Ցանկանու՞մ եք ձեռք բերել ժամանակակից անշարժ գույք, որը նաև կլինի էներգաարդյունավետ։
Օգտվեք ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տրամադրման արտոնյալ պայմաններից Էներգաարդյունավետության B կամ ավելի բարձր ցուցանիշ ունեցող գույք գնելու դեպքում:
Առավելություններ
- Արտոնյալ պայմաններՕգտվեք նվազեցված տոկոսդրույքներից ի համեմատ մեր ստանդարտ հիփոթեքային վարկի առաջարկի
- 10% կանխավճարՆախապես վճարեք Ձեր անշարժ գույքի առնվազն 10%-ը, իսկ մնացած մասը կֆինանսավորի Բանկը
- Ստացեք նորարարական լուծումներ և խնայեք գումարԲացահայտեք կլիմայական խնդիրների հաջորդ սերնդի լուծումներ խնայելով էներգիա և նվազեցնելով Ձեր ամսական վճարումները
- Ստացեք վարկն առանց տրամադրման վճարիԷներգաարդյունավետ վարկերի դեպքում վարկի տրամադրման վճար չի գործում
- Ստացեք cashback Ձեր վարկի մարումներիցՁեր վարկի առաջին երեք օրացուցային տարիների ընթացքում մենք ձեր բանկային հաշվին կվերադարձնենք վարկի վճարված տոկոսների 5%-ը (վերադարձի առավելագույն գումարը կազմում է 100,000 ՀՀ դրամ1)
Հաճախորդների խումբ | Տարեկան անվանական տոկոսադրույք | Տարեկան փաստացի տոկոսադրույք |
---|---|---|
Ստանդարտ | 12% | 12.92% - 14.95% |
Plus և Status | 12% | 12.89% - 14.90% |
Հաճախորդների խումբ | Ստանդարտ |
---|---|
Տարեկան անվանական տոկոսադրույք | 12% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 12.92% - 14.95% |
Հաճախորդների խումբ | Plus և Status |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 12% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 12.89% - 14.90% |
ՈՒշադրություն. վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում(ՄՀՏ):
Կարևոր է իմանալ․ վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Ուշադրություն․ լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում:
ՀՀ դրամով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա և տվյալ պահին կազմում է՝
9% + 3% = 12%
որտեղ՝
9% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք
3% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով ձեռքբերման վարկերի համար
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.
I = R*L/365, որտեղ
I = մեկ օրվա տոկոսագումար
R = ընթացիկ տոկոսադրույք
L = վարկի մնացորդ
Մանրամասներ
Պայմաններ և սակագներ
Մարման կարգը
Լրացուցիչ տեղեկատվություն
1 Cashback-ից օգտվելու համար իրավասու են բոլոր այն հաճախորդները, ովքեր գումարի վերադարձի օրը չունեն ժամկետանց պարտավորություներ։ Վճարված տոկոսների 5%-ի վերադարձը կկատարվի յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարին:
2 ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են Հայաստանում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
3 Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման գործընթացի ժամանակ:
Կարևոր է իմանալ
Ֆինանսական Տեղեկատու
«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Ձեզ կարող են հետաքրքրել նաև
Էներգաարդյունավետ գնումների անհատական սպառողական վարկ
Սկսեք կայուն ապրելակերպի Ձեր ճանապարհը
Էլեկտրական ավտոմեքենայի վարկ
Գնեք կայուն կենսակերպին համապատասխանող Ձեր մեքենան
Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկ ԱՄՆ դոլարով
Ձեր առաջին քայլը դեպի էներգաարդյունավետ տան ձեռքբերում
Թարմացվել է` 22.04.24, 01:36