HSBC Բանկ Հայաստանը Ձեզ է ներկայացնում Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 23/7 հասցեում (Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում) գտնվող բազմաբնակարան համալիրում բնակարանի ձեռք բերման հիփոթեքային վարկի առաջարկ:
Վարկի արժույթ | Վարկի ժամկետ1 | Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
Վարկի գումար2 | Կանխավճար |
---|---|---|---|---|---|
ՀՀ դրամով |
2 - 20 տարի |
13%,
12.5% PLUS/STATUS |
14.06% - 17.45%,
13.47% - 16.81% PLUS/STATUS |
5 - 200 մլն ՀՀ դրամ |
Սկսած 10%-ից3 |
ԱՄՆ դոլարով4* | 2 - 20 տարի |
10%,
9% PLUS/STATUS հաճախորդների համար |
10.74% - 14.77%,
9.62% - 13.57% |
10 - 400 հազար ԱՄՆ դոլար |
Սկսած 30%-ից5 |
Վարկի արժույթ |
ՀՀ դրամով |
---|---|
Վարկի ժամկետ1 |
2 - 20 տարի |
Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) |
13%,
12.5% PLUS/STATUS |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
14.06% - 17.45%,
13.47% - 16.81% PLUS/STATUS |
Վարկի գումար2 |
5 - 200 մլն ՀՀ դրամ |
Կանխավճար |
Սկսած 10%-ից3 |
Վարկի արժույթ | ԱՄՆ դոլարով4* |
Վարկի ժամկետ1 |
2 - 20 տարի |
Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) |
10%,
9% PLUS/STATUS հաճախորդների համար |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
10.74% - 14.77%,
9.62% - 13.57% |
Վարկի գումար2 |
10 - 400 հազար ԱՄՆ դոլար |
Կանխավճար |
Սկսած 30%-ից5 |
Այլ մանրամասներ
Վարկը տրամադրվում է՝
- ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով,
- առանց ամսական կամ տարեկան սպասարկման վճարի,
- վարկի տրամադրման միանվագ վճար՝ 50 000 ՀՀ դրամ,
- վարկի մարման եղանակի ընտրության հնարավորություն՝ մայր գումարի հավասարաչափ մարումներով (դիֆերենցված) կամ ամսական հավասարաչափ մարումներով (անուիտետ):
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր վարկավորման մանրամասների էջը
կամ զանգահարեք hաճախորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:
Այս առաջարկը մեր աշխատակիցների հետ քննարկելու համար կարող եք հայցել հետզանգ` ստորև լրացնելով հետզանգի հայտը կամ այցելել մեր ցանկացած մասնաճյուղ։
«Լույսեր» բնակելի համալիրի մասին
Համալիրն ունի 4 մասնաշենք՝ 16 և 18 հարկանի, եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի, ընդ որում մեքենաների մոտեցումը կայանատեղի բնակելի հատվածից դուրս է՝ միտում ունենալով ապահովել բնակիչների համար մաքուր և անվտանգ տարածք։
Բնակելի համալիրն ունի նաև՝
- վազքուղի,
- մինի ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր,
- մանկական խաղահրապարակներ և զրուցարաններ,
- հետիոտնային առանձնացված թաղամաս,
- հեծանիվների համար նախատեսված հատուկ կայանման տեղեր,
- գեղեցիկ տեսարանով կանաչապատ պատշգամբներ,
- լանդշաֆտային և ջրային լուծումներով ձևավորված բակ,
- պատուհաններից գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ,
- հատակից առաստաղ ձգվող ջերմաէֆեկտիվ և արևապաշտպան պատուհաններ,
- շվեյցարական արտադրության երեքական վերելակ յուրաքանչյուր շենքում,
- քողարկված ինժեներական ենթակառուցվածքներ,
- շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացում,
- անխափան ջրամատակարարում ջրի ռեզերվուարների շնորհիվ,
- նորագույն տեխնոլոգիաներով կառուցված անվտանգության և հակահրդեհային համակարգեր,
- 9 և ավել բալ սեյսմակայունություն,
- պահատեղեր և այլ հարմարություններ։
«Լույսեր» համալիրի բոլոր առավելություններին ծանոթանալու համար կարող եք այցելել www.luyser.am
կամ զանգել +374 44 30 60 30
1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18: Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:
2 Վարկի գումար՝ մինչև 90% ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքից։
3 Եկամուտ-պարտք հարաբերակցությունը ՀՀ դրամով վարկերի համար՝ 60 - 70%՝ կախված եկամուտից:
4 ԱՄՆ դոլարով վարկեր կարող են տրամադրվել միայն, եթե հաճախորդը բավարարում է արտարժույթով վարկավորման նկատմամբ ներկայացվող բոլոր կիրառելի պահանջները: Մանրամասները տեսեք այստեղ:
5 Եկամուտ-պարտք հարաբերակցությունն ԱՄՆ դոլարով վարկերի համար՝ 60%:
*ԱՄՆ դոլարով վարկատեսակը հասանելի է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող ՀՀ ոչ ռեզիդենտների համար (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի):
Կարող է հետաքրքրել նաև
Բնակարաններ «Արկադա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից
Ձեռք բերեք Ձեր նոր բնակարանն անմիջապես կառուցապատողից մեր հատուկ առաջարկի օգնությամբ։
«Նորք» բնակելի համալիր
Ստացեք հատուկ պայմաններ «Նորք» բարձրադիր թաղամասում բնակարան ձեռք բերելու համար։
«Անտառային» բնակելի համալիր
Նորակառույց բնակելի համալիր Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբ 44-48 հասցեում։
Թարմացվել է` 23.01.24, 05:00