Վարկի գումար |
10,000 ԱՄՆ դոլարից մինչև 400,000 ԱՄՆ դոլար2 |
---|---|
Վարկի ժամկետ1 |
|
Վարկի տոկոսադրույք3 |
Տարեկան անվանական տոկոսադրույքը՝ լողացող
ՈՒշադրություն` վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում(ՄՀՏ):
Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում: ԱՄՆ դոլարով տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է Կենտրոնական Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված արտարժույթի փոխարժեքը տվյալ կայքէջի հրապարակման օրվան դրությամբ, ընդ որում՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված վերոնշյալ փոխարժեքի մեծության փոփոխությունից: ԱՄՆ դոլարով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա և տվյալ պահին կազմում է. 3.2% + 6.8% = 10%
որտեղ՝ 3.2% - Բանկի ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք 5.8%, 6.8% - Հաստատուն մարժա ԱՄՆ դոլարով անշարժ գույքի ձեռքբերման վարկերի համար Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 9.64%-ից մինչև 12.46% Plus և Status հաճախորդների համար: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 oր կամ 366 օր՝ նահանջ տարվա դեպքում: |
Վարկ - գրավ հարաբերակցություն |
Վարկի առավելագույն գումար՝
85%՝ Երևանում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե գրավադրվում է ՀՀ տարածքում գտնվող լրացուցիչ այլ անշարժ գույք, պայմանով, որ տրամադրվող վարկը չի գերազանցում ձեռքբերվող և լրացուցիչ գույքերի գնահատված ընդհանուր արժեքի 70%-ը: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 15%: Որպես լրացուցիչ գրավ՝ Բանկն ընդունում է միայն մեկ գույք: 70%՝ Երևանում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե լրացուցիչ գույք չի գրավադրվում: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 30%: 50%՝ Երևանից դուրս ՀՀ տարածքում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե գրավադրվում է ՀՀ տարածքում գտնվող լրացուցիչ անշարժ գույք: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 50%: 30%՝ Երևանից դուրս՝ ՀՀ տարածքում ձեռքբերվող գույքի արժեքից, եթե որևէ լրացուցիչ գույք չի գրավադրվում: Համապատասխանաբար՝ հաճախորդի կողմից տրամադրվող նվազագույն կանխավճարի չափը կազմում է 70%: Վարկի գումարը հաշվարկվում է գնահատման ակտի համաձայն գույքի գնահատված շուկայական արժեքի և գույքի ձեռքբերման արժեքի մեծութուններից նվազագույնի հիման վրա։ |
Եկամուտ - վճարումներ հարաբերակցություն |
- 40%, եթե զուտ ամսական եկամուտը չի գերազանցում 350 000 ՀՀ դրամը - 50%, եթե զուտ ամսական եկամուտը 350 000 ՀՀ դրամ է և ավելի
- 40%, եթե զուտ ամսական եկամուտը չի գերազանցում 350 000 ՀՀ դրամը - 50%, եթե զուտ ամսական եկամուտը 350 000 ՀՀ դրամ է և ավելի |
Վարկի տրամադրման վճար (միանվագ) |
Վարկի գումարի 1% համարժեք ՀՀ դրամով (0.5% Plus և Status հաճախորդների համար), առավելագույնը 200,000 ՀՀ դրամ։ Վարկի տրամադրման վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը: Արտարժութային հաշվից գանձման դեպքում կիրառվում է տվյալ արժույթի համար Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքը։ |

Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի Պայմաններին նախքան վարկին դիմելը:
*Սույն վարկատեսակը հասանելի է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող ՀՀ ոչ ռեզիդենտների համար (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի):
1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:
2 180 ամսից ավելի ժամկետով և 70%-85% վարկ-գրավ հարաբերակցությամբ ձեռքբերման վարկերի դեպքում վարկի գումարը չի կարող գերազանցել 250,000 ԱՄՆ դոլարը:
3 Կախված վարկի ռիսկայնության գնահատումից` վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:
Դուք կարող եք դիմել բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկ ստանալու համար, եթե բավարարված են հետևյալ պահանջները1`
Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում
- Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ2
և - Ունեք բանկային հաշիվ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ -ում (այսուհետ` Բանկ) և առնվազն 3 ամիս աշխատում եք Բանկում սպասարկվող պատշաճ բանկային պատմություն ունեցող ընկերությունում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ կամ 500 ԱՄՆ դոլար
կամ - Ունեք բանկային հաշիվ Բանկում և առնվազն 3 ամիս աշխատում եք ընկերությունում, որն ունի հաշիվ(ներ) ՀՀ այլ բանկերում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ կամ 500 ԱՄՆ դոլար: Ընդ որում Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Բանկում սպասարկվող Ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում Բանկի կողմից մինչև վարկի տրամադրումը)3
կամ - Ունեք բանկային հաշիվ ՀՀ տարածքում գործող որևէ այլ բանկում, անընդմեջ աշխատում եք առնվազն 3 ամիս և Ձեր աշխատավարձը վերջին 3 ամսվա ընթացքում փոխանցվել է Ձեր հաշվին, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 250,000 ՀՀ դրամ կամ 600 ԱՄՆ դոլար
Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում
- Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ2
և - Ունեք առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն Բանկում, և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը, ինչպես նաև վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ կամ 500 ԱՄՆ դոլար (կամ համարժեքը այլ արժույթով) կամ
- Ունեք առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն ՀՀ տարածքում գործող որևէ այլ բանկում, և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը, ինչպես նաև վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 250,000 ՀՀ դրամ կամ 600 ԱՄՆ դոլար (կամ համարժեքը այլ արժույթով)
1 ԱՄՆ դոլարով վարկը կարող է տրամադրվել միայն այն հաճախորդներին, ովքեր ունեն եկամտի աղբյուր ԱՄՆ դոլարով (ամբողջական կամ մասնակի), կամ որոնց եկամուտը, արտահայտված ՀՀ դրամով, փոփոխական է` կախված ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքից: Բանկը կարող է Ձեզանից պահանջել եկամտի աղբյուրըհավաստող լրացուցիչ փաստաթղթեր:
2 Սույն վարկային ծառայության համար ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
3 Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման գործընթացի ժամանակ:
Վարկի մարում
Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.
- Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
- Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները, և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:
Արտարժույթի փոխարժեքի տատանումները կարող են բացասական ազդեցություն ունենալ վարկի մարման գումարի վրա (ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում): Արտարժույթով տրամադրված վարկերի հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման այն արտարժույթով, որով տրամադրվել է վարկը, կամ ՀՀ դրամով՝ հաճախորդի նախընտրությամբ և տրամադրված համապատասխան հանձնարարականի հիման վրա:
Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ՝ պարտավորության ժամկետանց դառնալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որը բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության վրա և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեկ այլ վարկի դիմելիս։ Առկայության դեպքում կիրառելի է նաև համավարկառուների և երաշխավորների նկատմամբ:
Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:
Տոկոսագումարի հաշվարկում
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.
I = R*L/365, որտեղ
I = մեկ օրվա տոկոսագումար
R = ընթացիկ տոկոսադրույք
L = վարկի մնացորդ
Տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակներ
Օրինակ 1. Հաճախորդին տրամադրվել է ԱՄՆ դոլարով անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ հավասարաչափ մարումներով
- Վարկի գումար` 50,000 ԱՄՆ դոլար
- Վարկի ժամկետ` 120 ամիս
- Տարեկան անվանական տոկոսադրույք` 9%
- Տարեկան փաստացի տոկոսադրույք` 9.70%
- Տարվա օրերի քանակ` 365/366
- Վարկի տրամադրման ամսաթիվ` 01/03/2019
- Առաջին մարման ամսաթիվ` 01/04/2019
- Վարկի վերջնաժամկետ` 01/03/2029
- Վարկի տրամադրման միանվագ վճար` 200,000 ՀՀ դրամ
- Ամսական հավասարաչափ վճարման չափ` 633.38 ԱՄՆ դոլար, որից`
Առաջին ամսվա տոկոսագումար 382.19 ԱՄՆ դոլար
Երկրորդ ամսվա տոկոսագումար 368.00 ԱՄՆ դոլար
Վերջին ամվա տոկոսագումար 4.60 ԱՄՆ դոլար
Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 26,043.05 ԱՄՆ դոլար
Օրինակ 2. Հաճախորդին տրամադրվել է ԱՄՆ դոլարով անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ նվազող մարումներով
- Վարկի գումար` 50,000 ԱՄՆ դոլար
- Վարկի ժամկետ` 120 ամիս
- Տարեկան անվանական տոկոսադրույք` 9%
- Տարեկան փաստացի տոկոսադրույք` 9.74%
- Տարվա օրերի քանակ` 365/366
- Վարկի տրամադրման ամսաթիվ` 01/03/2019
- Առաջին մարման ամսաթիվ` 01/04/2019
- Վարկի վերջնաժամկետ` 01/03/2029
- Վարկի տրամադրման միանվագ վճար` 200,000 ՀՀ դրամ
- Ամսական վճարման չափ՝
Առաջին ամսվա վճարման չափ` 798.86 ԱՄՆ դոլար (որից տոկոսագումար՝ 382.19 ԱՄՆ դոլար )
Երկրորդ ամսվա վճարման չափ` 783.45 ԱՄՆ դոլար (որից տոկոսագումար՝ 366.78 ԱՄՆ դոլար )
Վերջին ամվա վճարման չափը` 419.14 ԱՄՆ դոլար (որից տոկոսագումար՝ 2.88 ԱՄՆ դոլար )
Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 22,703.08 ԱՄՆ դոլար
Հարկավոր է իմանալ
Ֆինանսական Տեղեկատու
«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:
Հետադարձ կապ
Մասնաճյուղում
Հեռախոսով
Թարմացվել է` 22.04.24, 01:30