- Ընդհանուր դրույթներ
- Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ` հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ:
1.1.1. Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:
- Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ` հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ:
1.2. Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:
2. Վարկի դիմումի մասին որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետներ
2.1. Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը՝ Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
2.2. Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը` վարկային պայմանագիրը ստորագրելուց և վարկային պայմանագրով սահմանված վճարումները կատարելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Վարկի հաստատման և մերժման չափանիշները
3.1. Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ.
- Փաստաթղթավորված կայուն եկամուտ, որը համապատասխանում է տվյալ վարկատեսակի տրամադրման նվազագույն պահանջներին:
- Դրական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը չպետք է գերազանցի Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը:
- Վարկային գործընթացի համար անհրաժեշտ լիարժեք փաստաթղթեր:
3.2. Վարկի տրամադրման վերաբերյալ բացասական որոշման կայացման չափանիշներ.
- Վարկը մարելու համար անբավարար կամ չփաստաթղթավորված եկամուտներ:
- Վարկի ոչ նպատակային օգտագործում:
- Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների տրամադրում:
- Բացասական վարկային պատմություն, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը գերազանցում է Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը:
- Հաճախորդի տարիքը չի համապատասխանում տվյալ վարկատեսակի տրամադրման համար Բանկի կողմից սահմանված չափանիշին:
Թարմացվել է` 20.07.22, 07:45