Մենք ապահովում ենք, որ Ձեր հաշիվների վերաբերյալ ոչ մի տեղեկություն չպահպանվի բջջային սարքի մեջ: Ամեն անգամ, երբ մուտք եք գործում հավելված և ճշգրիտ մուտքագրում եք Ձեր անվտանգության տվյալները, Դուք անվտանգ կերպով կապ եք հաստատում մեր սերվերների հետ: Գործարքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է դուրս գալ համակարգից «Ելք»-ի միջոցով: Անվտանգության նկատառումներից ելնելով պետք է զգույշ լինել՝ հասարակական վայրերում բջջային սարքն օգտագործելիս: Ձեր մոբայլ սարքը պաշտպանելու համար PIN կոդ կամ գաղտնաբառ օգտագործեք՝ կանխարգելելու երրորդ անձի կողմից Ձեր կորցրած կամ գողացված սարքի օգտագործումը:
Ձեր գաղտնաբառերը և անվտանգության տվյալներն ապահով տեղում պահեք, որպեսզի Ձեր էլեկտրոնային հաշիվները հասանելի չլինեն երրորդ անձանց: Գաղտնաբառը պետք է լինի յուրօրինակ և շատ լավ պաշտպանված: Խիստ կարևոր է չգրանցել գաղտնաբառերը և/կամ անվտանգության տվյալները Ձեր բջջային սարքի կամ պլանշետի մեջ: Եթե կասկածում եք, որ Ձեր գաղտնաբառը կամ անվտանգության տվյալները հայտնի են դարձել երրորդ անձի, կամ եթե կորցրել եք Ձեր սարքը, անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել Բանկի հետ +374 (60) 655 444 հեռախոսահամարով, միևնույն ժամանակ խնդրում ենք անմիջապես փոխել Ձեր մոբայլ բանկային ծառայության գաղտնաբառը և մյուս անվտանգության տվյալները: