Երբ վարկը հաստատվում է և Բանկն ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, Բանկի ներկայացուցիչները պատրաստում են վարկային պայմանագրի նախնական տարբերակը, համաձայնագրերը, այլ պահանջվող փաստաթղթերը և կապ հաստատում հաճախորդի հետ` համաձայնեցնելու հաջորդող քայլերը: Հաճախորդին տրվում է 7 օր՝ կարդալու և ընդունելու վարկային առաջարկը և վարկային պայմանագրի նախնական տարբերակը, եթե հաճախորդը ավելի շուտ ժամկետներում չի ցանկանում ընդունել այն: Եթե հաճախորդն ընդունում է առաջարկը, Բանկի ներկայացուցիչները ամրագրում/նշանակում են նոտարական գրասենյակ այցելելու օրը: Վարկը տրամադրվում է հաճախորդին բոլոր համապատասխան փաստաթղթերը (ապահովագրության վկայական, անշարժ գույքի հիփոթեքի/սեփականության իրավունքի վկայական, գնահատման հաշվետվություն/վկայական, միասնական տեղեկանք Անշարժ Գույքի Կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից բնակելի անշարժ գույքի առկա սահմանափակումների վերաբերյալ) Բանկ ներկայացնելուց հետո: