Վարկի մարման կարգը
Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.
- Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
- Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները, և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:
Նշում` Արտարժույթով տրամադրված վարկերի հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման այն արտարժույթով, որով տրամադրվել է վարկը, կամ ՀՀ դրամով վարկի հիմնական գումարի ամսական վճարների հետ միաժամանակ:
Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա Ձեր կողմից պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`
1. Տուժանք
2. Տոկոսագումարներ
3. Մայր գումար
Թարմացվել է` 19.08.21, 08:36