Օնլայն բանկային ծառայություն
Կատարեք Ձեր ամենօրյա բանկային գործարքները շաբաթը 7 օր, օրը 24 ժամ` ցանկացած տեղում և ցանկացած ժամանակ:
Օնլայն բանկային ծառայությունը թույլ է տալիս Ձեզ անընդհատ վերահսկել Ձեր դրամական միջոցները: Կարող եք ցանկացած պահին դիտել և կառավարել Ձեր հաշիվները՝ տնից, գրասենյակից կամ ճանապարհորդելիս:
Ինչ կարող եք անել Օնլայն բանկային ծառայության միջոցով
- Օնլայն միջոցով կարող եք մուտք գործել Ձեր հաշիվներ շաբաթը 7օր, օրը 24 ժամ
- Ձեր դրամական միջոցների հուսալի կառավարում աշխարհի ցանկացած անկյունից
- Անվճար փոխանցումներ HSBC Բանկ Հայաստանի հաշիվների միջև
- ՀՀ դրամով անվճար փոխանցումներ դեպի Հայաստանի այլ բանկեր
- Բոլոր հիմնական արժույթներով փոխանցումներ տարբեր ուղղություններով
- Մնացորդի և գործարքների վերաբերյալ անվճար հարցումներ
Հարկավոր է իմանալ Օնլայն բանկային ծառայության մասին
Մոբայլ բանկային ծառայություն
Հաշիվների պարզ և ապահով կառավարում iPhone®, iPad® և Android TM սարքերի միջոցով:
Ինչ կարող եք անել բջջային հեռախոսի միջոցով
- Փոխանցեք միջոցներ Հայաստանում և արտերկրում գտնվող շահառուներին
- Ստուգեք Ձեր հաշիվների մնացորդը և վերջին 90 գործարքները
- Կատարեք վճարումներ վճարային քարտով
- Մուտք գործեք Բջջային հավելված գաղտնաբառի կամ HSBC անվտանգության սարքի օգնությամբ1
- HSBC Մոբայլ բանկ հավելված կարող եք մուտք գործել նաև Կենսաչափական նույնականացման միջոցով՝ Face ID (դեմքի նույնականացում) կամ Touch ID (մատնահետքի նույնականացում)Face ID-ն ներկայումս հասանելի է միայն Apple iPhone X և ավելի նոր սարքերում, իսկ Touch ID-ն՝ iOS 10.3 կամ ավելի նոր օպերացիոն համակարգով գործող սարքերում, ինչպես նաև AndroidTM սարքերում, որոնք գործում են 6 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգով։
1Հավելվածի որոշ յուրահատկություններ հասանելի են միայն անվտանգության սարքի միջոցով մուտք գործելու դեպքում:
Ծառայության սակագներ
- Անվճար ներբեռնում
- Առանց հաշվի ամսական սպասարկման վճարի
- Բանկային ծառայությունների օգտագործում՝ համաձայն ծառայությունների սակագների
Ինչպես սկսել
Մոբայլ բանկային ծառայությունը հասանելի է, եթե Դուք արդեն գրանցված եք մեր Օնլայն բանկային ծառայությանը:
- Ներբեռնեք հավելվածը App Store SM կամ Google Play TM հարթակներից՝ մուտքագրելով «HSBC Հայաստան»:
- Բացեք հավելվածը Ձեր բջջային սարքում և հետևեք էկրանին հայտնվող հրահանգներին՝ այն կարգավորելու համար։
Ինչ է հարկավոր իմանալ Մոբայլ բանկային ծառայության մասին
Հեռախոսային բանկային ծառայություն
Պարզ և ապահով
Ընդամենը մեկ հեռախոսազանգ և Ձեր գործարքները կիրականացվեն առավելագույնս ապահով եղանակով:
Սա Ձեր բանկային գործարքներն իրականացնելու պարզ և ապահով ճանապարհ է: Պարզապես զանգահարեք +374 (60) 655 000 հեռախոսահամարով, նշեք Ձեր նախընտրելի լեզուն և սկսեք օգտվել HSBC Բանկ Հայաստանի Հեռախոսային բանկային ծառայությունից:
Ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթը 7 օր՝ առանց հանգստյան օրերի: Զանգահարեք ցանկացած վայրից, ցանկացած ժամի, և ձայնային հրահանգները կօգնեն Ձեզ միանալ Հեռախոսային կենտրոնի աշխատակիցներին:
Գրանցում
Այս ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է այցելել HSBC Բանկ Հայաստանի մոտակա մասնաճյուղ և ստորագրել «Հեռախոսային կապի միջոցով ներկայացված հանձնարարականների կատարման համաձայնագիր»:
Անվտանգություն
Ձեր գործարքների անվտանգությունն ապահովելու նպատակով բոլոր հեռախոսազանգերը, առանց բացառության, ձայնագրվում են և պահվում էլեկտրոնային տեսքով: Ձեր բոլոր գործարքներն արտացոլվում են նաև Ձեր հաշվի քաղվածքներում: Նախքան որևէ գործարք կատարելը Ձեզ կտրվեն անվտանգության հարցեր՝ Ձեր անձը նույնականացնելու նպատակով:
Ինչ է հարկավոր իմանալ Հեռախոսային բանկային ծառայության մասին
Կանխիկի մուտքագրման բանկոմատներ
Խուսափեք հերթերից և խնայեք Ձեր ժամանակը:
Կանխիկի մուտքագրման բանկոմատների առանձնահատկությունները
- Կանխիկի ակնթարթային մուտքագրում Ձեր հաշվին
- Օգտագործման համար պարզ և հարմարավետ
- Յուրաքանչյուր գործարքի ժամանակ հնարավոր է մուտքագրել առավելագույնը 200 թղթադրամ
Խնդրում ենք հաշվի առնել, որ՝
- Բանկոմատն ընդունում է հետևյալ անվանական արժեքով թղթադրամներ՝ 1,000, 2,000, 5,000, 10,000, 20,000 ՀՀ դրամ2:
- Ձեր բանկոմատային քարտին կարող եք օրական մուտքագրել առավելագույնը 1 միլիոն ՀՀ դրամ։
- Դուք կարող եք կատարել ՀՀ դրամի մուտքագրում Ձեր բանկոմատային քարտին կցված արտարժութային հաշիվներին: Գումարը կմուտքագրվի Ձեր արտարժութային հաշվին Բանկի տվյալ պահին գործող փոխարժեքով:
2Բանկոմատը չի ընդունում 50,000 և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները: Այդ թղթադրամները կարող են Ձեր հաշվին մուտքագրվել Բանկի ցանկացած մասնաճյուղում:
Կարևոր է իմանալ
- Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել HSBC Խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին՝ ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու նպատակով: Նշված տեղեկությունների հավաքագրման և օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են Հիմնական Պայմաններին որպես Հավելված կցվող և Հիմնական Պայմանների անբաժանելի մասը կազմող «Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ Հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմաններ» փաստաթղթով: Այդպիսի կանոնակարգերից է «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտը» (ՕՀՀՀԱ), որն ուժի մեջ է մտել 2014 թ. հուլիսի 1-ից: Այս օրենսդրական ակտը, որի կիրառումն ապահովվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, ուղղված է հարկային համապատասխանության խթանմանը՝ կանխարգելելով, որ ԱՄՆ քաղաքացիներն իրենց եկամուտների և ակտիվների հարկումից խուսափելու նպատակով օգտվեն ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպություններից և օտարերկրյա ձեռնարկություններից:
- Համաձայն Բանկի գործունեության սկզբունքների, ներքին կանոնակարգերի և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների հիման վրա ընդունված ներքին իրավական ակտերի պահանջների` Բանկն իրավունք ունի կասկածներ ունենալու դեպքում իր նախաձեռնությամբ ցանկացած հարցում կատարելու (այդ թվում՝ բանավոր) կամ պահանջելու լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր: HSBC Safeguard-ն իրենից ներկայացնում է մի շարք գործընթացների ամբողջականություն, որն ուղղված է ուժեղացնել մեր բոլոր հաճախորդների պաշտպանությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից գլոբալ համակարգերի և գործընթացների միջոցով: Այն իր մեջ ներառում է փողերի լվացման և սանկցիաներից խուսափելու դեմ պայքարի մեր հնարավորության ընդլայնում, քանի որ վերջիններս հաճախ հանդիսանում են բազմաթիվ ֆինանսական հանցագործությունների շարժիչ ուժը:
- Դուք կարող եք մեզ հետ հաղորդակցվել Ձեզ համար նախընտրելի եղանակով. փոստով կամ էլ. փոստով:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 23.02.24, 04:44