HSBC Բանկ Հայաստանը Ձեզ է ներկայացնում Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբ 44-48 հասցեում գտնվող բազմաբնակարան համալիրում բնակարանի ձեռք բերման հիփոթեքային վարկի առաջարկ:
Վարկի արժույթ | Վարկի ժամկետ1 | Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) | Տարեկան փաստացի տոկոսադրույք | Վարկի գումար2 | Կանխավճար |
---|---|---|---|---|---|
ՀՀ դրամով | 2 - 20 տարի | 12.5% | 13.48% - 16.10% |
5 - 200 մլն ՀՀ դրամ | Սկսած 10%-ից3 |
ԱՄՆ դոլարով4* | 2 - 20 տարի |
9% | 9.64% - 12.46% |
10 - 400 հազար ԱՄՆ դոլար | Սկսած 30%-ից5 |
Վարկի արժույթ | ՀՀ դրամով |
---|---|
Վարկի ժամկետ1 | 2 - 20 տարի |
Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) | 12.5% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
13.48% - 16.10% |
Վարկի գումար2 | 5 - 200 մլն ՀՀ դրամ |
Կանխավճար |
Սկսած 10%-ից3 |
Վարկի արժույթ | ԱՄՆ դոլարով4* |
Վարկի ժամկետ1 |
2 - 20 տարի |
Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) | 9% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
9.64% - 12.46% |
Վարկի գումար2 | 10 - 400 հազար ԱՄՆ դոլար |
Կանխավճար |
Սկսած 30%-ից5 |
Այլ մանրամասներ
Վարկը տրամադրվում է՝
- ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով
- առանց վաղաժամկետ մարման տուգանքի
- առանց ամսական կամ տարեկան սպասարկման վճարի
- վարկի տրամադրման միանվագ վճար՝ վարկի գումարի 0.5%, առավելագույնը՝ 200.000 ՀՀ դրամ
- վարկի մարման եղանակի ընտրության հնարավորություն՝ մայր գումարի հավասարաչափ մարումներով (դիֆերենցված) կամ ամսական հավասարաչափ մարումներով (անուիտետ):
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր վարկավորման մանրամասների էջը
կամ զանգահարեք hաճախորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:
Այս առաջարկը մեր աշխատակիցների հետ քննարկելու համար կարող եք հայցել հետզանգ` ստորև լրացնելով հետզանգի հայտը։
Մանրամասներ «Անտառային» hամալիրի մասին
Համալիրն ունի 262 բնակարան՝ 33 - 528 քառակուսի մետր մակերեսով, առանձնացված մուտքերով ստորգետնյա բազմահարկ կայանատեղի, տարբեր չափերի խորդանոցներ, ինչպես նաև բնակիչների համար նախատեսված անվճար`
- փակ ընդարձակ լողավազան՝ հանդերձարաններով և լոգարաններով
- մարզասրահ՝ հանդերձարաններով և լոգարաններով
- մանկական խաղասրահ
- հանգստի սրահ/բար
- հանդիսությունների սրահ
- ավելի քան 0.5 հա մակերեսով զբոսայգի՝ բացօթյա խաղադաշտով և ճեմուղիներով, մանկական խաղահրապարակով և զրուցարաններով
- մարդատար և բեռնատար բարձրակարգ վերելակներ
- թեքուղիներով ապահովված մուտքեր
- կենտրոնացված ջեռուցման և ջրամատակարարման համար նախատեսված պոմպակայան ու կաթսայատուն, պահակակետ
- ելք դեպի Աղբյուր Սերոբ փողոց և Սարալանջի պողոտա
- բացօթյա կայանատեղի հյուրերի համար և այլ հարմարություններ:
«Անտառային» համալիրի բոլոր առավելություններին ծանոթանալու համար կարող եք այցելել www.artco.am կամ զանգահարել +37410 229 298, +37491 610 601:
1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:
2 Վարկի գումար` մինչև 90% ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքից։
3 Եկամուտ պարտք հարաբերակցությունը ՀՀ դրամով վարկերի համար՝ 60%-70%կախված եկամուտից:
4 ԱՄՆ դոլարով վարկեր կարող են տրամադրվել միայն, եթե հաճախորդը բավարարում է արտարժույթով վարկավորման նկատմամբ ներկայացվող բոլոր կիրառելի պահանջները: Մանրամասները տեսեք այստեղ:
5 Եկամուտ պարտք հարաբերակցությունն ԱՄՆ դոլարով վարկերի համար՝ 60%:
*ԱՄՆ դոլարով վարկատեսակը հասանելի է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող ՀՀ ոչ ռեզիդենտների համար (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի):
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 12.05.23, 08:59