Հիմնական բովանդակության սկիզբ

Վերաֆինանսավորում

Ձեր վարկն ավելի լավ պայմաններով

Մտածու՞մ եք Ձեր ամսական վարկային մարումները նվազեցնելու մասին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկը» ընձեռում է Ձեզ այդ հնարավորությունը: Դիմելով մեր վերաֆինանսավորման վարկին՝ Դուք հնարավորություն կստանաք օգտվելու բացառիկ ցածր տոկոսադրույքներից: Մենք առաջարկում ենք անշարժ գույքի վարկեր ՀՀ դրամով սկսած 12.5% տարեկան անվանական տոկոսադրույքից և ԱՄՆ դոլարով` սկսած 9% տարեկան անվանական տոկոսադրույքից:

Էներգաարդյունավետության B կամ բարձր վարկանիշ ունեցող գույքի վերաֆինանսավորման պարագայում գործում են Բանկի կողմից սահմանված ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկերի պայմանները: 

 

12.5% PLUS և STATUS հաճախորդների համար, 13%` Բանկի ստանդարտ առաջարկ:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը` սկսած 13.48% առավելագույնը մինչև 17․37%:

9% PLUS և STATUS հաճախորդների համար, 10%` Բանկի ստանդարտ առաջարկ:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը` սկսած 9.64% -ից, առավելագույնը մինչև 14.23%

 

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է Բանկի կողմից սահմանված տվյալ օրվա արտարժույթի վաճառքի փոխարժեքը, ընդ որում՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Բանկի կողմից հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:

 

Ծանոթացեք մեր կողմից տրամադրվող անշարժ գույքի վարկերին, այցելելով ուղղորդվող բաժինը, որտեղ ներկայացված են առաջարկվող տոկոսադրույքները, ժամկետները և պայմանները:

Վերաֆինանսավորման վարկի տրամադրման հիմնական պայմաններ

  • Դուք կարող եք երկարաձգել Ձեր գործող վարկի ժամկետը՝ Բանկի կողմից առաջարկվող անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկերի գործող պայմաններին համաձայն:
  • Փոխեք վարկի արժույթը համաձայն Բանկի վերաֆինանսավորման տրամադրման պայմանների և ապահովագրեք Ձեզ արտարժույթի փոխարժեքի տատանումներից:
  • Վարկը տրամադրվում է:

    - Առանց Բանկի սպասարկման միանվագ վճարի

    - Առանց ամսական կամ տարեկան սպասարկման վճարի

    - Առանց երաշխավորի պարտադիր պահանջի

  • Մարման եղանակի ընտրության հնարավորություն` վարկի մայր գումարի հավասարաչափ մարումով կամ ամսական հավասարաչափ մարումներով (անուիտետ):
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից սահմանված պայմաններին բավարարելու դեպքում

Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի պայմաններին նախքան վարկին դիմելը:

ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ` ԲԱՆԿԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝:

*Ուշադրություն: Հաճախորդը Բանկին հանձնարարում է վարկի գումարն ամբողջությամբ անակցեպտ

կարգով ուղղել իր՝այլ ֆինանսական կազմակերպությունում առկա հաշվեհամարին, հիմք ընդունելով

Հաճախորդի կողﬕց ներկայացված ֆինանսական կազմակերպության համապատասխան գրությունը/

քաղվածքը պարտքի գումարի չափի մասին, որում նշված պարտքի գումարը չի կարող գերազանցել

Բանկի հետ կնքված վարկային պայմանագրով տրամադրվող վարկի ընդհանուր գումարը: Այն դեպքում,

երբ Հաճախորդի՝ այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա վարկային պարտավորության

չափը/ներառյալ հաշվեգրված տոկոսագումարները, տուժանքը և տուգանքները և այլ վճարները/

գերազանցում է Բանկի հետ կնքված վարկային պայմանագրով տրամադրվող վարկի ընդհանուր

գումարը, Հաճախորդը պարտավորվում է սեփական ﬕջոցների հաշվին գերազանցող գումարի չափով

դրամական ﬕջոցներ մուտքագրել Բանկում սպասարկվող համապատասխան բանկային հաշվին,

որպեսզի ամբողջությամբ մարվի այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա իր վարկային

պարտավորությունը:

 

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ Է ՎԱՐԿՆ ԱՐԺԵՆԱԼՈՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ և ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ և ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Վարկի մարում

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով, վճարումները և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Արտարժույթի փոխարժեքի տատանումները կարող են բացասական ազդեցություն ունենալ վարկի մարման գումարի վրա (ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում): Արտարժույթով տրամադրված վարկերի հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման այն արտարժույթով, որով տրամադրվել է վարկը, կամ ՀՀ դրամով՝  հաճախորդի նախընտրությամբ և տրամադրված համապատասխան հանձնարարականի հիման վրա:

Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և <<ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ>> ՓԲԸ՝ պարտավորության ժամկետանց դառնալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որը բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության վրա և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեկ այլ վարկի դիմելիս։ Առկայության դեպքում կիրառելի է նաև համավարկառուների և երաշխավորների նկատմամբ:

Տոկոսագումարի հաշվարկում

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.

I = R*L/365, որտեղ

I = մեկ օրվա տոկոսագումար

R = ընթացիկ տոկոսադրույք

L = վարկի մնացորդ

Հարկավոր է իմանալ

Ֆինանսական Տեղեկատու

«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:

Դիմել հեռախոսով

Զանգահարեք մեր Հեռախոսային բանկային գործառնությունների կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով: 

Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:

Դիմել մասնաճյուղում

-Կարող եք նաև այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը, որտեղ մեր աշխատակիցներն ուրախությամբ կտրամադրեն լրացուցիչ տեղեկություններ և ընթացք կտան Ձեր դիմումին։

Թարմացվել է` 18.12.23, 08:22

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։