Արագ, հեշտ և ապահով
Apple Pay-ը վճարման հեշտ, հուսալի և ապահով միջոց է խանութներում, կայքերում ու նույնիսկ ձեր սիրելի հավելվածներում: Այն հասանելի է HSBC Հայաստան Mastercard-ով Ձեր Apple սարքերում։
Apple Pay-ի առավելությունները
Ինչպես կցել բանկային քարտը
Կցե՛ք HSBC Հայաստանի Ձեր Mastercard-ը վայրկյանների ընթացքում։
- iPhone. Բացեք Wallet հավելվածը Ձեր iPhone-ում և սեղմեք «+» նշանը։
- Apple Watch. Բացեք Wallet հավելվածը Ձեր Apple Watch-ում և ընտրեք Add Card։
- iPad/Mac. iPad-ում կամ Mac-ում բացեք System Preferences-ը և ընտրեք Wallet & Apple Pay՝ քարտն ավելացնելու համար:
Ինչպես է այն աշխատում
Վճարման ձևը
Apple Pay-ով վճարելը հեշտ է։ Վճարեք ընդամենը մեկ հպումով։
Խանութում
iPhone-ով վճարելիս պարզապես երկու անգամ սեղմեք հեռախոսի կողքի հատվածի կոճակը, հաստատեք գնումը Face ID-ով, Touch ID-ով կամ ձեր գաղտնաբառով և մոտեցրեք սարքը վճարային տերմինալին։
Apple Watch-ով վճարելիս պարզապես երկու անգամ սեղմեք ժամացույցի կողքի հատվածի կոճակը և մոտեցրեք սարքը վճարային տերմինալին՝ գնումն ավարտելու համար:
Կայքում կամ հավելվածում
Կայքում կամ հավելվածում գնումներ կատարելիս սեղմեք Apple Pay-ի կոճակը, հաստատեք Ձեր վճարման և առաքման տվյալները, այնուհետև հաստատեք գնումը Face ID-ով, Touch ID-ով կամ Ձեր գաղտնաբառով:
Որտեղ վճարել
Օգտագործեք Ձեր սիրելի խանութներում։
Apple Pay-ով առցանց, հավելվածում կամ խանութում վճարելու համար պարզապես ստուգեք Apple Pay-ի կամ անհպում վճարման նշանի առկայությունը:
Համապատասխանող սարքեր
Ստուգեք Apple Pay-ին համապատասխանող Apple սարքավորումների ցանկը։
Apple Pay-ը հասանելի է HSBC Հայաստանի ցանկացած Mastercard կրեդիտ քարտի համար։
Կանխիկացում բանկոմատներից
iPhone
Apple pay-ով բանկոմատից կանխիկացում կատարելու համար երկու անգամ սեղմեք iPhone-ի կողային կոճակը, նույնականացրեք Face ID/Touch ID-ով կամ մուտքագրեք Ձեր հեռախոսի գաղտնաբառը և պահեք Ձեր iPhone-ի վերին մասը բանկոմատի անհպում ընթերցողի մոտ:
Apple Watch
Apple pay-ով բանկոմատից կանխիկացում կատարելու համար երկու անգամ սեղմեք ժամացույցի կողային կոճակի վրա և պահեք այն բանկոմատի անհպում ընթերցողի մոտ: