընթացների միջոցով: Այն իր մեջ ներառում է փողերի լվացման և սանկցիաներից խուսափելու դեմ պայքարի մեր հնարավորության ընդլայնում, քանի որ վերջիններս հաճախ հանդիսանում են բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների շարժիչ ուժը:
- Հաճախորդների վարկային հաշիվների համար Բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել մեզ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:
Դիմել հեռախոսով
Զանգահարեք մեր Հաճախորդների սպասարկման կենտրոն՝ +374 60 655 000 հեռախոսահամարով: Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:
Դիմել մասնաճյուղում
Կարող եք նաև այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը, որտեղ մեր աշխատակիցներն ուրախությամբ կհաղորդեն լրացուցիչ տեղեկություններ և ընթացք կտան Ձեր դիմումին։
Թարմացվել է` 23.01.24, 05:34