Ծանոթացեք արտարժույթի փոխանակման օրական փոխարժեքներին
Անձը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում1
Համաձայն 22/12/1999թ.-ի թիվ 767 «Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՀ կառավարության որոշման
Անձը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում1
Համաձայն 22/12/1999թ.-ի թիվ 767 «Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՀ կառավարության որոշման
Կարևոր ծանուցում իրականացվող գործարքների վերաբերյալ
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ), կարևորելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջները, սահմանել է մի շարք ներքին ընթացակարգեր և կանոնակարգեր, որոնք ուղղված են իրականացվող գործարքների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների և փաստաթղթերի հավաքագրմանը՝ տվյալ գործարքի միջոցների ծագման աղբյուրը և գործարքի նպատակը պարզելու համար:
Այս նպատակով Բանկը կարող է գործարքներ իրականացնող անձանցից պահանջել տրամադրել լրացուցիչ տեղեկություններ գործարքի միջոցների ծագման աղբյուրի և գործարքի նպատակի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում խնդրել տրամադրել միջոցների ծագման աղբյուրը և գործարքի նպատակը հավաստող փաստաթղթեր:
Վերը նշված տեղեկատվության կամ փաստաթղթերի չտրամադրման դեպքում Բանկն իրավունք ունի մերժել տվյալ գործարքի իրականացումը։
Բանկի և հաճախորդի իրավունքները և պարտականությունները ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման կանխարգելման շրջանակներում կարգավորվում են Բանկի՝ Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանների (այսուհետ՝ Հիմնական պայմաններ) «Ընդհանուր դրույթներ» բաժնի 1.17. կետի, ինչպես նաև Հիմնական պայմաններին կից Հավելված 1-ով՝ «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմանների» պահանջներով:
Առավելագույնս կարևորելով հաճախորդների սպասարկման անվտանգությունը և ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը՝ Բանկն ակնկալում է Ձեր համագործակցությունը գործարքների իրականացման ժամանակ պահանջվող տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրման հարցում:
1 Եթե Բանկում առկա է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
2 Փոխանակման վճարը գանձվում է Կենտրոնական Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով: