Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են առձեռն մեր մասնաճյուղերում կամ էլեկտրոնային ձևով Բանկի հետ համաձայնեցված ժամկետներում։
Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։
Օվերդրաֆտի մարման կարգը
Հաճախորդին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է քաղվածք, որտեղ արտացոլվում է Օվերդրաֆտի սահմանաչափից ընթացիկ ամսվա օգտագործված գումարի չափը, հաշվեգրված տոկոսագումարը և վճարման ենթակա նվազագույն գումարը:
Քաղվածքի տրամադրման օրը ընտրվում է հաճախորդի կողմից:
Օվերդրաֆտի վճարման ենթակա նվազագույն գումարի մարումը պետք է կատարվի քաղվածքի տրամադրումից 5 օրվա ընթացքում՝ Վճարման օրը, օգտագործված գումարի և հաշվեգրված տոկոսագումարի նվազագույնը 10%-ի չափով:
Նվազագույն մարումը կատարվում է ավտոմատ կերպով օվերդրաֆտին կցված հաշվից՝ Վճարման օրը, կամ ոչ ավտոմատ կերպով օվերդրաֆտի հաշվին սովորական փոխանցում կատարելով՝ քաղվածքի տրամադրումից մինչև Վճարման օրը ընկած ժամանակահատվածում:
Ցանկացած մուտքային գործարք Օվերդրաֆտի հաշվին Քաղվածքի տրամադրման և Վճարման օրերի միջակայքում կուղղվի նվազագույն գումարի մարմանը, եթե այդպիսին առկա է: Վերջինիս զրոյական լինելու դեպքում փոխանցված գումարը կմուտքագրվի Օվերդրաֆտի հաշվին:
Կարևոր նշումներ.
- Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով՝ Օվերդրաֆտի օգտագործված գումարի վրա, և գանձվում է օվերդրաֆտի հաշվից՝ քաղվածքի տրամադրման օրը4:
- Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով:
- Օվերդրաֆտի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
- Բանկն իր հայեցողությամբ կարող է կատարել մարման ենթակա գումարների գանձում Հաճախորդի Բանկում գտնվող այլ հաշվից, հիմնական հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում:
1 Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը. նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք:
2 Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար տեղեկանք գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին:
Բանկում ոչ աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, շահաբաժինների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:
3 Եթե դիմողը Բանկի Հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 3 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 3 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:
4 Տոկոսագումարի մարումը մինչև քաղվածքի տրամադրման օրը հնարավոր է միայն մասնաճյուղի և Հեռախոսային բանկային ծառայության միջոցով:
Թարմացվել է` 27.09.23, 08:55