Հիմնական բովանդակության սկիզբ

Կուտակային ժամկետային ավանդի տոկոսագումարի հաշվարկման բանաձևը և ներկայացուցչական օրինակ

Տոկոսագումարի հաշվարկը օրական կտրվածքով կատարվում է հետևյալ բանաձևով'

Մայր գումարը տվյալ օրվա դրությամբ ժամկետային ավանդի մնացորդն է: Տվյալ օրվա դրությամբ Մայր գումարը կարող է կազմված լինել Ավանդի սկզբնական գումարից, կապիտալացված տոկոսագումարից (կուտակային ավանդների դեպքում), կուտակային ավանդի պարբերական ներդրումների գումարից (կուտակային ավանդների դեպքում):

 

Տոկոսադրույքը տվյալ ավանդի և ժամկետի համար սահմանված տարեկան անվանական տոկոսադրույքն է:

 

Ներկայացուցչական օրինակ.

  • Ավանդի գումար' 100,000 ՀՀ դրամ
  • Ամսական ներդրումներ' 10,000 ՀՀ դրամ
  • Առաջին ներդրման ամսաթիվը' 01.06.2018
  • Ընդհանուր ներդրումների քանակը' 17
  • Ավանդի ժամկետ' 36 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք' 7.50%
  • Տոկոսագումարի վճարման եղանակ' տոկոսագումարի ամսական կապիտալացում
  • Հաշվետու տարվա օրերի քանակ' 365/366
  • Ավանդի բացման ամսաթիվ' 01.05.2018
  • Ավանդի վերջնաժամկետ' 30.04.2021 

Կուտակային ժամկետային ավանդի վերջնական մնացորդի հաշվարկ

Հաշվարկված տոկոսագումար1 ավանդի ամբողջ ժամկետի համար = 55,739 ՀՀ դրամ

Տոկոսային եկամտից հարկ 10% = 55,739 x 10% = 5,574 ՀՀ դրամ

Վճարված զուտ տոկոսագումար = 55,739 – 5,574 = 50,165 ՀՀ դրամ

Ավանդի վերջնական գումարը ավանդի ժամկետի վերջում (մայր գումար+ավանդի ժամկետի ընթացքում կատարված ներդրումներ + մայր գումարի վրա հաշվարկված և վճարված տոկոսագումար + կապիտալացված տոկոսագումարի վրա հաշվարկված և վճարված տոկոսագումար) = 100,000 + 17 x 10,000 + 50,165 = 320,165 ՀՀ դրամ:

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է 7.76%:

1Տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի բացման ամսաթվից մինչև ավանդի վերջնաժամկետը (տոկոսագումարը չի հաշվարկվում ավանդի վերջնաժամկետի օրը):

Թարմացվել է` 19.08.21, 06:09

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։