Վարկի գումար | 5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ:2 |
---|---|
Վարկի ժամկետ1 | 24-240 ամիս՝ փոփոխվող տոկոսադրույքով |
Վարկի տոկոսադրույք3 | Տարեկան անվանական տոկոսադրույքը՝ լողացող
ՈՒշադրություն` վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում(ՄՀՏ):
Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում:
ՀՀ դրամով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա և տվյալ պահին կազմում է՝
9% + 4% = 13% 9% + 3.5% = 12.5% Plus և Status հաճախորդների համար,
որտեղ՝
9% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք 3.5%, 4% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով ձեռքբերման վարկերի համար
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 14.07%-ից մինչև 17.37%: Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.48%-ից մինչև 16.10% Plus և Status հաճախորդների համար:
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 oր կամ 366 օր՝ նահանջ տարվա դեպքում: |
Վարկ - գրավ հարաբերակցություն |
Վարկի առավելագույն գումար՝ 90%՝ Երևանում կամ հարակից արվարձաններում ձեռքբերվող գույքի արժեքից, հետևյալ պայմանների բավարարման պարագայում`
90%՝ Երևանում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե գրավադրվում է ՀՀ տարածքում գտնվող լրացուցիչ անշարժ գույք, պայմանով, որ տրամադրվող վարկը չի գերազանցում ձեռքբերվող և լրացուցիչ գույքի գնահատված ընդհանուր արժեքի 75%-ը: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 10%: Որպես լրացուցիչ գրավ՝ Բանկն ընդունում է միայն մեկ գույք: 75%՝ Երևանում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե լրացուցիչ գույք չի գրավադրվում: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 25%: 60%՝ Երևանից դուրս՝ ՀՀ տարածքում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե գրավադրվում է ՀՀ տարածքում գտնվող լրացուցիչ այլ անշարժ գույք: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 40%: 30%՝ Երևանից դուրս՝ ՀՀ տարածքում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե որևէ լրացուցիչ գույք չի գրավադրվում: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 70%: Վարկի գումարը հաշվարկվում է գնահատման ակտի համաձայն գույքի գնահատված շուկայական արժեքի և գույքի ձեռքբերման արժեքի մեծութուններից նվազագույնի հիման վրա։ |
Եկամուտ - վճարումներ հարաբերակցություն |
Վարկառուի բոլոր վարկերի գծով վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելի: |
Վարկի տրամադրման վճար (միանվագ)4 |
Վարկի գումարի 1% (0.5% Plus և Status հաճախորդների համար), առավելագույնը 200,000 ՀՀ դրամ։ Վարկի տրամադրման վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը։ |
Վարկի գումար | Վարկի ժամկետ1 |
---|---|
5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ:2 |
24-240 ամիս՝ փոփոխվող տոկոսադրույքով |
Վարկի գումար | Վարկի տոկոսադրույք3 |
5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ:2 |
Տարեկան անվանական տոկոսադրույքը՝ լողացող
ՈՒշադրություն` վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում(ՄՀՏ):
Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում:
ՀՀ դրամով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա և տվյալ պահին կազմում է՝
9% + 4% = 13% 9% + 3.5% = 12.5% Plus և Status հաճախորդների համար,
որտեղ՝
9% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք 3.5%, 4% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով ձեռքբերման վարկերի համար
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 14.07%-ից մինչև 17.37%: Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.48%-ից մինչև 16.10% Plus և Status հաճախորդների համար:
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 oր կամ 366 օր՝ նահանջ տարվա դեպքում: |
Վարկի գումար |
Վարկ - գրավ հարաբերակցություն |
5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ:2 |
Վարկի առավելագույն գումար՝ 90%՝ Երևանում կամ հարակից արվարձաններում ձեռքբերվող գույքի արժեքից, հետևյալ պայմանների բավարարման պարագայում`
90%՝ Երևանում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե գրավադրվում է ՀՀ տարածքում գտնվող լրացուցիչ անշարժ գույք, պայմանով, որ տրամադրվող վարկը չի գերազանցում ձեռքբերվող և լրացուցիչ գույքի գնահատված ընդհանուր արժեքի 75%-ը: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 10%: Որպես լրացուցիչ գրավ՝ Բանկն ընդունում է միայն մեկ գույք: 75%՝ Երևանում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե լրացուցիչ գույք չի գրավադրվում: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 25%: 60%՝ Երևանից դուրս՝ ՀՀ տարածքում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե գրավադրվում է ՀՀ տարածքում գտնվող լրացուցիչ այլ անշարժ գույք: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 40%: 30%՝ Երևանից դուրս՝ ՀՀ տարածքում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե որևէ լրացուցիչ գույք չի գրավադրվում: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 70%: Վարկի գումարը հաշվարկվում է գնահատման ակտի համաձայն գույքի գնահատված շուկայական արժեքի և գույքի ձեռքբերման արժեքի մեծութուններից նվազագույնի հիման վրա։ |
Վարկի գումար |
Եկամուտ - վճարումներ հարաբերակցություն |
5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ:2 |
Վարկառուի բոլոր վարկերի գծով վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելի: |
Վարկի գումար |
Վարկի տրամադրման վճար (միանվագ)4 |
5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ:2 | Վարկի գումարի 1% (0.5% Plus և Status հաճախորդների համար), առավելագույնը 200,000 ՀՀ դրամ։ Վարկի տրամադրման վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը։ |
Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի Պայմաններին նախքան վարկին դիմելը:
1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:
2 90% վարկ-գրավ հարաբերակցության դեպքում առանց լրացուցիչ գույքի գրավադրման վարկի գումարը չի կարող գերազանցել 100 միլիոն ՀՀ դրամը:
3 Կախված վարկի ռիսկայնության գնահատումից` վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:
Դուք կարող եք դիմել բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկ ստանալու համար, եթե բավարարված են հետևյալ պահանջները`
Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում
- Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ1
և - Ունեք բանկային հաշիվ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ -ում (այսուհետ` Բանկ) և առնվազն 3 ամիս աշխատում եք Բանկում սպասարկվող պատշաճ բանկային պատմություն ունեցող ընկերությունում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ
կամ - Ունեք բանկային հաշիվ Բանկում և առնվազն 3 ամիս աշխատում եք ընկերությունում,որն ունի հաշիվ(ներ) ՀՀ այլ բանկերում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ: Ընդ որում Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Բանկում սպասարկվող Ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում Բանկի կողմից մինչև վարկի տրամադրումը)2
կամ - Ունեք բանկային հաշիվ որևէ այլ բանկում, անընդմեջ աշխատում եք առնվազն 3 ամիս և Ձեր աշխատավարձը վերջին 3 ամսվա ընթացքում փոխանցվել է Ձեր հաշվին, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 250,000 ՀՀ դրամ
Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում
- Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ1
և - Ունեք առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն Բանկում, և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը, ինչպես նաև վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ կամ 500 ԱՄՆ դոլար (կամ համարժեքը այլ արժույթով) կամ
- Ունեք առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն ՀՀ տարածքում գործող որևէ այլ բանկում, և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը, ինչպես նաև վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեքը այլ արժույթով)
Վարկի մարում
Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.
- Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուրամսական վճարումները նվազում են:
- Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծովվճարումները, և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծովամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:
Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ՝ պարտավորության ժամկետանց դառնալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որը բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության վրա և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեկ այլ վարկի դիմելիս։ Առկայության դեպքում կիրառելի է նաև համավարկառուների և երաշխավորների նկատմամբ:
Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:
Տոկոսագումարի հաշվարկում
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.
I = R*L/365, որտեղ
I = մեկ օրվա տոկոսագումար
R = ընթացիկ տոկոսադրույք
L = վարկի մնացորդ
Տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակներ
Օրինակ 1. Հաճախորդին տրամադրվել է ՀՀ դրամով անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ հավասարաչափ մարումներով
- Վարկի գումար` 50,000,000 ՀՀ դրամ
- Վարկի ժամկետ` 240 ամիս
- Տարեկան անվանական տոկոսադրույք` 12.5%
- Տարեկան փաստացի տոկոսադրույք` 13.59%
- Տարվա օրերի քանակ` 365/366
- Վարկի տրամադրման ամսաթիվ` 01/09/2022
- Առաջին մարման ամսաթիվ` 01/10/2022
- Վարկի վերջնաժամկետ` 01/09/2042
- Վարկի տրամադրման միանվագ վճար` 200,000 ՀՀ դրամ
- Ամսական հավասարաչափ վճարման չափ` 568,070.27 ՀՀ դրամ, որից`
Առաջին ամսվա տոկոսագումար 513,698.63 ՀՀ դրամ
Երկրորդ ամսվա տոկոսագումար 530,244.68 ՀՀ դրամ
Վերջին ամվա տոկոսագումար 5,432.17 ՀՀ դրամ
Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 86,285,903.13 ՀՀ դրամ:
Օրինակ 2. Հաճախորդին տրամադրվել է ՀՀ դրամով անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ նվազող մարումներով.
- Վարկի գումար` 50,000,000 ՀՀ դրամ
- Վարկի ժամկետ` 240 ամիս
- Տարեկան անվանական տոկոսադրույք` 12.5%
- Տարեկան փաստացի տոկոսադրույք` 13.67%
- Տարվա օրերի քանակ` 365/366
- Վարկի տրամադրման ամսաթիվ` 01/09/2022
- Առաջին մարման ամսաթիվ` 05/10/2022
- Վարկի վերջնաժամկետ` 05/09/2042
- Վարկի տրամադրման միանվագ վճար` 200,000 ՀՀ դրամ
- Ամսական վճարման չափ՝
Առաջին ամսվա վճարման չափ` 790,525.11 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 582,191.78 ՀՀ դրամ)
Երկրորդ ամսվա վճարման չափ` 736,943.49 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 528,610.16 ՀՀ դրամ)
Վերջին ամվա վճարման չափը` 210,545.09 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 2,211.76 ՀՀ դրամ)
Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 62,824,673.83 ՀՀ դրամ:
Հարկավոր է իմանալ
Ֆինանսական Տեղեկատու
«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:
Հետադարձ կապ
Մասնաճյուղում
Հեռախոսով
Զանգահարեք մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով:
Հեռախոսահամարները գործում են շուրջօրյա:
Թարմացվել է` 23.01.24, 05:35