Հիմնական բովանդակության սկիզբ

Google Pay

Google Pay™. պարզ և հարմար վճարման եղանակ խանութներում, հավելվածներում և առցանց

Արագ և ապահով վճարումներ Google Pay-ի միջոցով

Կցեք HSBC Հայաստանի Mastercard-ը Google Wallet™-ին և կատարեք վճարումներ Google Pay-ի միջոցով ամենուր, որտեղ առկա է անհպում վճարման հնարավորություն։

Google Pay-ը հասանելի է HSBC Հայաստանի ցանկացած Mastercard կրեդիտ քարտի համար:

Google Pay-ի առավելությունները

Վճարման ապահով միջոց

Ձեր բոլոր տվյալները պաշտպանված են Google Wallet-ում առկա հատուկ անվտանգության համակարգի շնորհիվ։ Վճարման ժամանակ Google Pay-ը չի փոխանցում Ձեր քարտի տվյալները երրորդ կողմին՝ ապահովելով վճարման անվտանգությունը։

Ձեր դրամապանակը Ձեր Android հեռախոսն է

Դուք կարող եք օգտագործել Google Wallet-ը նույնիսկ առանց ինտերնետի հասանելիության։

Գերանվտանգ համակարգ Android հեռախոսների համար

Google Wallet-ն առավել անվտանգ է, քանի որ այն պաշտպանված է Android հեռախոսների համար նախատեսված անվտանգության առաջադեմ տեխնոլոգիաներով, ինչպիսիք են՝ երկփուլային նույնականացումը, Գտնել իմ հեռախոսը և այլն։

Ակտիվացման պարզ քայլերը

Կցեք HSBC Հայաստանի Mastercard-ը Google Wallet-ին

  1. Բացեք Google Wallet հավելվածը կամ ներբեռնեք այն Google Play-ից
  2. Սեղմեք ’Add to Wallet’ (Ավելացնել դրամապանակում) կոճակը և հետևեք հրահանգներին
  3. Անհրաժեշտության դեպքում հաստատեք Ձեր քարտը

Որպես հիմնական քարտ օգտագործեք HSBC Հայաստանի Mastercard-ը

  1. Քարտը հաջողությամբ Google Wallet-ին կցելուց հետո, ընտրեք HSBC Հայաստանի Mastercard-ը
  2. Սեղմեք ‘Details’ (Մանրամասներ) կոճակն էկրանի ներքևի հատվածում
  3. Ընտրեք ’Make default for contactless’ (Դարձնել կանխադրված՝ անհպում վճարումների համար) հրահանգը

Ինչպես է այն աշխատում

Վճարման վայրերը

Google Pay-ով կարող եք կատարել անհպում վճարումներ խանութում, հավելվածում և առցանց:  Պարզապես փնտրեք այս տարբերանշանները:

 

Անհպում վճարման նշան Google Pay-ի լոգո

Խանութում

  1. Ավելացրեք HSBC Հայաստանի Mastercard-ը Google Wallet-ում
  2. Ապաբլոկավորեք սմարթֆոնը, մոտեցրեք տերմինալին և սպասեք մինչ վճարումը հաստատող տարբերանշանի հայտնվելը

Հավելվածում կամ առցանց

  1. Վճարելիս ընտրեք Google Pay կամ սեղմեք ’Pay with Google Pay’ (Վճարել Google Pay-ով) կոճակը
  2. Քայլերը պարզ են․ վճարման մասին տեղեկատավություն լրացնելու անհրաժեշտություն չկա

Համապատասխանող սարքեր

Այն Android սարքերը, որոնք ունեն NFC տեխնոլոգիա և 7.0 կամ ավելի բարձր Android օպերացիոն համակարգ։

Ստուգեք Google Pay-ին համապատասխանող սարքերի ցանկը:

Կանխիկացում բանկոմատներից

Սմարթֆոնով

Google Pay-ով բանկոմատներից կանխիկացում կատարելու համար անհրաժեշտ է ապաբլոկավորել սմարթֆոնը, մոտեցնել այն բանկոմատի անհպում ընթերցողի մոտ, մուտքագրել քարտի PIN կոդը։ 

Սմարթ ժամացույցով

Google Pay-ով բանկոմատներից կանխիկացում կատարելու համար անհրաժեշտ է ժամացույցից բացել Google Wallet հավելվածը և մոտեցնել այն բանկոմատի անհպում ընթերցողի մոտ։
Վճարման եղանակները կարող են տարբերվել՝ կախված ժամացույցի տեսակից: 

Լրացուցիչ տեղեկատվություն

Google Pay-ը և Google Wallet-ը Google LLC-ի ապրանքային նշաններն են:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։