Հիմնական բովանդակության սկիզբ

Արտարժույթով հաշվի նպատակը

Հաշվի արժույթը

Խնայողական հաշիվը սպասարկվում է AMD, USD, EUR, GBP, RUB, AED, AUD, CAD, CHF, CNY արժույթներով։

Արտարժույթով հաշվի նպատակը

Էյչ-Էս-Բի-Սի Բանկի արտարժութային հաշվի միջոցով Դուք կարող եք հեշտությամբ կառավարել Ձեր միջոցները: Հաշիվները նախատեսված են Ինտերնետային, Մոբայլ և 24/7 ռեժիմով աշխատող Հեռախոսային բանկային համակարգի միջոցով արտարժույթի հետ կապված Ձեր կարիքները հոգալու համար, աշխարհի որ կետում էլ լինեք: Ցանկության դեպքում Դուք կարող եք փոխարկել Ձեր գումարը ցանկացած այլ արժույթի` հաշվի արժույթի համար տվյալ պահին կիրառելի փոխարժեքով:

Արտարժույթով հաշիվը հարմար է.

  • ՀՀ և արտերկիր արտարժույթով փոխանցումներ կատարելիս, կամ համապատասխանաբար ստանալիս
  • Աջակցելու Ձեր սերտ կապերը արտերկրի հետ
  • Երբ Ձեր երեխաները արտերկրում են սովորում
  • Անշարժ գույք գնելիս կամ վաճառելիս, երբ գումարն կամ արտերկրից եք փոխանցել, կամ պետք է փոխանցեք
  • Արտերկրից ավտոմեքենա ներկրելու համար
  • Արտերկիր Ձեր հարազատներին գումարային նվեր ուղարկելիս
  • Ձեր խնայողությունները տնտեսապես ավելի կայուն և ցանկալի արժույթով պահելու համար

Կարևոր նշում. ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

Թարմացվել է` 26.08.24, 05:37

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։