Ինչպե՞ս սկսել
Էյչ-Էս-Բի-Սի-ի անհատական Օնլայն բանկային ծառայությանը1 գրանցվելու համար Ձեզ անհրաժեշտ է ունենալ ինտերնետային կապ և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում սպասարկվող ակտիվ ընթացիկ կամ խնայողական հաշիվ:
Ինչպես մուտք գործել համակարգ
Էյչ-Էս-Բի-Սի Օնլայն բանկային ծառայությունն այժմ Ձեր տրամադրության տակ է: Մեր համաշխարհային փորձը, ոլորտի իմացությունը և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը ծառայում են ամբողջ աշխարհում մեր հաճախորդների կարիքներն: Այժմ Դուք կարող եք գործարքներ իրականացնել Ձեր համակարգչից` oրական 24 ժամ, շաբաթական 7 օր և տարեկան 365 օր` արագ, դյուրին և նորարարական տեխնոլոգիաներով երաշխավորված անվտանգությամբ:
Ձեր օնլայն անվտանգության սարքը
Էյչ-Էս-Բի-Սի Օնլայն բանկային ծառայություն մուտք գործելն արագ է և ապահով: Օնլայն
բանկային ծառայությունից օգտվելիս Ձեզ անհրաժեշտ կլինի մշտապես օգտվել ծառայության հետ տրամադրվող անվտանգության սարքից` մուտք գործելիս, ինչպես նաև գործարքների իրականացումը վերահաստատելիս:
Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակաբար աշխատում է որպեսզի Ձեր օնլայն գործարքների համար ապահովի անվտանգության բարձր ստանդարտներ: Ձեր Օնլայն բանկային գործառնությունները պաշտպանելու համար Էյչ-Էս-Բի-Սի-ն օգտագործում է 128-բիթ SSL կանխագրումը, որը հանդիսանում է ներկայիս ամենաապահով տեխնոլոգիաներից մեկը: Ավելին, համակարգ մուտք գործելը և Օնլայն բանկային ծառայության միջոցով բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանված են հարմարավետ անվտանգության սարքի օգտագործմամբ:
1 Օնլայն/Մոբայլ բանկային ծառայությունները տրամադրվում են միայն Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին:
Թարմացվել է` 23.02.24, 04:44