Վարկի տարրեր | Նկարագրություն |
---|---|
Վարկի ժամկետ1 | 24 - 240 ամիս |
Վարկի գումար | 5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ կամ 10 հազար ԱՄՆ դոլարից մինչև 400 հազար ԱՄՆ դոլար |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար։ |
Տոկոսադրույք2 | Տարեկան անվանական տոկոսադրույքը ՝ լողացող Ուշադրություն` Վարկի անվանական տոկոսադրույքը լողացող է և կարող է փոփոխվել մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի (ՄՀՏ) փոփոխության դեպքում, ոչ ավել, քան տարին երկու անգամ: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող փոփոխվել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում` անկախ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից: Նախատեսված առավելագույն/ նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ: ՀՀ դրամով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա, որը տվյալ պահին կազմում է՝ 9% + 4% = 13%
որտեղ՝
9% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք 4% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով ձեռքբերման վարկերի համար 3.5% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով ձեռքբերման վարկերի համար PLUS և STATUS հաճախորդների համար:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 14.06%-ից մինչև 17.45%:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.47%-ից մինչև 16.81% PLUS և STATUS հաճախորդների համար:
3.2% + 4.8% = 8% PLUS և STATUS հաճախորդների համար
որտեղ`
5.8% - Հաստատուն մարժա ԱՄՆ դոլարով ձեռքբերման վարկերի համար 4.8% - ԱՄՆ դոլարով ձեռքբերման վարկերի հաստատուն մարժա PLUS և STATUS հաճախորդների համար Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 9.66%-ից մինչև 12.66%: Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.55%-ից մինչև 11.49% PLUS և STATUS հաճախորդների համար: |
Վարկ/գրավ հարաբերակցություն | Վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված արժեքի 90%-ը։
|
Վարկի տրամադրման վճար (միանվագ) | 50.000 ՀՀ դրամ՝ անկախ սեգմենտից և վարկի չափից։ Վարկի տրամադրման միանվագ վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը: |
Վարկի տարրեր | Վարկի ժամկետ1 |
---|---|
Նկարագրություն | 24 - 240 ամիս |
Վարկի տարրեր | Վարկի գումար |
Նկարագրություն | 5 միլիոն ՀՀ դրամից մինչև 200 միլիոն ՀՀ դրամ կամ 10 հազար ԱՄՆ դոլարից մինչև 400 հազար ԱՄՆ դոլար |
Վարկի տարրեր | Վարկի արժույթ |
Նկարագրություն |
ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար։ |
Վարկի տարրեր | Տոկոսադրույք2 |
Նկարագրություն |
Տարեկան անվանական տոկոսադրույքը ՝ լողացող Ուշադրություն` Վարկի անվանական տոկոսադրույքը լողացող է և կարող է փոփոխվել մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի (ՄՀՏ) փոփոխության դեպքում, ոչ ավել, քան տարին երկու անգամ: Լողացող անվանական տոկոսադրույքը չի կարող փոփոխվել ավելի քան 7 տոկոսային կետով վարկի գործողության ամբողջ ընթացքում` անկախ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից: Նախատեսված առավելագույն/ նվազագույն շեմը սահմանվում է վարկի անվանական տոկոսադրույքի նկատմամբ: ՀՀ դրամով վարկերի համար հաշվարկվում է Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքին գումարած հաստատուն մարժա, որը տվյալ պահին կազմում է՝ 9% + 4% = 13%
որտեղ՝
9% - Բանկի ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք 4% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով ձեռքբերման վարկերի համար 3.5% - Հաստատուն մարժա ՀՀ դրամով ձեռքբերման վարկերի համար PLUS և STATUS հաճախորդների համար:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 14.06%-ից մինչև 17.45%:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 13.47%-ից մինչև 16.81% PLUS և STATUS հաճախորդների համար:
3.2% + 4.8% = 8% PLUS և STATUS հաճախորդների համար
որտեղ`
5.8% - Հաստատուն մարժա ԱՄՆ դոլարով ձեռքբերման վարկերի համար 4.8% - ԱՄՆ դոլարով ձեռքբերման վարկերի հաստատուն մարժա PLUS և STATUS հաճախորդների համար Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 9.66%-ից մինչև 12.66%: Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.55%-ից մինչև 11.49% PLUS և STATUS հաճախորդների համար: |
Վարկի տարրեր | Վարկ/գրավ հարաբերակցություն |
Նկարագրություն |
Վարկի գումարը չի կարող գերազանցել ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված արժեքի 90%-ը։
|
Վարկի տարրեր | Վարկի տրամադրման վճար (միանվագ) |
Նկարագրություն |
50.000 ՀՀ դրամ՝ անկախ սեգմենտից և վարկի չափից։ Վարկի տրամադրման միանվագ վճարը կգանձվի վարկառուի հաշվից վարկի տրամադրման օրը: |
Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի պայմաններին նախքան վարկին դիմելը:
Վարկի մարման կարգ
Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները, և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:
Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ՝ պարտավորության ժամկետանց դառնալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որը բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության վրա և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեկ այլ վարկի դիմելիս։ Առկայության դեպքում կիրառելի է նաև համավարկառուների և երաշխավորների նկատմամբ:
Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել և Դուք կարող եք զրկվել դրա նկատմամբ Ձեր իրավունքներից:
Տոկոսագումարի հաշվարկում
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական`օգտագործելով հետևյալ բանաձևը.
I = R*L/365 (կամ 366՝ նահանջ տարվա դեպքում), որտեղ
I = մեկ օրվա տոկոսագումար
R = ընթացիկ տոկոսադրույք
L = վարկի մնացորդ
Տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակներ
Հաճախորդին տրամադրվել է ՀՀ դրամով անշարժ գույքի ձեռքբերման վարկ՝ նվազող մարումներով:
- վարկի գումար՝ 50,000,000 ՀՀ դրամ
- վարկի ժամկետ՝ 240 ամիս
- տարեկան անվանական տոկոսադրույք՝ 12.5%
- տարեկան փաստացի տոկոսադրույք` 13.6%
- տարվա օրերի քանակ՝ 365/366
- վարկի տրամադրման ամսաթիվ` 01/09/2022
- առաջին մարման ամսաթիվ` 05/10/2022
- վարկի վերջնաժամկետ` 05/09/2042
- վարկի տրամադրման միանվագ վճար` 50,000 ՀՀ դրամ
- ամսական վճարման չափ՝
Առաջին ամսվա վճարման չափ` 790,525.11 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 582,191.78 ՀՀ դրամ)
Երկրորդ ամսվա վճարման չափ` 736,943.49 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 528,610.16 ՀՀ դրամ)
Վերջին ամսվա վճարման չափը` 210,545.09 ՀՀ դրամ (որից տոկոսագումար՝ 2,211.76 ՀՀ դրամ)
Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 62,824,673.83 ՀՀ դրամ:
Կարևոր է իմանալ
Ֆինանսական Տեղեկատու
«Ձեր Ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Վարկը կարող եք ձևակերպել և՛ HSBC Բանկ Հայաստանի գլխամասում և՛ մասնաճյուղերում։ Գտեք Ձեզ հարմար գրասենյակը կամ մասնաճյուղը:
1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին: Վարկառուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ: Սույն վարկային ծառայության համար ՀՀ ռեզիդենտ են համարվում այն անձինք, ովքեր առնվազն մեկ տարի բնակվում են ՀՀ-ում՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:
2 Կախված վարկի ռիսկայնության գնահատումից` վարկի դիմումը կարող է հաստատվել ավելի բարձր տոկոսադրույքով:
3 Եկամուտ պարտք հարաբերակցությունը ՀՀ դրամով վարկերի համար` 60 - 70%` կախված եկամուտից:
4 Եկամուտ պարտք հարաբերակցությունը ԱՄՆ դոլարով վարկերի համար` 60%:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 03.05.24, 08:14