Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին ծառայություններ է մատուցում միջնորդ կազմակերպությունների՝ Հաշվի օպերատորների միջոցով, որոնք միջնորդավորում են մասնակիցների ռեեստր վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:
Քանի որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր, ապա կուտակային կենսաթոշակային համակարգի բոլոր մասնակիցները կարող են Բանկի ցանկացած մասնաճյուղում ներկայացնել դիմումներ, որոնք վերաբերվում են`
- Անձնական տվյալների փոփոխություն
- Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն
- Կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում
2. Հաշվետվությունների տրամադրմանը`
- Հաշվով գործառնությունների մասին տեղեկանք
- Հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն
- Կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն
- Կենսաթոշակային հաշվի եռամսյակային և տարեկան հաշվետվություններ
- Կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցում
- Կենսաթոշակային ֆոնդի փայերի ժառանգության ստացում
- Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ստացում
- Կենսաթոշակի տեսակի ընտրության կատարում
- Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականության հրաժարում/ընդունում:
Թարմացվել է` 3/4/2020 08:10:27