Հիմնական բովանդակության սկիզբ

HSBC STATUS

Վայելեք արտոնյալ սակագներով բազմաթիվ բանկային ծառայություններ

HSBC STATUS բանկային ծառայություն

HSBC STATUS հաճախորդի կարգավիճակում Դուք կկարողանաք օգտվել անհատական խորհրդատուի ծառայություններից և սպասարկվել մեր Գլխավոր գրասենյակի հատուկ Ձեզ համար առանձնացված նորաոճ սպասարկման սրահներում:

Առավելություններ

  • Բացառիկ սպասարկում և հատուկ վերաբերմունք
    Վայելեք բարձրակարգ և անհատականացված սպասարկումը մեր Գլխավոր գրասենյակի ընդարձակ և նորաոճ սպասարկման սրահներում:
  • Ձեր պրեմիում դասի վճարային քարտն անվճար
    Ստացեք անվճար Մաստերքարտ World Black Edition քարտը, օգտվեք միջազգային կոնսիերժ ծառայությունից, ճանապարհորդության ապահովագրությունից, Priority Pass քարտից և ավելին:
  • Ձեզ և Ձեր ընտանիքի անդամների համար նախատեսված առավելություններ
    STATUS փաթեթի շրջանակներում առաջարկվող ծառայություններից կկարողանան օգտվել նաև Ձեր ընտանիքի անդամները:
  • Օգտվեք արտոնյալ սակագներից
    Օգտվեք բանկում գործող լավագույն սակագներից, պայմաններից, տոկոսադրույքներից և ավելին:

Պայմաններ

Դուք կարող եք անվճար օգտվել STATUS փաթեթից, եթե հանդիսանում եք Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի (այսուհետ` Բանկ) հաճախորդ, և Ձեր հաշիվների տվյալները բավարարում են հետևյալ պայմաններից որևէ մեկին՝

  • Բանկում Ձեր հաշիվների առկա միջին դրական մնացորդը վերջին երեք ամիսներին կազմել է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • Դուք STATUS հաճախորդի ընտանիքի անմիջական անդամ եք (ամուսին, հայր, մայր, որդի, դուստր)1
  • Ձեր ամսական զուտ աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները կազմում են առնվազն 2.5 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ և փոխանցվում են Բանկում սպասարկվող Ձեր հաշվին2
  • Ձեր անհատական վարկային պորտֆելը3 Բանկում տվյալ պահին կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ
  • Դուք բավարարում եք Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Premier կամ Private Banking-ի պայմաններին
  • Բանկի կորպորատիվ հաճախորդի բաժնետեր կամ տնօրեն հանդիսանալու դեպքում Բանկն, իր հայեցողությամբ, կարող է առաջարկել Ձեզ STATUS կարգավիճակ

Վերը նշված պայմաններին հետագայում չբավարարելու դեպքում Բանկի հայեցողությամբ կարող եք ժամանակավորապես օգտվել STATUS ծառայությունից` ամսական վճարելով 20 000 ՀՀ դրամ4:

1Ընտանիքի անդամը կարող է օգտվել STATUS ծառայությունից այն դեպքում, եթե STATUS հաճախորդի Բանկի հաշիվներին առկա միջին դրական մնացորդը վերջին երեք ամիսների ընթացքում կազմել է առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

2Ընդ որում, STATUS հաճախորդ դառնալու պահից սկսած, Ձեր հաշիվներն առաջիկա 24 ամիսների ընթացքում համալրելու արդյունքում, նշված ժամանակահատվածի ավարտին հաշիվների վերջին եռամսյակային միջին դրական մնացորդը պետք է կազմի առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

3STATUS ծառայությունը կգործի մինչև վարկերի ամբողջական մարումը: 

4Կիրառելի չէ STATUS կարգավիճակ ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում:

 

Հիմնական դրույթներ

  • «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող STATUS ծառայությունների բոլոր պայմանները և սակագները կարող են փոփոխվել, ինչի մասին հաճախորդները կտեղեկացվեն նախապես:
  • Արտոնյալ սակագները և առաջարկները կարող են չգործել հատուկ առաջարկի շրջանակներում տրամադրված բանկային պրոդուկտների և ծառայությունների դեպքում:
  • Սակագներով նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով: Որպես կանոն` դրանք Բանկի կողմից գանձվում են այն բանկային հաշվից, որով կատարվում է համապատասխան գործառնությունը: Ընդ որում, արտարժութային բանկային հաշվից գանձվելու դեպքում Բանկն իրավունք ունի գանձվելիք գումարի համարժեք արտարժույթը փոխարկել ՀՀ դրամի` կիրառելով Բանկի կողմից այդ արժույթի համար սահմանված առքի փոխարժեքը: Բացառություն են կազմում Բանկի կողմից ինքնաշխատ (ավտոմատ) կերպով և սահմանված պարբերականությամբ գանձվող սպասարկման վճարները, որոնց դեպքում կիրառվում է այդ արժույթի համար տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից հրապարակված միջին փոխարժեքը:

    Արտարժութային գործարքների նկատմամբ կիրառվող տոկոսային միջնորդավճարները ՀՀ դրամով արտահայտելու համար կիրառվում է այդ արժույթի համար տվյալ օրվա ՀՀ ԿԲ կողմից հրապարակված միջին փոխարժեքը:
  • HSBC STATUS փաթեթում ներառված ծառայությունները տրամադրվում են տվյալ ծառայության հիմնական պայմանների համաձայն, որոնք ներկայացված են յուրաքանչյուր ծառայության տեղեկատվական ամփոփագրում:
  • Բոլոր այն ծառայությունները, որոնք ներառված չեն HSBC STATUS ծառայությունում, տրամադրվում են այդ ծառայությունների ստանդարտ սակագներին և պայմաններին համապատասխան:

Դիմել հեռախոսով

Զանգահարեք մեզ +374 (60) 655 151 հեռախոսահամարով:

Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:

Դիմել մասնաճյուղում

Գտեք Ձեզ ամենամոտ գտնվող մասնաճյուղը ծառայությանը դիմելու համար:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 03.11.23, 23:00

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։