Վճարումներ կատարելու վրա Դուք օրական ծախսում եք մոտ 5 րոպե: Տարեկան ստացվում է ավելի քան 30 ժամ: Խնայեք Ձեր ժամանակը և իրականացրեք առօրյա գնումներ մեր նոր Անհպում քարտերի միջոցով:
Պարզապես մոտեցրեք Ձեր Անհպում HSBC Mastercard-ը POS տերմինալին և կատարեք վճարումներ: Հայաստանում մինչև 20,000 ՀՀ դրամ գործարքներն իրականացվում են առանց PIN-ը մուտքագրելու անհրաժեշտության1, իսկ արտասահմանում առանց PIN գործարք կատարելիս կգործի տվյալ երկրում
սահմանված առավելագույն սահմանաչափը:
Ավելի խոշոր գումարների անհպում գործարքը վավերականացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել Ձեր PIN-ը:
Այն պարզ է, արագ և ապահով
Ավելին, կատարելով վճարումներ Ձեր Անհպում Mastercard©-ի միջոցով` Դուք կստանաք գրավիչ զեղչեր Հայաստանում և ամբողջ աշխարհում: Կարող եք ծանոթանալ մեր զեղչերին և հատուկ առաջարկներին www.hsbc.am/credit-cards/discounts կայքում:
Հաճախ տրվող հարցեր
Քարտի աջակցության կենտրոնի թեժ գիծ
Տեղական զանգեր` +374 60 655 505
Միջազգային զանգեր` +1 636 722 71 11
ԱրՔա հեռասպասարկման կենտրոն` +374 10 592 222
Զեղծարարության դեպքում թեժ գիծ` +374 60 655 100
(աշխատանքային օրերին ժամը` 9.00-18.00)
Երեք պարզ քայլ
Ստուգեք Ձեր գնումների գումարը
տերմինալի էկրանին:
Աննշան դիպչեք Ձեր Անհպում
Mastercard©-ով տերմինալի «անհպում» տարբերանշանով հատվածին:
Կհնչի ձայնային ազդանշան, և
կմիանան լուսային ցուցիչները:
Ձեր վճարումը կատարված է: