Անշարժ գույքի ձեռքբերման վարկի իջեցված տոկոսադրույքներ ընտանիքի համալրման ուրախ առիթով
«Մեծ ընտանիք» առաջարկ HSBC Բանկ Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման վարկ ունեցող հաճախորդների համար
Մենք 0.25%-ով կնվազեցնենք Ձեր անշարժ գույքի ձեռքբերման վարկի ընթացիկ տոկոսադրույքը ընտանիքի համալրման ուրախ առիթով։
Պարզապես ներկայացրեք 2019թ. սեպտեմբերի 16-ից հետո ծնված/որդեգրված երեխայի ծննդյան/որդեգրման վկայականը և լրացրեք համապատասխան դիմումը։
Դարձեք HSBC Բանկ Հայաստանի հաճախորդ
«Մեծ ընտանիք» առաջարկի գործողության ընթացքում ստացեք անշարժ գույքի ձեռքբերման վարկ HSBC-ում և ընտանիքի համալրման ուրախ առիթով օգտվեք «Մեծ ընտանիք» առաջարկից։
Անշարժ գույքի ձեռքբերման վարկ ստանալու և Ձեր առկա անշարժ գույքի ձեռքբերման վարկը վերաֆինանսավորելու պայմաններին ծանոթացեք այստեղ:
Առաջարկը մշակվել է անշարժ գույքի ձեռքբերման վարկի գործողության ընթացքում ընտանիքի համալրում ունեցող վարկառուների ֆինանսական բեռը թեթևացնելու, ինչպես նաև HSBC Հայաստանի կողմից առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները հաճախորդների կարիքներին առավելագույնս հարմարեցնելու նպատակով:
Մանրամասներ
- «Մեծ ընտանիք» առաջարկի շրջանակում տոկոսադրույքն իջեցվում է առավելագույնը 0.75%-ով (նոր ծնված 3 երեխայի հաշվարկով)։
- Իջեցված տոկոսադրույքն ուժի մեջ է անշարժ գույքի ձեռքբերման վարկի ողջ գործողության ընթացքում։
- Առաջարկը կիրառելի է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով տրամադրված վարկերի համար:
- Առաջարկը կիրառելի է միայն մեկ անշարժ գույքի ձեռքբերման մեկ վարկի համար։ Մեկից ավելի անշարժ գույքի ձեռքբերման վարկ ունենալու դեպքում՝ առաջարկը կիրառելի է հաճախորդի ընտրությամբ մեկ վարկի համար։
- Առաջարկը գործում է Բանկի կողմից սահմանված պայմաններին բավարարելու դեպքում և ուժի մեջ է 2019թ. սեպտեմբերի 16-ից մինչև առաջարկի գործողության դադարեցման վերաբերյալ Բանկի հայտարարությունը։
- Առաջարկը գործում է դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների համար, ըստ որի վերջին 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր վարկերի գծով ուշացումների քանակը չպետք է գերազանցի Բանկի կողմից տվյալ պահին սահմանված առավելագույն շեմը:
Դիմել հեռախոսով
Զանգահարեք մեր Հաճախորդների սպասարկման կենտրոն՝ +374 60 655 000 հեռախոսահամարով:
Կամ ստորև լրացրեք
հետզանգի հայտը:
Դիմել մասնաճյուղում
Կարող եք նաև այցելել մեր մասնաճյուղերից որևէ մեկը, որտեղ մեր աշխատակիցներն ուրախությամբ կհաղորդեն լրացուցիչ տեղեկություններ և ընթացք կտան Ձեր դիմումին։
Հրապարակվել է` 22.03.21, 11:29