Թվային անվտանգության սարքի ծածկագրերի ստեղծումը և օգտագործումը
Թվային անվտանգության սարքն oգտագործելուց առաջ պետք է ակտիվացնեք այն՝ հետևելով Թվային անվտանգության սարքի ակտիվացման ուղեցույցին։
Թվային անվտանգության սարքը գեներացնում է ժամանակավոր ծածկագրեր, որոնք անհրաժեշտ են Օնլայն բանկային ծառայություն մուտք գործելու և գործարքներ հաստատելու համար:
Յուրաքանչյուր անգամ Օնլայն բանկային ծառայություն մուտք գործելիս կամ գործարքներ հաստատելիս անհրաժեշտ է լինելու գեներացնել նոր անվտանգության ծածկագիր՝ հետևելով ներքոնշյալ հրահանգներին։
Մուտք գործել Օնլայն բանկային ծառայություն Թվային անվտանգության սարքով
1. Բացե՛ք Մոբայլ բանկ հավելվածը և սեղմե՛ք «Գեներացնել անվտանգության ծածկագիր» կոճակը։
2. Առաջարկվող տարբերակներից ընտրե՛ք «Մուտք գործել Օնլայն բանկային համակարգ»։
3. Մուտքագրե՛ք Ձեր 6-անիշ PIN կոդը կամ օգտագործե՛ք Ձեր կենսաչափական տվյալները, եթե Ձեր բջջային սարքն ունի այդ գործառույթը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ձեր կենսաչափական տվյալները չճանաչելու դեպքում Ձեզ կառաջարկվի մուտքագրել Ձեր PIN կոդը։ Սխալ PIN կոդ մուտքագրելու դեպքում կստանաք անվավեր անվտանգության ծածկագիր։
4. Ստացված անվտանգության ծածկագիրը մուտքագրեք Օնլայն բանկային ծառայության մուտքի էջում:
Հաստատել գործարքներ Թվային անվտանգության սարքով
1. Բացե՛ք Մոբայլ բանկ հավելվածը և սեղմե՛ք «Գեներացնել անվտանգության ծածկագիր» կոճակը։
2. Առաջարկվող տարբերակներից ընտրե՛ք «Գործարքի հաստատում»։
3. Մուտքագրե՛ք շահառուի հաշվեհամարի վերջին 5 նիշերը և ընտրե՛ք «Հաստատել»:
4. Մուտքագրե՛ք Ձեր 6-անիշ PIN կոդը կամ օգտագործե՛ք Ձեր կենսաչափական տվյալները, եթե Ձեր բջջային սարքն ունի այդ գործառույթը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ձեր կենսաչափական տվյալները չճանաչելու դեպքում Ձեզ կառաջարկվի մուտքագրել Ձեր PIN կոդը։ Սխալ PIN կոդ մուտքագրելու դեպքում կստանաք անվավեր անվտանգության ծածկագիր։
5. Գեներացված անվտանգության ծածկագիրն օգտագործեք Օնլայն բանկային ծառայության միջոցով կատարվելիք գործարքը հաստատելու համար։
Ունե՞ք հարցեր Ձեր Անվտանգության սարքի վերաբերյալ
Ձեր կարող են հետաքրքրել նաև
Մոբայլ բանկ հավելված
Կառավարեք Ձեր անձնական հաշիվները Ձեր հեռախոսից հեշտ և ապահով։
Ինտերնետ բանկ
Կառավարեք Ձեր հաշիվները 24/7 Ինտերնետ բանկինգի միջոցով։