Ցանկանու՞մ եք ձեռք բերել ժամանակակից անշարժ գույք ԱՄՆ դոլարով։
Մեր էներգաարդյունավետ հիփոթեքի միջոցով կարող եք օգտվել վարկավորման արտոնյալ պայմաններից B կամ ավելի բարձր Էներգաարդյունավետության ցուցանիշ ունեցող գույք գնելու դեպքում:
Առավելություններ
- Կատարեք ներդրում՝ ձեռք բերելով էներգաարդյունավետ տունԷներգաարդյունավետության B կամ ավելի բարձր ցուցանիշը նշանակում է, որ Ձեր տան էներգիայի ծախսերը կլինեն ավելի նվազեցված, ինչի շնորհիվ կխնայեք գումար
- Ստացեք նորարական լուծումներԲացահայտեք կլիմայական խնդիրների հաջորդ սերնդի լուծմները՝ խնայելով էներգիա և նվազեցնելով Ձեր ամսական վճարումները
- Արտոնյալ պայմաններՕգտվեք նվազեցված տոկոսդրույքներից ի համեմատ մեր ստանդարտ հիփոթեքային վարկի առաջարկի
- 20% կանխավճարՆախապես վճարեք Ձեր անշարժ գույքի առնվազն 20%-ը, իսկ մնացած մասը կֆինանսավորի Բանկը
- Ստացեք վարկն առանց տրամադրման վճարիԷներգաարդյունավետ վարկերի դեպքում վարկի տրամադրման վճար չի գործում
- Ստացեք cashback Ձեր վարկի մարումներիցՁեր վարկի առաջին երեք օրացուցային տարիների ընթացքում մենք ձեր բանկային հաշվին կվերադարձնենք վարկի վճարված տոկոսների 5%-ը (վերադարձի առավելագույն գումարը կազմում է 100,000 ՀՀ դրամ1)
Հաճախորդների խումբ | Տարեկան անվանական տոկոսադրույք | Տարեկան փաստացի տոկոսադրույք |
---|---|---|
Ստանդարտ | 8% | 8.56% - 10.91% |
Plus և Status | 8% | 8.53% - 10.86% |
Հաճախորդների խումբ | Ստանդարտ |
---|---|
Տարեկան անվանական տոկոսադրույք | 8% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 8.56% - 10.91% |
Հաճախորդների խումբ | Plus և Status |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 8% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 8.53% - 10.86% |
ՈՒշադրություն. վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում(ՄՀՏ):
Կարևոր է իմանալ․ վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Ուշադրություն․ լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում:
ԱՄՆ դոլարով վարկի դիմելուց առաջ անհրաժեշտ է հնարավորինս մանրամասն կշռադատել Ձեր որոշումը, քանզի արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են էական ազդեցություն ունենալ փաստացի մարվող գումարների և Ձեր վարկային պարտավորությունների մեծության վրա:
ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում վարկի հաշվեգրված տոկոսագումարները,կարող են վճարվել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, համաձայն Ձեր կողմից տրված գրավոր հանձնարարականի: ՀՀ դրամով վճարելու պարագայում փոխարկումն իրականացվում է մարման պահի դրությամբ Բանկի կողմից սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով:
ԱՄՆ դոլարով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է Կենտրոնական Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված արտարժույթի փոխարժեքը տվյալ կայքէջի հրապարակման օրվան դրությամբ, ընդ որում՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված վերոնշյալ փոխարժեքի մեծության փոփոխությունից:
ԱՄՆ դոլարով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա և տվյալ պահին կազմում է.
3.2% + 4.8% = 8%
որտեղ՝
3.2% - Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք
4.8% - Հաստատուն մարժա ԱՄՆ դոլարով ձեռքբերման վարկերի համար
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.
I = R*L/365, որտեղ
I = մեկ օրվա տոկոսագումար
R = ընթացիկ տոկոսադրույք
L = վարկի մնացորդ
Մանրամասներ
Պայմաններ և սակագներ
Մարման կարգը
Լրացուցիչ տեղեկատվություն
*Սույն վարկատեսակը հասանելի է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող ՀՀ ոչ ռեզիդենտների համար (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի):
1 Cashback-ից օգտվելու համար իրավասու են բոլոր այն հաճախորդները, ովքեր գումարի վերադարձի օրը չունեն ժամկետանց պարտավորություներ։ Վճարված տոկոսների 5%-ի վերադարձը կկատարվի յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարին:
2 ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են Հայաստանում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
3 Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման գործընթացի ժամանակ:
Կարևոր է իմանալ
Ֆինանսական Տեղեկատու
«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Ձեզ կարող են հետաքրքրել նաև
Էներգաարդյունավետ գնումների անհատական սպառողական վարկ
Սկսեք կայուն ապրելակերպի Ձեր ճանապարհը
Էլեկտրական ավտոմեքենայի վարկ
Գնեք կայուն կենսակերպին համապատասխանող Ձեր մեքենան
Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկ ՀՀ դրամով
Խնայեք գումար` ապրելով էներգաարդյունավետ տանը
Թարմացվել է` 22.04.24, 01:41