Հիմնական բովանդակության սկիզբ

Բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկ ՀՀ դրամով

Բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկ ՀՀ դրամով

Վարկի ժամկետ1

24 - 120 ամիս
Վարկի գումար
3 միլիոն ՀՀ դրամից մինչև 35 միլիոն ՀՀ դրամ

Վարկ - գրավ հարաբերակցություն

Վարկի գումարը չի կարող գերազանցել.

  • գույքի գնահատված արժեքի 50%-ը, եթե այն գտնվում է Երևանում կամ մերձակա շրջաններում
  • գույքի գնահատված արժեքի 25%-ը, եթե այն գտնվում է ՀՀ-ի այլ վայրում
Եկամուտ - վճարումներ հարաբերակցություն

Վարկառուի բոլոր վարկերի գծով վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելի

Վարկի տոկոսադրույք2

Տարեկան անվանական տոկոսադրույքը՝ լողացող

ՈՒշադրություն` վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել բանկի կողմից մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության դեպքում(ՄՀՏ):

Լողացող անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել վարկի գործողության ընթացքում ոչ ավել քան տարին երկու անգամ: Նախատեսված առավելագույն և նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ, որը չի կարող գերազանցվել վարկի գործողության ամբողջ ընթացքում: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում: 

ՀՀ դրամով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա և տվյալ պահին կազմում է.

9% + 4% = 13%

9% + 3.5% = 12.5% PLUS և STATUS հաճախորդների համար

որտեղ՝

9% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք

3.5%, 4% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով վերանորոգման վարկերի համար

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 14.22%-ից մինչև 18.24%:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը PLUS և STATUS հաճախորդների համար՝ 13.63%-ից մինչև 16.97%:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է տարեկան անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է վարկն արժենալու վարկառուի համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 oր կամ 366 օր՝ նահանջ տարվա դեպքում:

Վարկի տրամադրման վճար (միանվագ)3

Վարկի գումարի 1%, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:

 Վարկ տրամադրման վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը։

Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի Պայմաններին նախքան վարկին դիմելը:

1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:

2 Կախված վարկի ռիսկայնության գնահատումից` վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:

3 Վարկի գումարի 0,5%, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ PLUS և STATUS հաճախորդների համար:

Դուք կարող եք դիմել բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկ ստանալու համար, եթե բավարարված են հետևյալ պահանջները`

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ1
    և
  • Ունեք բանկային հաշիվ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ -ում (այսուհետ` Բանկ) և առնվազն 3 ամիս աշխատում եք Բանկում սպասարկվող պատշաճ բանկային պատմություն ունեցող ընկերությունում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ
    կամ
  • Ունեք բանկային հաշիվ Բանկում և առնվազն 3 ամիս աշխատում եք ընկերությունում, որն ունի հաշիվ(ներ) ՀՀ այլ բանկերում, և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ : Ընդ որում Ձեր աշխատավարձը պետք է փոխանցվի Բանկում սպասարկվող Ձեր հաշվին վարկի տրամադրումից հետո (եթե աշխատավարձի փոխանցումը չի պահանջվում Բանկի կողմից մինչև վարկի տրամադրումը)2
    կամ
  • Ունեք բանկային հաշիվ որևէ այլ բանկում, անընդմեջ աշխատում եք առնվազն 3 ամիս և Ձեր աշխատավարձը վերջին 3 ամսվա ընթացքում փոխանցվել է Ձեր հաշվին,և Ձեր ամսական զուտ աշխատավարձը կազմում է նվազագույնը 250,000 ՀՀ դրամ

Ոչ աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

Դուք ՀՀ քաղաքացի եք կամ հանդիսանում եք ՀՀ ռեզիդենտ1

և

  • Ունեք առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն Բանկում, և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը, ինչպես նաև վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 200,000 ՀՀ դրամ (կամ համարժեքը այլ արժույթով)
    կամ
  • Ունեք առնվազն 3 ամսվա բանկային պատշաճ պատմություն ՀՀ տարածքում գործող որևէ այլ բանկում, և Ձեր հաշիվների վերջին 3 ամիսների միջին ամսական մնացորդը, ինչպես նաև վերջին ամսվա միջին մնացորդը կազմում է նվազագույնը 250,000 ՀՀ դրամ (կամ համարժեքը այլ արժույթով) 

1 Սույն վարկային ծառայության համար ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

2 Աշխատավարձը Բանկում սպասարկվող հաշվին փոխանցելու հետ կապված մանրամասներին կծանոթանաք վարկի հաստատման գործընթացի ժամանակ:

Վարկի մարում

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկհաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանըզուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուրամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծովվճարումները, և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծովամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ՝ պարտավորության ժամկետանց դառնալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որը բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության վրա և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեկ այլ վարկի դիմելիս։ Առկայության դեպքում կիրառելի է նաև համավարկառուների և երաշխավորների նկատմամբ:

Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:

Տոկոսագումարի հաշվարկում

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.

I = R*L/365, որտեղ

I = մեկ օրվա տոկոսագումար

R = ընթացիկ տոկոսադրույք

L = վարկի մնացորդ

Տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակներ

Օրինակ 1. Հաճախորդին տրամադրվել է ՀՀ դրամով անշարժ գույքի վերանորոգման վարկ՝ հավասարաչափ մարումներով

  • Վարկի գումար` 25,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի ժամկետ` 120 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք` 12.5%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք` 13.73%
  • Տարվա օրերի քանակ` 365/366
  • Վարկի տրամադրման ամսաթիվ` 01/09/2022
  • Առաջին մարման ամսաթիվ` 05/10/2022
  • Վարկի վերջնաժամկետ` 06/09/2032
  • Վարկի տրամադրման միանվագ վճար` 100,000 ՀՀ դրամ
  • Ամսական հավասարաչափ վճարման չափ` 365,940.42ՀՀ դրամ, որից`

Առաջին ամսվա տոկոսագումար 291,095.89 ՀՀ դրամ

Երկրորդ ամսվա տոկոսագումար 264,616.38ՀՀ դրամ

Վերջին ամվա տոկոսագումար 5,154.94 ՀՀ դրամ

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 19,023,741.78 ՀՀ դրամ

Օրինակ 2. Հաճախորդին տրամադրվել է ՀՀ դրամով անշարժ գույքի վերանորոգման վարկ՝ նվազող մարումներով

  • Վարկի գումար` 25,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի ժամկետ` 120 ամիս
  • Տարեկան անվանական տոկոսադրույք` 12.5%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք` 13.81%
  • Տարվա օրերի քանակ` 365/366
  • Վարկի տրամադրման ամսաթիվ` 01/09/2022
  • Առաջին մարման ամսաթիվ` 05/10/2022
  • Վարկի վերջնաժամկետ` 06/09/2032
  • Վարկի տրամադրման միանվագ վճար` 100,000 ՀՀ դրամ
  • Ամսական վճարման չափ՝

Առաջին ամսվա վճարման չափ` 499,429.22 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 291,095.89 ՀՀ դրամ)

Երկրորդ ամսվա վճարման չափ` 471,532.53 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 263,199.20 ՀՀ դրամ)

Վերջին ամվա վճարման չափը` 210,610.20 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 2,276.87 ՀՀ դրամ)

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 15,787,484.87 ՀՀ դրամ:

Հարկավոր է իմանալ

Ֆինանսական Տեղեկատու

«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:

Հետադարձ կապ

Մասնաճյուղում

Հեռախոսով

Զանգահարեք մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով:

Հեռախոսահամարները գործում են շուրջօրյա:

Թարմացվել է` 25.04.24, 06:17

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։