Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են առձեռն մեր մասնճյուղերում` Բանկի հետ համաձայնեցված ժամկետներում
Վարկի դիմումը ներկայացնելիս պահանջվող փաստաթղթեր․
- վարկի դիմում
- անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալականապահովության քարտ (բնօրինակ)
- ձեռքբերվող գույքի սեփականության վկայականի պատճեն
- տեղեկանք աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ1
- բանկային հաշվի (հաշիվների) վերջին 3 ամիսների քաղվածք(ներ)2
- գնման նպատակայնության մասին, համապատսխան փաստաթուղթ վաճառողի հաշվեհամարով, (հաշիվ-ապրանքագիր, առք ու վաճառքի պայմանագիր, այլ հաստատող թղթեր)
Վարկի տրամադրման փուլում պահանջվող փաստաթղթերի ցանկ.
- առքուվաճառքի և գրավի պայմանագիր
- ավտոմեքենայի գնահատման հաշվետվություն/տեղեկանք3
- գույքի ապահովագրության վկայական
- ՃՈ կողմից տրամադրվող տեղեկանք գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ
- Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
Վերը նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նաև համավարկառուների և երաշխավորների համար (առկայության դեպքում):
1 Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` տեղեկանք գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին
Բանկում ոչ աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/ չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, շահաբաժինների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն,
2 Եթե դիմողը Բանկի Հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 3 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 3 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր
3 Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից ընդունելի անկախ գնահատող կազմակերպության կողմից: