HSBC Բանկ Հայաստանը Ձեզ է ներկայացնում Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 19/21 հասցեում գտնվող բազմաբնակարան համալիրում բնակարանի ձեռք բերման հիփոթեքային վարկի առաջարկ:
Վարկի արժույթ | Վարկի ժամկետ1 | Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) | Տարեկան փաստացի տոկոսադրույք | Վարկի գումար2 | Կանխավճար |
---|---|---|---|---|---|
ՀՀ դրամով | 2 - 20 տարի | 11.5% |
12.37% - 15.44% |
5 - 200 մլն ՀՀ դրամ |
Սկսած 10%-ից3 |
Վարկի արժույթ | ՀՀ դրամով |
---|---|
Վարկի ժամկետ1 | 2 - 20 տարի |
Տարեկան անվանական տոկոսադրույք (լողացող) |
11.5% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
12.37% - 15.44% |
Վարկի գումար2 |
5 - 200 մլն ՀՀ դրամ |
Կանխավճար |
Սկսած 10%-ից3 |
Այլ մանրամասներ
Վարկը տրամադրվում է.
- ՀՀ դրամով
- անկանխիկ
- առանց ամսական կամ տարեկան սպասարկման վճարի
- վարկի մարման եղանակի ընտրության հնարավորությամբ՝ մայր գումարի հավասարաչափ մարումներով (նվազող մնացորդով) կամ ամսական հավասարաչափ մարումներով (անուիտետային)։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր վարկավորման մանրամասների էջը
ամ զանգահարեք hաճախորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով:
Այս առաջարկը մեր աշխատակիցների հետ քննարկելու համար կարող եք հայցել հետզանգ` ստորև լրացնելով հետզանգի հայտը:
Մանրամասներ «Անկյուն» hամալիրի մասին
Բնակելի համալիրը գտնվում է կենտրոնին մոտ, սակայն քաղաքային աղմուկից հեռու։ Համալիրը կառուցված է բազալտե հիմքով և հագեցած է հետևյալ հարմարություններով․
- ստորգետնյա ավտոկայանատեղի,
- հետնաբակ և խաղահրապարակ,
- օդափոխվող ֆասադներ,
- վիտրաժային, երկշերտ պատուհաններ,
- պատուհաններից գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ,
- բաց պատշգամբ յուրաքանչյուր բնակարանում,
- իտալական արտադրության բեռնատար/մարդատար վերելակ,
- քողարկված ինժեներական ենթակառուցվածքներ,
- շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացում,
- նորագույն տեխնոլոգիաներով կառուցված անվտանգության և հակահրդեհային համակարգեր,
- բարձր սեյսմակայունություն։
«Անկյուն» համալիրի բոլոր առավելություններին ծանոթանալու համար կարող եք այցելել www.moderntown.am կամ զանգահարել +(374) 33 801 001:
1 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:
2 Վարկի գումար` մինչև 90% ձեռքբերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքից։
3 Եկամուտ-պարտք հարաբերակցությունը ՀՀ դրամով վարկերի համար՝ 60% - 70%` կախված եկամուտից:
Կարող է հետաքրքրել նաև
«Լույսեր» բնակելի համալիր
Վարկավորման հատուկ առաջարկ նորակառույց Լույսեր բնակելի համալիրի համար:
«Նորք» բնակելի համալիր
Ստացեք հատուկ պայմաններ «Նորք» բարձրադիր թաղամասում բնակարան ձեռք բերելու համար։
«Անտառային» բնակելի համալիր
Նորակառույց բնակելի համալիր Արաբկիր վարչական շրջանի Աղբյուր Սերոբ 44-48 հասցեում։
Թարմացվել է` 14.10.22, 04:47