Հիմնական բովանդակության սկիզբ

Թվային անվտանգության սարք

Տեղեկացեք, թե ինչպես լինել ապահով օնլայն բանկային ծառայությունից օգտվելիս

Ի՞նչ է Թվային անվտանգության սարքը

Թվային անվտանգության սարքը փոխարինում է ֆիզիկական անվտանգության սարքին և
«Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» ՓԲԸ-ի Մոբայլ բանկ հավելվածի մաս է կազմում։ Օնլայն բանկային ծառայությունից օգտվելիս անվտանգության սարքն ապահովում է լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից։ Թվային անվտանգության սարքի շնորհիվ Դուք կարող եք Օնլայն բանկային ծառայությանը հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ անվտանգության ծածկագրերը գեներացնել անմիջապես Ձեր բջջային հեռախոսից։

Մենք կարևորում ենք Ձեր անվտանգությունը, ուստի խնդրում ենք չտրամադրել Ձեր անվտանգության ծածկագրերը որևէ մեկին:

Զեղծարարության կանխարգելման մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք ծանոթանալ մեր համակարգերի անվտանգության ուղեցույցին։

Օնլայն և մոբայլ բանկային ծառայության թարմացված դրույթներին և պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Թվային անվտանգության սարքի առավելությունները

  • Հասանելիություն
    Թվային անվտանգության սարքը մեր Մոբայլ բանկ հավելվածի մաս է կազմում, ուստի մշտապես հասանելի է Ձեր բջջային հեռախոսի միջոցով։
  • Հեշտ և հարմարավետ օգտագործում
    Բացելով մեր Մոբայլ բանկ հավելվածը՝ կարող եք արագ և հեշտությամբ գեներացնել անվտանգության ծածկագրեր՝ օգտագործելով Ձեր վեցանիշ PIN կոդը կամ կենսաչափական տվյալները։
  • Կենսաչափական նույնականացում
    Թվային անվտանգության սարքը կարող եք գործարկել նաև Ձեր կենսաչափական տվյալների մուտքագրմամբ, եթե ունեք  համատեղելի բջջային սարք։

Ինչպե՞ս է գործում Թվային անվտանգության սարքը

Թվային անվտանգության սարքը գեներացնում է ժամանակավոր ծածկագրեր, որոնք, որպես լրացուցիչ անվտանգություն, օգտագործվում են Օնլայն բանկային ծառայություն մուտք գործելու և գործարքներ հաստատելու համար: Խորհուրդ ենք տալիս ֆիզիկական անվտանգության սարքի փոխարեն օգտագործել Թվային անվտանգության սարքը, քանի որ այն նույնպես ապահով է և միաժամանակ ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝ հասանելի է Ձեր բջջային սարքից, ժամանակակից է և հարմարավետ Է օգտագործման համար։ Այնուամենայնիվ, եթե Ձեր բջջային սարքը համատեղելի չէ Թվային անվտանգության սարքի կիրառման հետ, կարող եք օգտագործել ֆիզիկական անվտանգության սարքը:

Թվային անվտանգության սարքի միջոցով անվտանգության ծածկագիր գեներացնելու համար Ձեզ հարկավոր է մուտքագրել Մոբայլ բանկ հավելվածի` Ձեր կողմից ստեղծված 6-անիշ PIN կոդը կամ օգտագործել Ձեր կենսաչափական տվյալները, եթե Ձեր բջջային սարքն ունի այդ գործառույթը։

Ներբեռնել հավելվածը

Ձեռք բերեք HSBC Հայաստան հավելվածը և սկսեք օգտագործել Թվային անվտանգության բանալին

Թվային անվտանգության սարքի օգտագործման հետ համատեղելի բջջային սարքեր

Դուք կարող եք օգտվել Թվային անվտանգության սարքից՝ ներբեռնելով մեր Մոբայլ բանկ հավելվածը Ձեր բջջային սարքերում, որոնք գործում են Android 7 և ավելի բարձր կամ iOS 12 և ավելի բարձր օպերացիոն համակարգերով։

Եթե Դուք չունեք Թվային անվտանգության սարքի կիրառման հետ համատեղելի բջջային սարք, կարող եք օգտագործել ֆիզիկական անվտանգության սարքը։ 

Ձեր կարող են հետաքրքրել նաև

 

Կառավարեք Ձեր անձնական հաշիվները Ձեր հեռախոսից հեշտ և ապահով։

 

Կառավարեք Ձեր հաշիվները 24/7 Օնլայն բանկային ծառայության միջոցով։

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։