ՀՐԴԵՀԻՑ ԵՎ ԳՈՒՅՔԻՆ ՊԱՏՃԱՌՎՈՂ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Համաձայն «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի միջև կնքված Ապահովագրական գործակալության N 451 պայմանագրի առ 02.07.2012թ.
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ապահովագրող՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ:
- Ապահովադիր՝ Ապահովագրողի հետ հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրության պայմանագիր և/կամ վկայագիր (այսուհետ՝ Պայմանագիր) կնքած գործունակ ֆիզիկական անձ:
- Շահառու` ապահովագրական պատահարի տեղի ունենալու պարագայում Պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումը ստանալու իրավունք ունեցող անձ: Շահառու կարող է հանդիսանալ ապահովագրված գույքի նկատմամբ ՀՀ կամ այլ իրավական փաստաթղթով կամ պայմանագրով սահմանված օրինական շահ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձը։
- Ապահովագրության օբյեկտ` ապահովագրման ենթակա, ՀՀ օրենսդրությանը չհակասող գույքային և նյութական շահեր:
- Ապահովագրական պատահար՝ Պայմանագրով նախատեսված դեպք կամ իրադարձություն, որի տեղի ունենալու պարագայում Ապահովագրողը պարտավորվում է Ապահովադրին կամ Շահառուին վճարել ապահովագրական հատուցում՝ Պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:
- Ապահովագրական գումար՝ Պայմանագրում նշված Ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափ:
- Ապահովագրական հատուցում` ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում Ապահովագրողի կողմից Պայմանագրի հիման վրա Ապահովադրին կամ Շահառուին վճարման ենթակա գումար` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
- Ապահովագրավճար՝ Ապահովադրի կողմից Ապահովագրողին վճարվող գումար, որի դիմաց Ապահովագրողը պարտավորվում է Ապահովադրին (Շահառուին) հատուցել Պայմանագրում նշված ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված վնասը:
- Չհատուցվող գումար՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսքով պայմանագրով սահմանվող գումար, որի չափով Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում կատարելուց:
- Ապահովագրող՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ:
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- «Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրության ընդհանուր պայմանների» (այսուհետ՝ Պայմաններ) հիման վրա և առաջնորդվելով ՀՀ գործող օրենսդրությամբ Ապահովագրողը կնքում է Պայմանագրեր։
- Պայմանագիրը և սույն Պայմանները վերաբերում են ապահովագրության «Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն» դասերի խմբին՝ համաձայն ՀՀ օրենսդրության:
- Ապահովագրությունն իրականացվում է Ապահովագրողի հետ Ապահովադրի կնքած Պայմանագրով:
- Ապահովագրողն իրավունք ունի մերժել Պայմանագրի կնքման կամ վերակնքման առաջարկը:
- Սույն Պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մաս:
- Ապահովագրողը պարտավորվում է Ապահովադրին ծանոթացնել սույն Պայմաններին, տալ Պայմանների մեկ օրինակ և այդ մասին նշում կատարել Պայմանագրում:
- Պայմանագրի և Պայմանների միջև անհամապատասխանության դեպքում գերակայությունը տրվում է Պայմանագրին:
- Եթե Պայմանագրի գործողության ընթացքում ծագած ցանկացած հայտի ժամանակ առկա է որևէ այլ ապահովագրություն, որը ծածկում է միևնույն կորուստը, վնասը կամ պարտավորությունը, Ապահովագրողը հատուցում է միայն կորստի, վնասի, արժեքի կամ ծախսերի հատուցման իր մասնաբաժինը: Ապահովագրողի կողմից կատարվող հատուցման մասնաբաժինը որոշվում է Պայմանագրում նշված ապահովագրական գումարի և բոլոր ապահովագրության պայմանագրերով գործող ապահովագրական գումարների հանրագումարի հարաբերակցությամբ:
- Եթե սույն Պայմանների կամ Պայմանագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր կամ դառնում է անգործադրելի, ապա այն պետք է վերանայվի համապատասխան օրենքների և նորմերի սահմաններում՝ Կողմերի մտադրությունը վերականգնելու նպատակով: Այդպիսի անվավերությունը կամ անգործադրելիությունը չի ազդում սույն Պայմանների կամ Պայմանագրի որևէ այլ դրույթի վավերականության կամ գործադրելիության վրա: Կողմերը չեն շահարկի սույն Պայմանների կամ Պայմանագրի որևէ դրույթի անգործադրելիությունը` Պայմաններով կամ Պայմանագրով սահմանված իրենց պարտավորություններից խուսափելու համար
- ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ
- Ապահովագրության օբյեկտ են հանդիսանում Ապահովադրի (Շահառուի), ՀՀ օրենսդրությանը չհակասող շահերը, կապված Պայմանագրում նշված գույքի տնօրինման, տիրապետման և/կամ օգտագործման/շահագործման հետ:
- Սույն Պայմաններով կարող են ապահովագրվել՝
- շենքերի/շինությունների, բնակարանների կամ սենյակների, առանձնատների կոնստրուկտիվ մասերը (հիմքը, պատերը, հատակը, առաստաղը, տանիքը և այլն), այդ թվում դռները և պատուհանները (բացառությամբ միջսենյակային), էլեկտրամատակարարման համակարգի լարերը, ջրամատակարարման, ջեռուցման, ջրահեռացման, գազամատակարարման համակարգերի խողովակները,
- հարդարանքը, այդ թվում ներքին և/կամ արտաքին (պատերի, առաստաղի, հատակի հարդարանքը, դեկորատիվ ծածկերը, միջսենյակային դռներն ու պատուհանները և այլն),
- շենքերի/շինությունների, բնակարանների կամ սենյակների, առանձնատների տեխնիկական սարքավորումները, այդ թվում ջեռուցման համակարգը, պահպանման համակարգը (այդ թվում տեսախցիկներ, մոնիտորներ և այլն), հակահրդեհային, օդափոխման համակարգեր, ջրամատակարարման համակարգը (այդ թվում լվացարաններ, լոգարաններ և այլն), կոյուղու համակարգը (այդ թվում զուգարանի սանիտարատեխնիկական սարքավորումները), գազամատակարարման համակարգ (այդ թվում գազօջախ և այլն), էլեկտրամատակարարման համակարգեր, այդ թվում ցածր լարման (ալեհավաքներ, հեռախոս, նախազգուշացնող ձայնային համակարգեր, ռադիո և այլն), Պայմանագրում նշված այլ սարքավորումներ/համակարգեր,
- շարժական գույք, այդ թվում կահույք, տնային կահավորման պարագաներ, ինտերիերի պարագաներ, աուդիո, վիդեո, ֆոտո սարքավորումներ, էլեկտրոնային և կենցաղային սարքավորումներ, երաժշտական գործիքներ, չափող, օպտիկական սարքավորումներ, հագուստ, սպասքի պարագաներ, անձնական իրեր, գործիքներ, սպորտային, որսորդական պարագաներ և այլն,
- լանդշաֆտային կառույցներ, ցանկապատումներ, հողակտորի ինժեներային սարքավորումներ, համակարգեր,
- Պայմանագրում նշված այլ գույք՝ բացառությամբ Պայմանների 3.4 ենթակետում նշվածների։
- Առանձին դեպքերում, եթե այդ մասին հատուկ նշվում է Պայմանագրում, կարող են ապահովագրվել նաև՝
- թանկարժեք, կիսաթանկարժեք քարերից, մետաղներից պատրաստված զարդեր,
- նկարներ, քանդակներ, դրոշմանիշներ, դրամներ, այլ հավաքածուներ,
- մշակութային կամ կրոնական արժեք ներկայացնող իրեր/պարագաներ,
- անտիկվար իրեր/պարագաներ,
- կիսաավարտ շենքեր և շինություններ (պարտադիր է համարվում հիմքի, պատերի, հատակի, առաստաղի, տանիքի դռների և պատուհանների (բացառությամբ միջսենյակային) առկայությունը;
Մշակութային կամ կրոնական արժեք ներկայացնող և/կամ անտիկվար իրերի/պարագաների ապահովագրությունը իրականացվում է միայն նման իրավունք ունեցող փորձագետի կողմից տրված գրավոր եզրակացության/հաշվետվության առկայության դեպքում, որում հաստատվում է տվյալ իրի
պարագայի իսկությունը և նշված է դրա արժեքը։
- Եթե պայմանագրով նախատեսված չէ այլ բան, ապա սույն Պայմաններով չեն ապահովագրվում՝
- կանխիկ դրամ, պլաստիկ քարտեր, արժեթղթեր և նմանատիպ այլ արժեքներ,
- ձեռագրեր, պլաններ, գծագրեր և այլ փաստաթղթեր, հաշվապահական և գործառնական գրքեր և այլն,
- ցանկացած տեսակի տեղեկություններ/տվյալներ (այդ թվում տեղեկատվական/տվյալների բազաներ և այլն)՝ անկախ դրանց պահպանման համար նախատեսված տեխնիկայի և/կամ միջոցի տեսակից,
- պետական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներ,
- մոդելներ, մակետներ, ցուցահանդեսային այլ նմուշներ,
- թանկարժեք մետաղներ, դրանց ձուլվածքներ, թանկարժեք քարեր (առանձին, ոչ զարդի տեսքով)
- ապահովագրված տարածքում գտնվող գույք, որն Ապահովադիրը սեփականության կամ այլ օրինական հիմունքներով տնօրինելու/տիրապետելու իրավունք չունի,
- ընտանի, գյուղատնտեսական և այլ կենդանիներ, ծառեր (այդ թվում՝ բերքատու), գյուղատնտեսական բերք և այլն,
- հնակառույց և/կամ վթարային վիճակում գտնվող շինություններ, շենքեր, կառույցներ,
- գույք, որը գտնվում է այնպիսի տարածքում/գոտում, որին սպառնում է սողանք, ջրհեղեղ և/կամ այլ բնական աղետներ,
- բացօթյա տարածքում տեղակայված շարժական գույք՝ բացառությամբ այն գույքի, սարքերի, սարքավորումների և համակարգերի, որոնք նախատեսված են շինությունից դուրս (բացօթյա տարածքում) օգտագործելու/շահագործելու համար,
- ցանկացած տեսակի գույք, առարկա, պարագա, միջոց, որի պահպանումն ու շրջանառությունը համաձայն ՀՀ գործող օրենսդրության արգելված է կամ սահմանափակված է:
- Պայմանագիրը կարող է կնքվել Պայմանների 3.2. և 3.3. ենթակետերում նշված յուրաքանչյուր օբյեկտի կամ դրանց խմբի նկատմամբ։
- Պայմանների 3.4. ենթակետում նշված գույքը կարող է ապահովագրվել միայն ի լրումն Պայմանների 3.2. ենթակետում նշված որևէ գույքի։ Պայմանների 3.4. ենթակետում նշված գույքն առանձին չի ապահովագրվում։
- ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ
- Գույքը ապահովագրված է համարվում միայն այն տարածքի (շենքի, շինության, կառույցի, հողակտորի) սահմաններում, որը նշված է Պայմանագրում (ապահովագրության տարածք), եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով:
- Եթե ապահովագրված գույքը կամ նրա մի մասը դուրս է բերվում ապահովագրության տարածքից, ապա այդ գույքի մասով ապահովագրական ծածկույթը չի գործում մինչև նշված գույքը ապահովագրության տարածք վերադարձնելը, եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով։
- ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ
Համաձայն սույն Պայմանների, բացառությամբ Պայմանագրում և Պայմաններում նշված դեպքերի, ապահովագրական պատահար է համարվում յուրաքանչյուր կորուստ և/կամ վնաս, պատճառված ապահովագրված գույքին հանկարծակի և պատահական բնույթ կրող հետևյալ իրադարձությունների/ռիսկերի վրա հասնելու հետևանքով.
- ՀՐԴԵՀ, ԿԱՅԾԱԿ, ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆ
- ՀՐԴԵՀ. հրդեհի ժամանակ առաջացած կրակի, բարձր ջերմաստիճանի, տաք գազերի, ծխի և այրման այլ արտադրությունների ազդեցություն ապահովագրված գույքի վրա,
- ԿԱՅԾԱԿ. ամպրոպի էլեկտրական պարպման (կայծակի հարվածի) ազդեցություն ապահովագրված գույքի վրա,
- ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆ. կենցաղային նպատակներով օգտագործվող գազի պայթյունի և/կամ դրա հետևանքով առաջացած հրդեհի ազդեցություն ապահովագրված գույքի վրա։
- Սույն կետով Ապահովագրողը կհատուցի նաև հրդեհի կասեցման և մարման համար օգտագործված միջոցների հետևանքով ապահովագրված գույքին պատճառված վնասները։
- Սույն Պայմանների իմաստով հրդեհ նշանակում է՝ անկառավարելի այրում, որն առաջացել է կրակի ստեղծման, պահպանման և/կամ օգտագործման համար հատուկ նախատեսված վայրից(տարածքից) դուրս կամ ինքնուրույն տարածվել է նշված վայրից և ունակ է ապահովագրված գույքին վնաս պատճառելու։
- Սույն Պայմանների իմաստով կայծակ նշանակում է որոտի ժամանակ մթնոլորտում առաջացած էլեկտրական պարպում, որի էլեկտրական լարումը ջերմային, մեխանիկական և/կամ էլեկտրական ազդեցություն է գործում ապահովագրված գույքի վրա։
- Սույն Պայմանների իմաստով պայթյուն նշանակում է կարճ ժամանակում մեծ քանակի էներգիայի ազատման (ստեղծման) արագ ընթացող պրոցես՝ որը պայմանավորված է գազերի ընդարձակման հակումով և որն ունակ է ապահովագրված գույքին վնաս պատճառելու։
- Սույն կետով ապահովագրական պատահար չի համարվում վնասը, որը պատճառվել է՝
ա) ապահովագրված գույքը կրակով կամ ջերմությամբմշակելու արդյունքում (օրինակ չորացման, եփելու, արդուկելու, հալեցնելու և այլ նպատակներով),
բ) էլեկտրական ցանցին միացած սարքավորումներին՝ էլեկտրական հոսանքի տատանման, լարման կամ հզորության բարձրանալու, անկնման, այլ նման երևույթների/իրադարձությունների և/կամ կայծակի հարվածի (եթե դրա հետևանքով հրդեհ չի բռնկվել) պատճառով, եթե այլ բան սահմանվաց չէ Պայմանագրով
- ՋՐԻ ՎՆԱՍ
- Համաձայն Պայմանների 5.2. ենթակետի ենթակա է հատուցման՝
ա) ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու, ջրահեռացման կամ հակահրդեհային համակարգերի վթարի հետևանքով արտահոսած ջրով կամ առաջացած գոլորշիով ապահովագրված գույքին պատճառված վնաս,
բ) վնասը, որը պատճառվել է այլ (Ապահովադրին/Շահառուին չպատկանող) բնակեցված տարածքներից հեղուկի ներհոսելու պատճառով, - Շենքերի, շինությունների, տների, բնակարանների, սենյակների ապահովագրության դեպքում Ապահովագրողը կհատուցի նաև՝
ա) ապահովագրված շենքերում, շինություններում, տներում, բնակարաններում, սենյակներում գտնվող ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու, ջրահեռացման, հակահրդեհային համակարգերի հանկարծակի վնասը վերացնելու հետ կապված ծախսերը։ Եթե նման վնասի հետևանքով անհրաժեշտ է փոխարինել խողովակները, ապա ամեն պատահարի դեպքում կհատուցվի միայն մինչև երկու գծամետր խողովակի փոխարինման հետ կապված ծախսերը։ Եթե անհրաժեշտ է վերանորոգել կամ փոխարինել տվյալ խողովակներին միացված սարքերը, սարքավորումները (ծորակներ, բաքեր, լոգարաններ, մարտկոցներ, կաթսաներ և այլն), ապա ամեն պատահարի դեպքում կհատուցվի նման սարքերի, սարքավորումների վերանորոգման/փոխարինման հետ կապված ծախսի այն մասը, որը չի գերազանցի Պայմանագրի ընդհանուր ապահովագրական գումարի 1%-ը,
բ) անհատական ջեռուցման համակարգ ունեցող ապահովագրված շինություններում (որոնք նշված են Պայմանների 5.2.2.ա) ենթակետում) գտնվող խողովակաշարերի սառցակալման հետ կապված ծախսերը. ամեն պատահարի համար ապահովագրողը կհատուցի միայն երկու գծամետր խողովակի փոխարինման հետ կապված ծախսերը։ - Պայմանների 5.2 ենթակետով ապահովագրական պատահար չի համարվում և հատուցման ենթակա չէ՝
ա) վնասը, որն առաջացել է սույն Պայմանների 5.2.1. ենթակետում չնշված որևէ պատճառի հետևանքով, այդ թվում ապահովագրված շինության մաքրման ժամանակ կամ ջրհեղեղի կամ ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրանալու հետևանքով,
բ) վնասը, որն առաջացել է ապահովագրված տարածք (շինություն) անձրևի, ձյան, կարկուտի կամ ցեխի ներխուժելու պատճառով, եթե այն ներխուժել է բաց թողնված պատուհաններից, դռներից, կանխամտորեն բացված կամ շինության հնության պատճառով առաջացած անցքերից, շինության կառուցվածքային սխալների/թերությունների, այդ թվում տանիքի կամ միջպանելային անցքերի հիդրոմեկուսացման թերությունների հետևանքով,
գ) վնասը, որը պատճառվել է ապահովագրված գույքի վերանորոգմամբ, վերակառուցմամբ
պայմանավորված կամ դրա հետևանքով,
դ) ապահովագրության տարածքից դուրս գտնվող խողովակների/խողովակաշարերի և դրանց միացված սարքերի/սարքավորումների վերանորոգման/փոխարինման հետ կապված ծախսերը,
ե) վնասը, որն առաջացել է վթարային/օգտագործման համար ոչ պիտանի վիճակում գտնվող ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու, ջրահեռացման, հակահրդեհային համակարգերի շահագործման կամ նման համակարգերի համար սահմանված, շահագործման պայմանների և/կամ ժամկետների Ապահովադրի կողմից խախտման հետևանքով,
զ) վնասը, որը պատճառվել է ապահովագրված շինության մեջ խոնավության երկարատև ներգործության հետևանքով (սունկ, նամշածություն և այլն)։ - Պայմանների 5.2 ենթակետով գույքը ապահովագրելու դեպքում Ապահովադիրը պարտավոր է՝ ա) ապահովել ապահովագրված տարածքում գտնվող ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու, ջրահեռացման, հակահրդեհային համակարգերի ճիշտ օգտագործումը/շահագործումը, դրանց ժամանակին վերանորոգումը և տեխնիկական սպասարկումը, բ) օգտագործման/շահագործման ընդհատման ժամանակ, օդի բացասական ջերմաստիճանի դեպքում դատարկել անհատական ջեռուցման համակարգում գտնվող ջուրը։
- Համաձայն Պայմանների 5.2. ենթակետի ենթակա է հատուցման՝
- ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏ
- Համաձայն Պայմանների 5.3. ենթակետի ենթակա է հատուցման վնասը, որը պատճառվել է՝
ա) երկրաշարժի,
բ) ջրհեղեղի,
գ) հողմի, փոթորիկի, մրրիկի,
դ) սողանքի, լեռնային/քարային զանգվածների փլուզման,
ե) կարկուտի հետևանքով։ - Հողմի, փոթորիկի, մրրիկի և օդային զանգվածների այլ տեղաշարժումների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման եթե քամին տվյալ պահին և վայրում գերազանցել է 60 կմ/ժամ (16,6 մ/վ) արագությունը: Քամու արագությունը հաստատվում է համապատասխան լիազորված մարմինների կողմից:
- Միայն եթե այդ մասին հատուկ նշված է Պայմանագրում, Ապահովագրողը կհատուցի ապահովագրված շինություններին ամրացված առարկաներին (ինչպիսիք են՝ կայմերը, ալեհավաքները, օդորակիչները, բաց էլեկտրական լարերը և այլն) պատճառված վնասը կամ դրանց ոչնչացումը։
- Պայմանների 5.3. ենթակետով ապահովագրական պատահար չի համարվում և հատուցման ենթակա չէ՝
ա) ապահովագրության կամ հարակից տարածքներում հողային, ճանապարհաշինական, շինարարական, պայթեցման, հիմնահողի հանման/տեղափոխման կամ նման այլ աշխատանքների իրականացնելու պատճառով առաջացած փլուզման, հիմնահողի նստվածքի, սողանքի, լեռնային զանգվածների տեղաշարժի/փլուզման հետևանքով պատճառված վնասը,
բ) վնասը, որն առաջացել է ապահովագրված տարածք (շինություն) անձրևի, ձյան, կարկուտի կամ ցեխի ներխուժելու պատճառով, եթե այն ներխուժել է բաց թողնված պատուհաններից, դռներից, կամ ցանկացած այլ անցքից, եթե այդ անցքը չի առաջացել երկրաշարժի, հիմնահողի նստվածքի, հողմի, փոթորիկի կամ մրրիկի հետևանքով,
գ) վնասը, որը պատճառվել է ջրի ազդեցության հետևանքով, եթե նման ազդեցությունը Պայմանների 5.3.1. ենթակետում նշված որևէ իրադարձության տեղի ունենալու հետևանք չէ, այդ թվում ձնհալքից առաջացած կամ անձրևային կամ ստորգետնյա ջրով պատճառված վնասը, որն առաջացել է ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրանալու, տանիքից կամ պատերից ջրի ներխուժելու հետևանքով,
դ) վնասը, որն առաջացել է շենքերի, շինությունների, կառույցների վթարայնության և/կամ օգտագործման/շահագործման համար պիտանի չլինելու հետևանքով կամ պատճառվել է նման վիճակում գտնվող շենքերում, շինություններում գտնվող գույքին։ - Անավարտ կամ կիսակառույց շինությունները ջրհեղեղի, հողմի, փոթորիկի, մրրիկի կամ կարկուտի վնասներից չեն ապահովագրվում։ Եթե Ապահովադիրը հիմնական վերանորոգում կամ վերակառուցում անցկացնելու նպատակով կամ այլ պատճառներով նախատեսում է 60 օրից ավելի ժամկետով ազատել ապահովագրված շինությունը, ապա նա պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Ապահովագրողին։ Այդ դեպքում Ապահովագրողն իրավունք ունի կասեցնել ապահովագրության պայմանագրի գործողությունը նշված ժամկետի համար։
- Համաձայն Պայմանների 5.3. ենթակետի ենթակա է հատուցման վնասը, որը պատճառվել է՝
- ԿՈՏՐԱՆՔՈՎ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ, ԿՈՂՈՊՈՒՏ
Համաձայն 5.4. ենթակետի ենթակա է հատուցման վնասը, որը պատճառվել է՝
ա) կոտրանքով գողության,
բ) կողոպուտի հետևանքով։- Սույն Պայմանների իմաստով կոտրանքով գողություն նշանակում է ապահովագրված գույքի գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է հետևյալ ճանապարհով (եղանակով)՝
ա) ապահովագրված տարածք ապoրինի մուտք գործելով (դռներ, պատուհաններ ջարդելով/ճեղքելով, կեղծ բանալիներ, սարքեր կամ այլ տեխնիկական միջոցներ օգտագործելով),
բ) ապահովագրության տարածքի սահմաններում գտնվող և ապահովագրված գույքը դրանցում պահելու համար նախատեսված իրերը, պարագաները, միջոցները կոտրելով, վնասելով, կեղծ բանալիներ, սարքեր կամ այլ տեխնիկական միջոցներ օգտագործելով,
գ) շինության կոնստրուկտիվ մասերին (պատեր, հատակ, առաստաղ, տանիք, դռներ, պատուհաններ) վնաս պատճառելով, այդ թվում ապակիները կոտրելով։ - Սույն Պայմանների իմաստով կեղծ են համարվում բանալիները, որոնք պատրաստվել են այն անձանց հանձնարարությամբ կամ թույլտվությամբ, որոնք իսկական բանալիները տնօրինելու իրավունք չունեին։
- Միայն գույքի անհետանալը ապահովագրության տարածքից բավարար չէ կեղծ բանալիների օգտագործումն ապացուցելու համար։
- Կեղծ բանալիների, սարքերի կամ այլ տեխնիկական միջոցների կիրառումը կարող է հաստատվել Ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից։
- Սույն Պայմանների իմաստով կողոպուտ նշանակում է՝ ապահովագրված գույքի բացահայտ հափշտակությունը, որն իրականացվել է՝
ա) ապահովագրված տարածքում գտնվող որևէ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու uպառնալիքով,
բ) ապահովագրված տարածքում գտնվող որևէ անձի անօգնական վիճակում գտնվելու ժամանակ։ - Պայմանների 5.4. ենթակետով գույքն ապահովագրելու դեպքում Ապահովագրողը կհատուցի նաև կոտրանքով գողության կամ կողոպուտի կամ դրա փորձի հետևանքով ապահովագրված շինության կոնստրուկտիվ մասերին (պատեր, առաստաղ, հատակ, տանիք և այլն) պատճառված վնասները վերացնելու հետ կապված ծախսերը։
- Պայմանների 5.4. ենթակետով գույքն ապահովագրելու դեպքում Ապահովադիրը պարտավոր է՝ ա) ապահովագրված տարածքում որևէ անձի բացակայության ժամանակ ապահովել բոլոր դռների (արտաքին) և պատուհանների փակված լինելը,
բ) ապահովագրված տարածքում որևէ անձի բացակայության ժամանակ ապահովել պահպանման համակարգի ճիշտ միացված լինելը, եթե Պայմանագրում նշված է նման համակարգի առկայության մասին։ - Պայմանների 5.4. ենթակետով գույքն ապահովագրելու դեպքում ապահովագրության ռիսկայնության բարձրացում է համարվում՝
ա) ապահովագրված տարածքից բնակիչների 40 օրից ավելի ժամկետից բացակայելը,
բ) շենքերի, շինությունների, որոնցում գտնվում է ապահովագրված գույքը, վերանորոգումը կամ վերակառուցումը, գ) պահպանման համակարգի անսարք վիճակում գտնվելը,
դ) ապահովագրված տարածքի փականների բանալիների կորստի դեպքում դրանց համանման կամ ավելի ապահով փականներով փոխարինելու համար Ապահովադրի կողմից անհրաժեշտ գործողություններ անհապաղ չձեռնարկելը։ - Պայմանների 5.4. ենթակետով ապահովագրական պատահար չի համարվում և հատուցման ենթակա չէ վնասը, որը պատճառվել է՝
ա) կոտրանքով գողության, կողոպուտի հետևանքով, եթե դա իրականացվել է Ապահովադրի հետ ապրող կամ նրա հետ համատեղ տնտեսություն վարող անձանց, Ապահովադրի մոտ աշխատող անձանց կողմից,
բ) կոտրանքով գողության, կողոպուտի հետևանքով, եթե դա իրականացվել է պահպանման համակարգի անջատված կամ անսարք վիճակում գտնվելու ժամանակ, եթե Պայմանագրում նշված է նման համակարգի առկայության մասին,
գ) շինությունից դուրս գտնվող (տանիքին, պատերի արտաքին կողմին ամրացված, ապահովագրված հողակտորի վրա գտնվող) գույքին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,
դ) գույքին՝ կոտրանքով գողությունից կամ կողոպուտից բացի այլ միջոցով։
- Սույն Պայմանների իմաստով կոտրանքով գողություն նշանակում է ապահովագրված գույքի գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է հետևյալ ճանապարհով (եղանակով)՝
- ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համաձայն Պայմանների 5.5. ենթակետի ենթակա է հատուցման վնասը, որը պատճառվել է ապահովագրված գույքին երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով՝
ա) գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
բ) խուլիգանություն։
Սույն Պայմանների իմաստով խուլիգանություն նշանակում է՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվում է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով։- Պայմանների 5.5. ենթակետով ապահովագրական պատահար չի համարվում՝
ա) ապահովագրված գույքի անհետացումը, անբացատրելի կորուստը կամ դրա ցանկացած տեսակի հափշտակումը,
բ) ապահովագրված շինության փլուզումը, ապահովագրված շինությունում ճեղքվածքները կամ այլ թերությունները, որոնք առաջացել են ապահովագրված շինությունում կամ բնակարանում կամ հարակից շինություններում/ բնակարաններում վերանորոգման/վերակառուցման աշխատանքներ իրականացնելու հետևանքով, կամ հարակից տարածքներում հողային, ճանապարհաշինական, շինարարական, պայթեցման, հիմնահողի հանման/տեղափոխման կամ նման այլ աշխատանքների իրականացնելու հետևանքով, եթե այլ բան հատուկ նախատեսված չէ պայմանագրով,
գ) խարդախության` խաբեության կամ վuտահությունը չարաշահելու եղանակով ապահովագրված գույքի հափշտակության կամ գույքի նկատմամբիրավունք ձեռք բերելու հետևանքով պատճառված վնասը,
դ) յուրացումը՝ երրորդ անձին վստահված (վարձակալության, լիզինգի կամ այլ պայմանագրով) ապահովագրված գույքի հանդեպ վերջինիս կողմից իրականացված անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասը,
ե) շորթման` Ապահովադրի (Շահառուի) կամ նրա մերձավորի մաuին արատավորող կամ Ապահովադրի (Շահառուի) կամ նրա մերձավորի իրավունքներին ու oրինական շահերին էական վնաu պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպեu նաև Ապահովադրի (Շահառուի) կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու uպառնալիքով կամ Ապահովադրի (Շահառուի), նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնoրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնաuելու) uպառնալիքով ապահովագրված գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջի հետևանքով պատճառված վնասը,
զ) երրորդ անձանց կողմից ապահովագրված գույքը անզգուշությամբ ոչնչացնելը,
է) ջերմաստիճանի իջեցման, հոսանքի, գազի, ջրի, ջերմության մատակարարման խափանման հետևանքով (անկախ խափանման պատճառներից) ապահովագրված գույքին պատճառված վնասը,
ը) ապահովագրված գույքի վրա նկարելը, գրելը, քանդակներ անելը, ինչ որ բան փակցնելը և նման այլ գործողությունները։
- Պայմանների 5.5. ենթակետով ապահովագրական պատահար չի համարվում՝
- ԲԱԽՈՒՄ, ՀԱՐՎԱԾ
Համաձայն Պայմանների 5.6. ենթակետի ենթակա է հատուցման վնասը, որը պատճառվել է ապահովագրված գույքին՝
ա) ապահովագրված գույքի հետ տրանսպորտային միջոցի բախվելու հետևանքով,
բ) ապահովագրված գույքի հետ կենդանիների բախվելու հետևանքով,
գ) ծառերի կամ այլ առարկաների ապահովագրված գույքի վրա ընկնելու կամ դրա հետ բախվելու հետևանքով,
դ) թռչող սարքերի կամ դրանցից վայր ընկած առարկաների հետևանքով,
ե) թռչող սարքերի առաջացրած ձայնային ալիքների հարվածի հետևանքով։- Պայմանների 5.6. ենթակետով ապահովագրական պատահար չի համարվում և չի հատուցվում վնասը, որը՝
ա) պատճառվել է ապահովագրված գույքին Ապահովադրին (Շահառուին), նրա ընտանիքի անդամներին, նրա հետ համատեղ տնտեսություն վարող կամ նրա մոտ աշխատող անձանց պատկանող կամ նրանց պատասխանատվության ներքո գտնվող տրանսպորտային միջոցների, կենդանիների, թռչող սարքերի կամ այլ առարկաների միջոցով կամ դրանց մասնակցությամբ,
բ) ապահովագրության կամ հարակից տարածքներում հողային, ճանապարհաշինական, շինարարական, պայթեցման, հիմնահողի հանման/տեղափոխման կամ նման այլ աշխատանքներ իրականացնելու պատճառով առաջացած փլուզման, հիմնահողի նստվածքի, սողանքի, լեռնային զանգվածների տեղաշարժի/փլուզման հետևանք է,
գ) առաջացել է վարակելու, աղտոտման կամ կոռոզիայի հետևանքով,
դ) Պայմանների 5.6. ենթակետում նշված որևէ իրադարձության տեղի ունենալու հետևանք չէ, այդ թվում վնասը, որը տարերային աղետի, կոտրանքով գողության և/կամ կողոպուտի, երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանք է:
- Պայմանների 5.6. ենթակետով ապահովագրական պատահար չի համարվում և չի հատուցվում վնասը, որը՝
- ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔ. համաձայն Պայմանների 5.7. ենթակետի Ապահովադիրը կարող է նաև լրացուցիչ ապահովագրել Պայմանների 5.1.-5.6. ենթակետերով նախատեսված և Պայմանագրում նշված իրադարձություններից որևէ մեկի տեղի ունենալու հետևանքով ապահովագրված շարժական գույքին (անձնական ունեցվածքին) պատճառված կորուստը կամ վնասը, որը տեղի է ունեցել նշված գույքը ապահովագրության տարածքից դուրս գտվելու ժամանակ:
- ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ. համաձայն Պայմանների 5.7. ենթակետի Ապահովադիրը կարող է նաև լրացուցիչ ապահովագրել Պայմանների 5.1.-5.6. ենթակետերով նախատեսված և Պայմանագրում նշված իրադարձություններից որևէ մեկի տեղի ունենալու հետևանքով ապահովագրված գույքին պատճառված վնասը վերականգնելու հետ կապված հետևյալ անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը՝
ա) պատահարի հետևանքով առաջացած աղբի (շինարարական աղբ, այրված/վնասված գույքի մնացորդներ և այլն) մաքրում/հեռացում,
բ) շենքերի վերականգնման համար անհրաժեշտ ճարտարապետական և/կամ գնահատման (սյուրվեյերական) աշխատանքների դիմաց կատարվող վարձավճարներ։- Սույն կետով չի հատուցվում ապահովագրական հատուցման պահանջի ներկայացման, նախապատրաստման կամ վնասի գնահատման հետ կապված ցանկացած ծախս:
- Սույն Պայմանների համաձայն գույքը կարող է ապահովագրվել ինչպես Պայմանների 5.1.-5.6. ենթակետերում նշված բոլոր դեպքերից, այնպես էլ առանձին դեպքով կամ դեպքերի խմբով։
- Պայմանների 5.7 և 5.8. ենթակետերում նշված ապահովագրական ծածկույթները կարող են ներառվել Պայմանագրում միայն ի լրումն Պայմանների 5.1.-5.6. ենթակետերի։ Նշված ծածկույթներով առանձին ապահովագրություն չի տրամադրվում։
- Ռիսկի կամ ծածկույթի գործողության համար անհրաժեշտ է, որ տվյալ ռիսկը/ծածկույթը ներառված լինի Պայմանագրում։
- Մի շարք իրադարձություններ, որոնց վրա հասնելու հետ կապված իրականացվում է ապահովագրությունը, դրանց տեղի ունենալու ժամանակ դիտվում են որպես մեկ ապահովագրական պատահար, եթե այդ իրադարձություններն ունեն միևնույն առաջնային պատճառը, ընդ որում վնասը համարվում է առաջացած դրանցից առաջինը տեղի ունեցած իրադարձության հետևանքով և հատուցվում է միայն այն դեպքում, եթե առաջինը տեղի ունեցած իրադարձության վրա հասնելու հետևանքով գույքին պատճառված վնասը ապահովագրված էր։
- ՀՐԴԵՀ, ԿԱՅԾԱԿ, ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բոլոր դեպքերում ապահովագրական պատահար չի համարվում և չի հատուցվում ցանկացած կորուստ կամ վնաս, որը՝
- Ապահովադրի (Շահառուի), նրա հետ համատեղ տնտեսություն վարող կամ նրա մոտ աշխատող անձանց դիտավորությամբ/կանխամտորեն կատարված գործողությունների հետևանք է,
- տեղի է ունեցել կամ առաջացել է զանգվածային անկարգությունների կամ ժողովրդական հուզումների հետևանքով,
- ծագել է իոնացված ճառագայթումից կամ ռադիոակտիվ նյութերի աղտոտումից` ցանկացած միջուկային վառելիքից կամ միջուկային վառելիքի այրումից ստացված միջուկային թափոններից, ռադիոակտիվ, թունավոր, պայթուցիկ կամ ցանկացած վտանգավոր նախադրյալներ պարունակող ցանկացած պայթուցիկ միջուկային ագրեգատից կամ դրանում առկա միջուկային բաղադրիչից,
- պատերազմի, ներխուժման կամ օտարերկրյա թշնամական ուժերի, ռազմական գործողությունների (անկախ այն բանից, հայտարարվել է պատերազմ, թե ոչ), քաղաքացիական պատերազմի, ապստամբության, հեղափոխության, խռովության կամ զինվորական հեղաշրջման ապօրինաբար զավթած իշխանության ցանկացած հետևանք է,
- պատճառվել է պետական մարմինների որոշումների կամ գործողությունների՝ ապահովագրված գույքի առգրավման, պետականացման, ազգայնացման կամ բռնագրավման հետևանքով։
- Ապահովագրողը նաև չի հատուցի ցանկացած կորուստ կամ վնաս, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շինությունը և/կամ գույքը օգտագործվել կամ շահագործվել է՝
- այնպիսի նպատակներով, որոնք, ըստ տեխնիկական բնութագրի, չեն համապատասխանում տվյալ շինության/գույքի օգտագործման նշանակությանը,
- դրա արտադրողի (կառուցողի) կամ լիազորված մարմնների կողմից սահմանված տվյալ գույքի օգտագործման կամ շահագործման համար սահմանված կանոնների/ձեռնարկի խախտմամբ,
- հակահրդեհային և անվտանգության կանոնների խախտմամբ։
- Ապահովագրողը չի կրում հատուցման վճարման պարտավորություն՝
- ապահովագրված տարածքում գտնվող բայց Պայմանագրում չնշված գույքի համար,
- վնասների/կորուստների համար, որոնք պատճառվել են մինչև Պայմանագրի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած պատահարների հետևանքով, նույնիսկ եթե այդ վնասը/կորուստը ի հայտ է եկել Պայմանագրի գործողության ընթացքում,
- ապահովագրված գույքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման, փոխարինման, ձևափոխման կամ ընդարձակման հետևանքով պատճառված վնասների համար,
- շենքերի/շինությունների կամ դրանց մի մասի փլուզման համար, եթե դա ապահովագրական պատահարի հետևանք չէ,
- եթե ապահովագրական պատահարը տեղի ունենալուց առաջ կամ հետո հայտնի դառնա, որ ապահովագրված շինությունը նախագծվել, կառուցվել և շահագործվել է թերություններով, որոնք կարող էին զգալիորեն ազդել շինության կայունության վրա կամ հաշվի չեն առնվել տեղանքի սեյսմաերկրաբանական և այլ կարևոր պայմաններ, ապա հատուցում վճարելու ժամանակ Ապահովագրողը կնվազեցնի ապահովագրական հատուցումը այն չափով, որքանով թույլ տրված սխալը կբամ բացթողումը ազդել են ապահովագրական պատահարի առաջացման և/կամ պատճառված վնասի չափի վրա,
- եթե ապահովագրված գույքը պատահարի վրա հասնելու ժամանակ գտնվել է բացօթյա տարածքում (նույնիսկ եթե այդ տարածքն ապահովագրված է), բացառությամբ այն գույքի, սարքերի, սարքավորումների և համակարգերի, որոնք հատուկ նախատեսված են շինությունից դուրս շահագործելու համար,
- մաշվածության և ամորտիզացիայի, աստիճանական վատթարացման և առկա թերությունների համար,
- գույքի օգտագործման կամ շահագործման անհնարինության դեպքում, ներառյալ գույքի ժամանակավոր փոխարինման ծախսերը,
- մեխանիկական կամ էլեկտրական խափանումների, անսարքությունների կամ ջարդվածքների համար, որոնք հանդես չեն գալիս որպես ապահովագրական պատահարի հետևանք,
- վերականգնումից կամ վերանորոգումից հետո գույքի շուկայական արժեքի ցանկացած նվազման համար,
- գույքի և սարքավորումների անսարքության համար, որն օգտագործման կամ շահագործման պատճառ է,
- բոլոր տեսակի պատահարների հետևանքով պատճառված կորուստի, վնասների համար, որոնք նախատեսված չեն սույն Պայմաններով կամ որոնց առաջացման ռիսկը Ապահովադիրը չի ապահովագրել,
- երրորդ անձանց հանդեպ Ապահովադրի (Շահառուի) առաջացած/ունեցած պարտավորությունների համար,
- բոլոր տեսակի պատահարների հետևանքով պատճառված կորուստի, վնասների համար, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացել են Ապահովադրի (Շահառուի) կողմից ՀՀ գործող օրենսդրությանը հակասող գործողություններ իրականացնելու հետևանքով, նույնիսկ եթե առաջացած վնասները ապահովագրված են Պայմանագրով,
- Ապահովադրի, Շահառուի կրած ֆինանսական և այլ կապակցված վնասների և/կամ կորուստների համար, այսինքն՝ կորցրած/չվաստակած եկամուտ, տույժեր, պարտադիր վճարումներ, ցանկացած պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման/չկատարման և/կամ թերի կատարման հետ կապված ծախսեր և այլն, նույնիսկ եթե դրանք ապահովագրական պատահարի հետևանք են:
- Ապահովագրված գույքի անվտանգության համար նախատեսված բոլոր միջոցները և համակարգերը՝ ներառյալ ազդանշանները, ապահովագրության գործողության ընթացքում պետք է պահվեն պատշաճ վիճակում և չպետք է հանվեն, փոփոխվեն կամ փոխարինվեն՝ առանց Ապահովագրողի նախնական համաձայնության. դրանք պետք է լինեն լիարժեք և ամբողջական շահագործման մեջ: Անվտանգության պահպանման միջոցների շարքից դուրս գալու և/կամ վերանորոգման աշխատանքներ անցկացնելու դեպքում Ապահովադիրը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Ապահովագրողին:
- Բոլոր դեպքերում ապահովագրական պատահար չի համարվում և չի հատուցվում ցանկացած կորուստ կամ վնաս, որը՝
- ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ
- Ապահովագրական գումարը(ները) սահմանվում է(են) Պայմանագրով առանձին յուրաքանչյուր օբյեկտի համար, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:
- Պայմանագրով գույքի համար սահմանված ապահովագրական գումարը չի կարող գերազանցել Պայմանագրի կնքման պահին վերջինիս իրական (շուկայական) արժեքը:
- Գույքի իրական (շուկայական) արժեքը հաշվարկելիս Ապահովագրողը կարող է հիմնվել տվյալ գույքը գնելու/կառուցելու համար Ապահովադրի կողմից կատարված փաստացի ծախսերի վրա (հաշիվ պահանջագիր, պայմանագիր և այլն), նման իրավունք ունեցող անձանց/կազմակերպությունների կողմից տրված գնահատման հաշվետվությունների, եզրակացությունների վրա կամ գնահատել այն ինքնուրույն:
- Ապահովագրություն ոչ լրիվ արժեքով. եթե ապահովագրված գույքի իրական (շուկայական) արժեքը ավելի մեծ է, քան հայտարարագրված ապահովագրական գումարը, Ապահովադիրը վնասված կամ կորած գույքի համար հատուցումը կստանա այն նույն համամասնությամբ, ինչպիսին ապահովագրական գումարի հարաբերությունն է տվյալ ապահովագրված գույքի իրական (շուկայական) արժեքի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով:
- Եթե ապահովագրված գույքի համար Պայմանագրում նշված ապահովագրական գումարը գերազանցել է դրա իրական (շուկայական) արժեքը, ապա այդ գույքին պատճառված վնասը հատուցման ենթակա է միայն տվյալ գույքի իրական (շուկայական) արժեքը չգերազանցող չափով: Այդ դեպքում ապահովագրավճարի հավելյալ վճարված մասը չի վերադարձվում:
- Պայմանագիր կնքելիս այդ մասին Պայմանագրում հատուկ նշում կատարելու դեպքում, Ապահովագրողն իրավասու է Չհատուցվող գումար սահմանել.
- պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաuտացի վնաuների կամ կորուuտների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում Պայմանագրով նախատեuված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.
- ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է Պայմանագրում նշված չհատուցվող գումարի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:
- Եթե Պայմանագրով սահմանված չէ այլ բան, ապա յուրաքանչյուր ապահովագրական հատուցում վճարելուց հետո ապահովագրական գումարը համապատասխան օբյեկտի համար նվազեցվում է կատարված հատուցման գումարի չափով:
- Ապահովադիրն իրավասու է վերականգնել ապահովագրական գումարի նախկին/սկզբնական չափը՝ գործող Պայմանագիրը փոփոխելու և/կամ լրացնելու միջոցով: Այս դեպքում Ապահովադիրը, ապահովագրական հատուցում վճարելու հետևանքով ապահովագրական գումարի նվազած մասի համար վճարում է ապահովագրավճար՝ Պայմանագրի չլրացած ժամկետին համամասնորեն:
- ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
- Ապահովագրավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները uահմանվում են Պայմանագրով:
- Ապահովագրավճարը հաշվարկվում է Ապահովագրողի կողմից՝ ապահովագրության օբյեկտի իրական (շուկայական) արժեքի և այլ բնութագրիչների, ապահովագրական գումարի, ապահովագրության տեսակի դասի/ենթադասի, Պայմանագրի ժամկետների մասին ունեցած տվյալների և Ապահովագրողի կողմից հաստատված սակագների, կիրառվող զեղչերի և հավելավճարների հիման վրա:
- Ապահովագրավճարը վճարվում է միանվագ, եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով: Ապահովագրողի իրավունքն է ապահովագրավճարների կատարման չափաքանակների և ժամանակացույցի վերաբերյալ որոշում ընդունելը:
- Եթե Ապահովադիրն Ապահովագրողին ապահովագրական հատուցման հայտ է ներկայացնում մինչև ապահովագրավճարի հերթական մասը վճարելը, ապա Ապահովագրողն իրավասու է հատուցվող գումարից պահում կատարել չվճարված ապահովագրավճարի չափով:
- Մինչև մեկ տարի ժամկետով կնքված Պայմանագրի ապահովագրավճարը հաշվարկվում է ժամկետին համամասնորեն:
- Ապահովադրի հանձնարարությամբ իր փոխարեն վճարում կատարող անձը այդ կապակցությամբ
Պայմանագրի նկատմամբ ոչ մի իրավունք ձեռք չի բերում: - Ապահովադրի կողմից վճարման ենթակա ապահովագրավճարը չի կարող պակաս լինել, քան Ապահովագրողի կողմից սահմանված նվազագույն ապահովագրավճարը։
- Ապահովագրավճարի հերթական մասը չվճարելու դեպքում Ապահովագրողը իրավունք ունի կասեցնել Պայմանագրի գործողությունն առանց Ապահովադրին ծանուցելու՝ վճարման համար Պայմանագրում սահմանված ժամկետին հաջորդող օրվա 00 ժամ 00 րոպեից: Սույն կետով կասեցված Պայմանագրի գործողությունը կարող է վերականգնվել 30 օրվա ընթացքում համապատասխան ապահովագրավճարը վճարելու դեպքում: Պայմանագրի գործողությունը վերականգնվում է ապահովագրավճարի վճարման պահից (եթե այլ բան չի սահմանվում լրացուցիչ համաձայնագրով): Ապահովադիրը պարտավոր է Ապահովագրողի պահանջի դեպքում կազմակերպել ապահովագրված գույքի զննություն: Պայմանագրի գործողության ժամկետներն այս դեպքում չեն երկարաձգվում:
- Պայմանագրի գործողության կասեցված ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերը չեն համարվում ապահովագրական պատահարներ:
- Եթե Ապահովադիրը Պայմանների 8.8. ենթակետով սահմանված ժամկետներում վճարումը չի կատարում՝ Պայմանագիրը համարվում է միակողմանի լուծված` գործողության կասեցումից 30 օր հետո:
- ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ, ԼՐԱՑՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
- Պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:
- Պայմանագիրը կնքվում է Ապահովադրի կողմից տրված բանավոր, իսկ Ապահովագրողի պահանջով՝ գրավոր դիմումի հիման վրա։ Ապահովագրողի պահանջի դեպքում Պայմանագիրը կնքվում է Ապահովադրի կողմից տրված գրավոր դիմումի հիման վրա, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մաս: Ապահովագրության դիմումի ձևը մշակվում և հաստատվում է Ապահովագրողի կողմից:
- ժամկետի սկիզբ սահմանված օրվա 00 ժամ 00 րոպեից, եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով:
- Պայմանագրի վերակնքումն իրականացնում է Ապահովագրողը՝ Ապահովադրի կողմից ստացված
բանավոր, իսկ ռիսկայնության և ապահովագրության օբյեկտի բնութագրիչների զգալի փոփոխության դեպքում՝ գրավոր դիմումի հիման վրա՝ նոր Պայմանագիր կնքելու միջոցով: - Պայմանագրին կից թողարկված հավելվածներն ուժի մեջ են մտնում երկկողմանի կնքման պահից ոչ շուտ:
- Պայմանագիրը դադարում է`
- Պայմանագրում սահմանված ժամկետը լրանալու ուժով (որպես գործողության ժամկետի ավարտ սահմանված օրվա 24 ժամ 00 րոպե),
- Ապահովագրողի կողմից Ապահովադրի հանդեպ ունեցած պարտականություններն ամբողջությամբ
կատարելու դեպքում,
- Պայմանագրով և Պայմաններով նախատեսված դեպքերում, - ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում: - Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել.
- եթե դրա ուժի մեջ մտնելուց հետո վերացել է ապահովագրական պատահարի վրա հասնելու հավանականությունը։ Այս դեպքում Ապահովագրողը լուծում է Պայմանագիրը՝ Ապահովադրից նման գրավոր դիմում ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում,
- Ապահովադրի նախաձեռնությամբ՝ այդ մասին ոչ պակաս, քան 15 օր առաջ Ապահովագրողին գրավոր ծանուցելով,
- Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ, եթե մյուս Կողմը թույլ է տվել Պայմանագրի և/կամ սույն Պայմանների էական խախտում՝ խախտումը հայտնաբերելու պահից եռամսյա ժամկետում:
- Ապահովագրողի կողմից Պայմանագրի և սույն Պայմանների դրույթների և պայմանների խախտման համար Ապահովադրի նախաձեռնությամբ Պայմանագրի լուծման դեպքում Ապահովադիրն իրավունք ունի ստանալու Պայմանագրի գործողության ընթացքում իր կողմից վճարված ապահովագրավճարների և տեղի ունեցած պատահարների գծով ստացած ապահովագրական հատուցումների դրական տարբերությունը:
- Ապահովադրի կողմից Պայմանագրի և սույն Պայմանների դրույթների և պայմանների խախտման համար Ապահովագրողի նախաձեռնությամբ Պայմանագրի լուծման դեպքում Ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները:
- Սույն Պայմանների 9.7.1. կամ 9.7.2. ենթակետերով Պայմանագրի լուծման դեպքում Ապահովագրողը վերադարձնում է Ապահովադրին Պայմանագրի չլրացած ժամկետի համար մնացած ապահովագրավճարները համաձայն հետևյալ բանաձևի՝
Ավ = (Ա -Հկ)*ՊԺ/Պ-5 000 ՀՀ դրամ, որտեղ
Ավ – Պայմանագրի չլրացած ժամկետի համար ապահովագրավճար
Ա – Պայմանագրով նախատեսված ապահովագրավճար
Հկ – Պայմանագրի գործողության ժամանակ տեղի ունեցած պատահարների գծով կատարված ապահովագրական հատուցումների գումար
ՊԺ – Պայմանագրի չլրացած ժամկետ
Պ – Պայմանագրում նշված Պայմանագրի գործողության ժամկետ 5 000 ՀՀ դրամ – գործավարման ծախսեր - Պայմանագիրը համարվում է կնքման օրից ուժը կորցրած ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, նաև եթե ապահովագրվել է այնպիսի գույք, որն ուժի մեջ մտած դատարանի համապատասխան որոշման հիման վրա պետք է առգրավվի կամ եթե գույքի հանդեպ Ապահովադրի ունեցած սեփականության կամ տնօրինության իրավունքը պատշաճ կերպով ձևակերպված չի եղել և/կամ ձեռք է բերվել ՀՀ գործող օրենսդրությանը հակասող եղանակով:
- Եթե Ապահովագրողը պատրաստվում է Պայմաններում փոփոխություններ կատարել, ապա պետք է այդ մասին տեղեկացնի Ապահովադրին հնարավորինս սեղմ ժամկետներում: Ընդ որում, նման փոփոխություններին համաձայն չլինելու դեպքում Ապահովադիրն իրավունք ունի Պայմանագիրն անմիջապես լուծել:
- Պայմանագրի գործողության ընթացքում կողմերը կարող են պայմանավորվել Պայմանագրի որոշ դրույթների փոփոխման/լրացման վերաբերյալ: Պայմանագրի բոլոր փոփոխությունները, լրացումները և լուծումը կատարվում են գրավոր՝ առանձին փաստաթուղթ կազմելով, որը ստորագրվում է Ապահովադրի և Ապահովագրողի կողմից և հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը։
- ՊԱՅՄԱՆԱԳԻՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՃԻ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
10.1.1. Ապահովադիրը (Շահառուն) պարտավոր է Պայմանագրի գործողության ընթացքում հնարավոր որևէ միջոցով (հեռախոս, ֆաքս, էլ. փոստ) 24 ժամվա ընթացքում հայտնել, իսկ այնուհետև, երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել Ապահովագրողին բոլոր փոփոխությունները, այսինքն՝
- ապահովագրված գույքը վարձակալության հանձնելու, գրավ դնելու դեպքում,
- գույքի օգտագործման/շահագործման նշանակությունը փոխելու դեպքում,
- կրկնակի ապահովագրության դեպքում,
- գույքին պատճառված բոլոր վնասների մասին, որոնք համաձայն սույն Պայմանների կարող են դիտվել որպես ապահովագրական պատահար,
- Պայմանագիրը կնքելիս Ապահովագրողին ներկայացված տեղեկությունների, գույքի օգտագործման/շահագործման պայմանների փոփոխության և այլ հանգամանքների մասին, որոնք կարող են զգալիորեն ազդել ապահովագրական պատահարի տեղի ունենալու հավանականության և ապահովագրական հատուցման չափի վրա,
- համաձայն Պայմանագրի և սույն Պայմանների որպես ռիսկայնության աճ դիտվող այլ դեպքերում։
10.1.2. Ապահովագրողը նման փոփոխությունների մասին տեղեկանալուց հետո իրավունք ունի առաջարկել Ապահովադրին փոխել/լրացնել Պայմանագրի պայմանները կամ պահանջել Ապահովադրից հավելյալ ապահովագրավճար վճարել՝ ռիսկայնության աճին համապատասխան։
10.1.3. Նման փոփոխություններ կատարելուց կամ հավելյալ ապահովագրավճար վճարելուց Ապահովադրի հրաժարվելը կնշանակի վերջինիս համաձայնությունը Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու։ Պայմանագիրը համարվում է կողմերի համաձայնությամբ վաղաժամկետ լուծված Ապահովադրի կողմից նման փոփոխություններ կատարելուց կամ հավելյալ ապահովագրավճար վճարելուց հրաժարվելու պահից։
10.1.4. Եթե Ապահովադիրը (Շահառուն) չտեղեկացնի Ապահովագրողին տեղի ունեցած նման փոփոխությունների մասին, և եթե նման փոփոխությունները ապահովագրական պատահարի պատճառ հանդիսանան, ապա Պայմանագիրը կհամարվի կողմերի համաձայնությամբ վաղաժամկետ լուծված նման փոփոխությունների տեղի ունենայու պահից։
10.1.5. Ապահովագրողը չի կարող պահանջել փոխել Պայմանագրի պայմանները կամ հավելյալ ապահովագրավճար վճարել, եթե ապահովագրության ռիսկայնության աճը վերացել է այդ մասին տեղեկանալու պահին։
11. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆՈՒ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11.1. Ապահովադիրը իրավունք ունի՝
11.1.1 կնքել Պայմանագիր,
11.1.2 դիմել Պայմանագրի պայմանների փոփոխման և/կամ լրացման համար,
11.1.3. սահմանված կարգով վաղաժամկետ լուծել Պայմանագիրը,
11.1.4. օգտվել Ապահովագրողի կողմից սահմանված զեղչերից,
11.1.5. ստանալ ապահովագրական հատուցում սույն Պայմաններով և Պայմանագրով սահմանված կարգով,
11.1.6. ստանալ Պայմանագրի կրկնօրինակը կամ Ապահովագրողի կողմից հաստատված պատճենը՝ բնօրինակը կորցնելու կամ դրա վնասվելու դեպքում։
11.2. Ապահովադիրը պարտավոր է՝
11.2.1. կատարել սույն Պայմաններով և Պայմանագրով սահմանված դրույթները,
11.2.2. Պայմանագիր կնքելիս Ապահովագրողին տալ անհրաժեշտ տեղեկություններ
ապահովագրության օբյեկտի(ների) մասին, նաև հայտնել Ապահովագրողին իրեն հայտնի այլ տեղեկությունները, որոնք կարող են զգալիորեն ազդել ռիսկայնության և ապահովագրական
պատահարի տեղի ունենալու հավանականության գնահատման վրա,
11.2.3. կատարել ապահովագրավճարի վճարում՝ Պայմանագրով սահմանված չափով,կարգով և ժամկետներում,
11.2.4. Պայմանագրի գործողության ընթացքում հնարավոր որևէ միջոցով (հեռախոս, ֆաքս, էլ. փոստ)
24 ժամվա ընթացքում հայտնել, իսկ այնուհետև, երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Ապահովագրողին ապահովագրված գույքի օտարման դեպքում,
11.2.5. պատշաճ կերպով շահագործել գույքն ու ջրամատակարարող, կոյուղու, ջեռուցման և այլ համակարգերը, ժամանակին անցկացնել նրանց տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը,
11.2.6. ձեռնարկել անհրաժեշտ ողջամիտ քայլեր՝ ապահովագրված գույքը ցանկացած կորստից կամ վնասից զերծ պահելու համար,
11.2.7. գույքի կոտրանքով գողության և կողոպուտի հետևանքով ապահովագրական հատուցում ստանալուց հետո նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու դեպքում հնարավորինս կարճ ժամկետներում հայտնել Ապահովագրողին,
11.2.8. Ապահովագրողին փոխանցել և տրամադրել բոլոր ունեցած փաստաթղթերն ու
տեղեկությունները, օժանդակել Ապահովագրողին վերջինիս փոխանցված վնասի հատուցման
պահանջի իրավունքն իրականացնելու համար,
11.2.9. ծանոթացնել Շահառուին և գույքն օգտագործող/շահագործող անձանց սույն Պայմանների և Պայմանագրի դրույթներին
11.3. Ապահովագրողը իրավունք ունի՝
11.3.1. մերժել կամ նվազեցնել ապահովագրական հատուցումը, եթե Պայմանագրի գործողության ժամանակ Ապահովադիրը խախտել է Պայմանագրի և սույն Պայմանների դրույթներն ու պայմանները,
11.3.2. ստուգել ապահովագրվող օբյեկտի վերաբերյալ Ապահովադրի կողմից ներկայացված տեղեկությունները,
11.3.3. անհրաժեշտության դեպքում, Պայմանագրի գործողության ընթացքում, ստուգել
ապահովագրված գույքի վիճակն ու շահագործման պայմանները,
11.3.4. վաղաժամկետ միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Պայմանագրի գործողության
ընթացքում ի հայտ գան հանգամանքներ, որոնք թույլ կտան Ապահովագրողին չվստահել
Ապահովադրին. Պայմանագրի կնքման ժամանակ Ապահովագրողին թերի կամ կեղծ
տեղեկությունների տրամադրում, խարդախություն՝ կապված ապահովագրական հատուցում
ստանալու հետ,
11.3.5. Ապահովադրից պահանջել և ստանալ ապահովագրական պատահարի տեղի ունենալու
փաստը հաստատելու և ապահովագրական հատուցման չափը որոշելու համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր,
11.3.6. ինքնուրույն կամ այլ անձանց ներգրավելով՝ աշխատանքներ տանել ապահովագրական պատահարի պատճառները և հանգամանքները բացահայտելու, ապահովագրական հատուցման
չափը որոշելու համար, անհրաժեշտության դեպքում իրավապահ կամ այլ լիազորված մարմիններին հարցումներ կատարել ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստը և պատճառները հաստատելու և ապահովագրական հատուցման չափը որոշելու համար,
11.3.7. մերժել Ապահովադրի կողմից տրված դիմումը Պայմանագրի վերակնքման կամ
փոփոխման/լրացման վերաբերյալ, դրա հետևանքով ապահովագրության ռիսկայնությունը զգալիորեն մեծանալու կամ այլ հիմնավոր պատճառներով,
11.3.8. ապահովագրական հատուցում տալու դեպքում Ապահովադրից պահանջել իրեն փոխանցել ապահովագրական պատահարի հետևանքով վնասված գույքի վերականգման, վերանորոգման ընթացքում փոխարինված բաղադրիչները, մասերը և ագրեգատները
11.3.9. հետաձգել ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու ժամկետը մինչև իրադարձության/դեպքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ճշտելը, այդ թվում՝ մինչև լիազորված մարմիններից իրենց ուղարկված հարցումների պատասխանները ստանալը, իսկ եթե պատճառված վնասի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ, ապա մինչև տվյալ վարույթի կարճման մասին որոշման կամ դատվճռի ընդունումը։
11.4. Ապահովագրողը պարտավոր է՝
11.4.1. ծանոթացնել Ապահովադրին սույն Պայմաններին և տալ մեկ օրինակը,
11.4.2. պահպանել և կատարել սույն Պայմաններով ու Պայմանագրով սահմանված պայմաններն ու դրույթները,
11.4.3 Ապահովադրից ստանալ տեղեկություններ և փաստաթղթեր, ուսումնասիրել դրանք սույն Պայմաններին համապատասխան, իսկ Ապահովադրի կողմից Պայմանագրում զգալի փոփոխություն
և/կամ լրացում կատարելու մասին գրավոր դիմում ստանալու դեպքում ուսումնասիրել այն և որոշում ընդունել երեք աշխատանքային օրվա ընթացքում,
11.5. Կողմերը պարտավորվում են չհրապարակել, չբացահայտել կամ այլ կերպ երրորդ անձանց չտրամադրել Պայմանագրի կատարման կապակցությամբ միմյանց հայտնի դարձած բժշկական, ֆինանսական և ապահովագրական գաղտնիք հանդիսացող և/կամ պարունակող բոլոր տեսակի տեղեկությունները (այսուհետ` Գաղտնի տեղեկություններ), բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ
նախատեսված դեպքերի, չօգտագործել Գաղտնի տեղեկությունները սեփական և/կամ երրորդ անձանց շահերին, ինչպես նաև միմյանց տնտեսական դիրքին վնաս հասցնելու համար:
12.ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ
12.1. Ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում Ապահովադիրը կամ Շահառուն պարտավոր են.
12.1.1. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վնասի չափը նվազեցնելու համար
12.1.2. հնարավոր որևէ միջոցով (հեռախոս, ֆաքսիմիլային կապ, էլ. փոստ) անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում (կոտրանգով գողության/կողոպուտի դեպքում՝ անհապաղ) հայտնել Ապահովագրողին տեղի ունեցած պատահարի մասին,
12.1.3. պատահարի տեղի ունենալու մասին անհապաղ հայտնել՝
- ՀՀ Ոստիկանություն՝ գույքի կոտրանքով գողության, կողոպուտի կամ դրա հանդեպ անօրինական գործողությունների իրագործման դեպքում,
- Հրշեջ ծառայություն՝ հրդեհի, կայծակի, գազի պայթյունի դեպքում,
- այլ դեպքերում՝ իրավասու մարմիններին, որոնք լիազորված են հետաքննելու գույքի վնասի/կորստի պատճառներն ու հանգամանքները,
- եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել ՀՀ տարածքային սահմաններից դուրս (սույն Պայմանների 5.7. ենթակետով նախատեսված ծածկույթով շարժական գույքը ապահովագրելու դեպքում), ապա տվյալ երկրի համապատասխան լիազորված մարմիններին,
12.1.4. լիազորված մարմիններից ստանալ պատահարի վերաբերյալ պատշաճ կերպով ձևակերպված համապատասխան փաստաթղթեր,
12.1.5. ապահովել այլ կողմերի հետ հարաբերություններում իր իրավունքների և շահերի պատշաճ պաշտպանությունը,
12.1.6. պատահարի երկրորդ (մեղավոր) կողմի առկայության դեպքում պարզել այդ անձանց անունները, հասցեները և խնդրել որպեսզի ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթեր,
12.1.7. հնարավորության դեպքում պարզել պատահարի վկաների անունները, հասցեները և խնդրել, որպեսզի ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթեր,
12.1.8. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վնասված գույքն առանց հսկողության չթողնելու համար,
12.1.9. չվերանորոգել/չվերականգնել, չտեղաշարժել պատահարի հետևանքով վնասված գույքը, դրա մասերը կամ մնացորդները մինչև այն չզննվի Ապահովագրողի կամ Ապահովագրողի կողմից լիազորված անձի կողմից։ Եթե գույքի, դրա մասերի կամ մնացորդների
վերանորոգումը/վերականգնումը, տեղաշարժելը պարտադրված չէ անվտանգության ապահովման,
ինչպես նաև հետագա կորուստը կամ վնասը կանխելու կամ նվազեցնելու անհրաժեշտությամբ, ապա
մինչև նման գործողություններ իրականացնելը անհրաժեշտ է տեսախցիկով կամ ֆոտոխցիկով նկարահանելու միջոցով մանրամասն ֆիքսել պատահարի պատկերը և կատարված
ձայնագրությունը/լուսանկարները ներկայացնել Ապահովագրողին, զննման ժամանակ անհրաժեշտ է
նաև ներկայացնել Ապահովագրողին ապահովագրական պատահարի հետևանքով վնասված գույքը
դրա մասերը կամ մնացորդները,
12.1.10. յոթ օրվա ընթացքում Ապահովագրողին տալ գրավոր Հայտային դիմում պատահարի վերաբերյալ,
12.1.11. փոխանցել Ապահովագրողին պատահարում ներգրավված այլ անձանց և վկաների վերաբերյալ ունեցած տեղեկությունները,
9.1.1. համաձայնեցնել Ապահովագրողի հետ ապահովագրական հատուցման իրականացման հետ կապված հետագա գործողությունները,
12.2.12 անհապաղ Ապահովագրողին տեղեկացնել պատահարի հետ կապված Ապահովադրին ներկայացվող բոլոր պահանջների մասին:
12.2. Եթե Պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրված գույքի շուկայական արժեքը փոփոխվում է և ապահովագրական պատահարի տեղի ունենալու ժամանակ գերազանցում է ապահովագրական գումարը, ապա հատուցումը հաշվարկվում է ելնելով ապահովագրական գումարի չափից, իսկ եթե ցածր է՝ ապա ելնելով ապահովագրված գույքի շուկայական արժեքից:
12.3Եթե Ապահովադիրը սույն Պայմանների 7.8. ենթակետով սահմանված կարգով չվերականգնի ապահովագրական գումարի նախնական/սկզբնական չափը, ապա հաջորդ ապահովագրական պատահարի դեպքում հատուցումը կստանա այն նույն համամասնությամբ, ինչպիսին հատուցում վճարելու հետևանքով նվազած ապահովագրական գումարի հարաբերությունն է ապահովագրված գույքի իրական արժեքին:
12.4. Եթե տեղի է ունեցել ապահովագրված գույքի ամբողջական կորուստ (դարձել է օգտագործման համար լիովին ոչ պիտանի), այսինքն վերականգնողական արժեքը կազմում է գույքի արժեքի 80% և ավել (ինչը նշանակում է, որ այն տեխնիկապես անհնար է և/կամ տնտեսապես աննպատակահարմար է վերականգնել), ապա պահանջը կարգավորելուց հետո վնասված կամ կորած ապահովագրված գույքի հանդեպ բոլոր իրավունքներն անցնում են Ապահովագրողին՝ վերջինիս կողմից նման ցանկություն հայտնելու դեպքում։
12.5. Ապահովագրված գույքի կորստի կամ վնասի դեպքում Ապահովագրողը կվճարի գույքի վերակառուցման, փոխարինման, վերանորոգման և վերականգնման ծախսերը, տվյալ օբյեկտի համար Պայմանագրում նշված ապահովագրական գումարի սահմաններում, այն չափով, որը բավարար է մինչև կորուստը կամ վնասը գույքի վիճակը նույնությամբ՝ ոչ ավելի լավ և ոչ էլ՝ առավել թանկ, վերականգնելու համար:
12.6. Հափշտակման կամ հափշտակման փորձի ընթացքում ապահովագրված շինություններին, դրանց ամրացված հարմարանքներին կամ մասերին հասցված վնասի դեպքում, Ապահովագրողը կվճարի դրանց վերանորոգման կամ փոխարինման ծախսերը առավելագույնը ապահովագրական գումարի 15%-ի չափով՝ այն տարածքի/շենքի/շինության/կառույցի մասով, որտեղ տեղի է ունեցել վնասը:
12.7. Ապահովագրողը կարող է իր հայեցողությամբ ընտրել գույքը վերականգնելու, վերանորոգելու,
կամ փոխարինելու տարբերակը, կամ կարող է հատուցել կորստի, վնասի արժեքը դրամական տեսքով: Ապահովագրողի կողմից որևէ կորստի կամ վնասի հատուցման պահանջի դեպքում վճարման ենթակա գումարը պետք է հիմնված լինի տվյալ կորստի կամ վնասի ժամանակ ՀՀ-ում տվյալ տեսակի գույքի շուկայական արժեքի վրա:
12.8.Ապահովագրողը կարող է հատուցել նաև այն միջոցառումների հետ կապված անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը, որոնք ձեռնարկվել են Ապահովադրի կողմից և ուղղված են եղել վնասը կանխելուն կամ դրա չափը նվազեցնելուն, նույնիսկ եթե նման գործողությունները չեն եղել արդունավետ: Նշված ծախսերը կհատուցվեն նույնիսկ այն դեպքում, երբ մնացած վնասների հատուցման հետ գերազանցեն ապահովագրական գումարը:
12.9. Գույքի վնասվելու դեպքում վնասի չափը որոշվում է ելնելով այն փոխարինելու/վերանորոգելու համար անհրաժեշտ ծախսերի չափից, բայց ոչ ավել, քան Պայմանագրում սահմանված ապահովագրական գումարը: Այս դեպքում փոխարինվող վնասված բաղադրամասերի արժեքը հաշվի է առնվում, եթե դրանց վերականգնելը անիմաստ է (տնտեսապես) կամ եթե դրանք վերականգնելու արդյունքում անհնար է բերել հետագա օգտագործման համար պիտանի վիճակի:
12.10. Եթե գույքի վերանորոգման աշխատանքների ընթացքում ի հայտ են գալիս թաքնված վնասվածքներ, որոնք նշված չեն եղել զննման ակտում, Ապահովադիրը պարտավոր է դրանց մասին տեղյակ պահել Ապահովագրողին մինչ նրանց վերացնելը: Ապահովագրողը կհատուցի ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված թաքնված վնասների համար՝ Ապահովադրի կողմից նման վնասները հաստատող պատշաճ կարգով ձևակերպված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
12.11. Պայմաններիի 5.8. ենթակետով նախատեսված ծածկույթով գույքի ապահովագրված լինելու դեպքում Ապահովագրողը կհատուցի նաև գույքին պատճառված վնասը վերականգնելու հետ կապված հետևյալ անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը
- աղբի մաքրում/հեռացում
- շենքերի վերականգնման շրջանակում ճարտարապետների և գնահատողների (սյուրվեյերների) վճարներ բացառությամբ պահանջի ներկայացման նախապատրաստման կամ վնասի գնահատման հետ կապված ցանկացած ծախսերի:
12.12. Կողմերի միջև դեպքի վրա հասնելու և հատուցման չափի վերաբերյալ վեճեր ծագելու դեպքում Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի իր հաշվին անցկացնել փորձաքննություն: Ընդ որում, անցկացված փորձաքննության արդունքները և եզրակացությունները պարտադիր բնույթ չեն կրում
մյուս կողմի համար
13. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13.1. Ապահովագրական հատուցում ստանալու համար Ապահովադիրը (Շահառուն) պետք է փաստացի հաստատի ապահովագրության օբյեկտի հանդեպ ունեցած իր օրինական շահը և ներկայացնի Ապահովագրողին ապահովագրական պատահարի տեղի ունենալու փաստը և վնասի չափը
հաստատող փաստաթղթեր:
13.2. Ապահովագրված օբյեկտի հանդեպ ունեցած շահը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
13.2.1. անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ, Հայտային դիմում, Պայմանագիր,
13.2.2. ապահովագրված գույքը տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու Ապահովադրի (Շահառուի) իրավունքը հաստատող փաստաթղթեր (անշարժ գույքի սեփականության վկայական, առքուվաճառքի կամ վարձակալության պայմանագիր կամ լիազորագիր՝ նոտարական վավերացմամբ)։ Այլ դեպքերում ապահովագրական հատուցումը վճարվում է ապահովագրված գույքի սեփականատիրոջը։
13.3.Ապահովագրական պատահարը հաստատող փաստաթղթերն են.
13.3.1. հրդեհի դեպքում՝ Հրշեջ ծառայության եզրակացություն պատահարի վերաբերյալ,
13.3.2. կոտրանքով գողության, կողոպուտի, երրորդ անձանց կողմից անօրինական գործողություններ իրականացնելու դեպքում համապատասխան փաստաթուղթ՝ տրված ՀՀ Ոստիկանության կողմից,
13.3.3. ջրի վնասի դեպքում՝ կոնդոմինիումի կամ համատիրության եզրակացություն կամ տեղեկանք դեպքի վերաբերյալ,
13.3.4. այլ դեպքերում՝ համապատասխան փաստաթուղթ՝ տրված իրավասու մարմինների կողմից, որոնք լիազորված են հետաքննելու գույքի նման վնասի/կորստի պատճառներն ու հանգամանքները,
13.3.5. եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել ՀՀ տարածքային սահմաններից դուրս (սույն Պայմանների 5.7. ենթակետով նախատեսված ծածկույթով շարժական գույքը ապահովագրելու դեպքում), ապա տվյալ երկրի համպատասխան լիազոցված մարմինների եզրակացություն պատահարի վերաբերյալ,
13.3.6. Պայմանների 13.3.4. ենթակետում նշված անհրաժեշտ փաստաթղթերի փոխարեն Ապահովագրողի համաձայնության դեպքում կարող է ներկայացվել եզրակացություն/ հաշվետվություն կամ փորձաքննության ակտ՝ տրված անկախ փորձագետի կողմից։
13.4. Ապահովագրական պատահարի հետևանքով պատճառված վնասի չափը հաստատող փաստաթղթերն են՝
13.4.1. ֆինանսական փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, հաշիվ-տեղեկանք) և/կամ տեղեկանք տրված նման գույքը վերանորոգելու/վերականգնելու օրենսդրությամբ սահմանված իրավունք ունեցող և նման գործունեություն իրականացնող անձի կամ կազմակերպության կողմից կամ
13.4.2. եզրակացություն կամ ակտ կամ հաշվետվություն՝ տրված անկախ փորձագետի կողմից,
13.4.3. եթե ապահովագրական պատահարի հետևանքով վնասված/կորած գույքը կամ դրա որոշ մասերը/բաղադրամասերը համաձայն սույն Պայմանների անհրաժեշտ է փոխարինել, ապա՝ փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր, հաշիվ-տեղեկանք) և/կամ տեղեկանք՝ տրված նման գույք կամ մաս/բաղադրամաս վաճառող կազմակերպության կողմից,
13.4.4. եթե Ապահովագրողի գրավոր համաձայնությամբ ծախսն իրականացվել է Ապահովադրի
կողմից ինքնուրույն, ապա անհրաժեշտ է ներկայացնել կատարված ծախսը հիմնավորող հետևյալ ֆինանսական փաստաթղթերը.
ա) պայմանագիր և/կամ հաշիվ-ապրանքագիր և
բ) դրամարկղի մուտքի օրդերի կտրոն՝ կանխիկ վճարման դեպքում կամ
գ) բանկի վճարման հանձնարարագիր՝ փոխանցումով վճարելու դեպքում։
13.5. Այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ Ապահովադրի կամ Շահառուի բանկային տվյալները՝ հատուցումը փոխանցումով ստանալու դեպքում
13.6. Լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության որոշումն ընդունում է Ապահովագրողը՝ կախված ապահովագրական պատահարի բնույթից և վնասի չափից:
13.7. Սույն Պայմանների 13.2. – 13.6. ենթակետերում նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Ապահովագրողը իրավունք ունի մերժել ապահովագրական հատուցումը կամ նվազեցնել այն:
13.8. Ապահովագրողը պարտավոր է Ապահովադրի կողմից ապահովագրական պատահարի մասին Հայտային դիմումը ստանալուց հետո՝
- 3 աշխատանքային օրվա ընթացքում վնասված գույքի զննում կատարել, կազմել համապատասխան ակտ։ Վնասված գույքի զննումը կարող է իրականացնել նաև Ապահովագրողի կողմից լիազորված անձը,
- համաձայնեցնել Ապահովադրի հետ վնասված գույքի վերականգման, վերանորոգման կամ փոխարինման կարգը,
13.9. Ապահովադրից կամ համապատասխան լիազորված մարմնից բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը ստանալու օրվանից հետո Ապահովագրողը պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում Պայմանագրով և սույն Պայմաններով սահմանված կարգով ընդունել ապահովագրական հատուցման որոշում և կատարել այն։ Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում Ապահովագրողը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում պատվիրված նամակով առաքվում է Ապահովադրին (Շահառուին)՝ նրա մշտական բնակության հասցեով:
13.10. Ապահովադրի կողմից ներկայացված Հայտային դիմումի և փաստաթղթերի նաև սույն Պայմանների հիման վրա, տեղի ունեցած դեպքը ապահովագրական պատահար ճանաչելու դեպքում Ապահովագրողը կատարում է ապահովագրական հատուցման վճարում՝ հայտի կարգավորման վերաբերյալ որոշման/եզրակացության ընդունման պահից 15 օրվա ընթացքում:
13.11. Հատուցման վճարումը կարող է կատարվել միանվագ կամ Ապահովադրի գրավոր համաձայնությանդեպքում՝ մասերով։
14. ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՊԱՀՈՎԱԴՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԱՆՑՆԵԼԸ (ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ)
14.1. Ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում Ապահովադրին պատճառված վնասից բխող նրա (կամ Շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ
անցնում է Ապահովագրողին՝ նրա կողմից հատուցված գումարի մասով:
14.2. Ապահովադիրը (Շահառուն) պարտավոր է Ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ տեղեկություններ:
14.3. Եթե Ապահովադիրը (Շահառուն) հրաժարվել է Ապահովագրողի կողմից հատուցված վնասների համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնել անհնարին է դարձել Ապահովադրի (Շահառուի) մեղքով, ապա Ապահովագրողը լրիվ կամ համապատասխան մասով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք
ունի պահանջելու վերադարձնել ավելորդ վճարված հատուցման գումարը:
15. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
15.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի
ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը:
15.2. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ
պահելով մյուս Կողմին:
15.3. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը Պայմանագրով սահմանված պարտականությունների իրականացման վրա պարտավոր է ապացուցել այն Կողմը, որի պարտականությունների իրականցմանն
է խոչնդոտում նման ազդեցությունը։
16. ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
16.1. Պայմանագիրն ու Պայմանները կազմված են և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
17. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
17.1. Պայմանագրից ծագող բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ փոխադարձ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Թարմացվել է` 12.10.23, 07:52